24 нояб. 2011 г.

Մենք նրան ոչ ոքի չենք տա:

    Բարևներ բոլոր բոլոր բոոոլոր ընթերցողներիս: Բարձր տրամադրությամբ առաջարկում եմ կարդալ գրառումս: Այսօր ուզում եմ, որ բոլորս կենտրոնանանք այն թեմայի շուրջ, որի մասին գրում եմ: Իսկ գրառումս լինելու է կարմիր, կապույտ և ծիրանագույն գույների մեջ: Կարծում եմ արդեն որոշ չափով կռահեցիք, թե ինչի մասին եմ գրելու: Ուրեմն այս երգի ներքո մի պահ բոլորս հիշում ենք, որ մենք Հայ ենք, հիշում ենք մեր անցած ճանապարհը և շարունակում ենք կարդալ…Ես որոշեցի գրել հայրենասիրության մասին: Հուսով եմ ձեր մտքով հենց հիմա չանցան նմանատիպ արտահայտություններ, ինչպիսիք են. “Ի՞նչ հայրենասիրություն, երԳիրը երԳիր չի…հայրենիքը մեզ սիրու՞մ ա, որ մենք էլ իրան սիրենք” ու նմանատիպ Հային ոչ վայել արտահայտություններ: Եթե անցավ, ապա միանգամից հեռացրեք այդ մտքերը, հակառակ դեպքում առաջարկում եմ ուղղակի չշարունակել կարդալը: Իսկ մյուսները թող գան ինձ հետ մինչև վերջ: 

Իմիջիայլոց ես Հայ բառը գրելու եմ մեծատառ, բայց ոչ թե նրա համար, որ չգիտեմ գրելաձևը, այլ որովհետև ես հարգում եմ Հայերին: Ուրեմն այսպես: Ի՞նչ ասել է հայրենասիրություն: Հայրենասիրությունը վեհ գաղափար է: Այն հասկանալ է հարկավոր: Իսկ դրա համար պետք է իմանալ հայրենիքիդ անցած ուղին, ներկան, Իսկ ապագան կերտես քո ձեռքերով (տանջված արտահայտություն է, բայց քչերն են գիտակցում դրա իմաստը): Օրինակ մենք` գիտե՞նք ինչերի միջով է անցել Հայաստանը: Դե իհարկե` պատմության դասին սովորել ենք: Բայց արդյո՞ք յուրաանչյուրս դասը սովորելիս մտածել է դասի էության մասին, այլ ոչ թե դրա համար ստացվող գնահատականի: Անկեղծ եմ ասում` ես համաշխարհային պատմություն սովորել եմ զուտ գնահատականի համար, բայց Հայոց պատմությունը սովորել եմ, որովհետև ինձ հետաքրքրում էր ու հատկապես եղեռնի տարիները: Ու հիմա, երբ ես գիտեմ Հայերի անցած ուղին, ինձ մտահոգում է, թե ինչ է լինելու մեր ապագան: Չէ որ ահռելի գազանների մեջ մենք մի կերպ անկախության հասանք ու հիմա չգիտես, թե ինչի ենք վերածել մեր երկիրը: Գիտե՞ք` մեզ ինչ է հարկավոր: Նախանձ: Հիմա կասեք. “մենք լաաավ էլ տեղը տեղին նախանձ ազգ ենք”: Ես նկատի չունեմ նախանձ մեր ազգակցի հանդեպ, այլ մենք պետք է նախանձենք հաջողության հասած ազգերին ու երկրներին: Մուսուլմանները` տեսնու՞մ եք` ինչպիսի՜ ավանդապաշտություն, կրոնին նվիրվածություն: Իրենց ավանդույթներով ու կրոնով մարդիկ պետություն են պահում: Իսկ ու՞ր է մեր ավանդապաշտությունը: Գլխապատառ Եվրոպա ենք վազում, Եվրոխորհուրդ ենք մտնում: Հա գնացեք ձեր Եվրոխորհուրդը, բայց մի՛ մոռացեք ձեր արմատները: Տղաները այս առումով ավելի ավանդապաշտ են, իսկ աղջիկնե՞րը: Հա՛յ աղջիկ, ի՞նչ ես անում: Այ բալամ դոշերը ու ոտքերը բացելով Եվրոխորհուրդ չե՛ն մտնում: Կարմիր խնձորի ավանդույթը հիմարություն համարելով Եվրոխորհուրդ չե՛ն մտնում: Մոռանալով մեր ավանդույթները` մենք կորցնում ենք մեր ազգային դիմագիծը, մեր ազգային նկարագիրը: Եթե շարունակենք այս ոգով, մենք կվերանանք որպես ազգ: Բա որ Հայաստան-Թուրքիա սահմա՛նը բացեն: Պատկերացնու՞մ եք` ինչ կլինի: Եթե մենք կորցնենք մե՛րը, կձուլվենք թուրքերին: Իսկ մեզ դա պե՞տք է: Պատկերացնու՞մ եք` դառնանք թուրք: Ժողովու՛՛՛րդ թու՛րք: Ես անձամբ նման բան չեմ ցանկանա: Ես նման հարցերում ազգայնամոլ եմ: Իսկ կրո՞նը: 
Ու՞ր է մեր կրոնը: Մենք ախր կրոնապաշտ ժողովուրդ էինք, ի՞նչ պատահեց: Ես չեմ վախենա ասել, որ հիմա կրոնապաշտ լինելու համար մեզ պետք է կրոնապաշտ առաջնորդ: Իսկ մենք ունե՞նք նման առաջնորդ…այո՞…ունե՞նք: Այո պատասխանողներ` ու՞ր է մեր առաջնորդը: Համենայնդեպս ես հարցիս կպատասխանեմ ո՛չ……………………Այո՛, գիտեմ, որ մենք հիմա ծանր կացության մեջ ենք: Մենք գրեթե 90%-ով կախված ենք Ռուսաստանից: Ինչպես ասում է մի լավ մարդ`կախված ենք այդ գլխակեր երկրից: Այդ երկիրը իբրև թե մեր բարեկամն է, բայց այն ամեն ձևով ճնշում է մեզ, էլ չեմ ասում, որ Ռուսաստանում ամենուրեք Հայերի ցեղասպանություն է տեղի ունենում: Մենք, կներեք իհարկե, հիմարավարի գնում ենք նրանց համար համբալություն անելու, որ նրանք խմեն ու կյանքը վայելեն, հետո էլ երբ ուզեն սպանեն մեզ ռասիզիմ հողի վրա: Իսկ դու` Հա՛յ, գնա՛ իրանց համար “ասֆալտ փռի”: Չեմ էլ կարող մեղադրել նրանց, ախր հացի համար են գնում: Բայց………Երկար կարելի է թվարկել մեր սխալները: ……..Ուղղակի եկեք չմոռանանք անցյալը: Մի մտածեք,թե ես առաջարկում եմ ապրել միայն անցյալով, միայն վերականգնել հին հուշարձանները ու ասելով. “Բայց մենք էս ի՜նչ սիրուն բաներ ունենք”: Չէ՛…անցյալը մեզ պետք է պարտավորեցնի ավելի լավ կերտել մեր ապագան: Պետք չե Հայաստանի ներկայիս վիճակի մեղքը բարդել անհատների վրա: Մենք բոլորս ենք մեղավոր: Հայաստանը  միայն նախագահ չի, Հայաստանը միայն հարևանդ չի: Հայաստանը ե՛ս եմ, դու՛ ես, նա՛ է, ՄԵՆՔ ԵՆՔ:
 Եթե յուրաքանչյուրս մտածենք. “Խի՞ ինքը չի անում,ուրեմն  ես էլ չեմ անի….Ամեն ինչում ղեկավարություննա մեղավոր…” ու նման բաներ, բա էս երկրի վիճակը էս կլինի: Նախ մենք ինքներս մեր մեջ մեզ ուղղենք: Սիրենք Հայաստանը: Երբ սիրում ես ինչ-որ մեկին` դու նրա համար անում ես հնարավոր և անհնարին ամեն ինչ, որպեսզի նա լավ լինի, ուրախ լինի, ոչնչի կարիք չունենա: Ուրեմն սիրե՛նք Հայաստանը, նվիրվե՛նք նրան, անե՛նք ամեն ինչ, որ նա ծաղկի: Ոչինչ, եթե մեր արածը քիչ է, բայց մենք կիմանանք, որ արել ենք ու անում ենք: Մի գուցե մեզ տեսնելով` մնացածներն էլ միանան մեզ: Եկեք անշահախնդի՛ր սիրենք նրան: Չակնկալե՛նք պատասխան` ուղղակի սիրենք, որովհետև ինքը մերն է: Գիտակցու՞մ եք բառի իմաստը` ՄԵ՛ՐՆ Է: Մե՛ր սեփականությունը, այլ ոչ թե Ռուսաստանինը կամ ԱՄՆ-ինը: Մենք երկիր ունենք: Ճիշտ է` մենք հարուստ չենք բնական ռեսուրսներով, բայց մենք ունենք խելք, ունենք ուղեղ: Եթե մենք այն օգտագործենք մեր երկրի շահերի համար, ապա շատ բաների կհասնենք: Քիչ չեն օտար երկրներում բիզնես ունեցող Հայերը: Ինչո՞վ ենք պակաս նրանցից: Մեր ուղեղով մենք շաաաաատ բաների ենք ընդունակ: Մեզ պարզապես պակասում է սերն առ Հայրենիք: Նույնիսկ Հայրենիքի մեջ կա Հայ բառը: Ես կոչ եմ անում բոլորիդ արթնացնել ձեր ներսում ապրող հայրենասիրությունը և սկսել սիրել, ուղղակի սիրել Հայաստանը: Իսկ մնացածը արդեն ինքնըստինքյան կստացվի: Ես դա ձեզ հավատացնում եմ:
    Այսքանը ինձ հետ մինչև վերջ եկած ընթերցողներ ջաաան: Հուսով եմ, կարողացա ձեր մեջ արթնացնել Հայրենասիրությունը: Ես փորձեցի իմ հայրենասիրությունը փոխանցել ձեզ: Դա էր նպատակս: Ես շաաատ կցանկանայի, որ գրածս օգուտ տար: Մեկնաբանություններում անպայման գրեք, թե արդյոք որևէ արդյունքի հասա՞վ գրածս: Շնորհակալություն ուշադրության և այն ժամանակի համար, որ տրամադրեցիք գրառմանս:
Հարգանքներով` Գունավորիկ



2 комментария:

  1. Գունավորիկ ջան, այնքան հաճելի ու ուրախացնող է, երբ կարդում ենք հայրենասիրության, հայրենիքի ու նման հարցերի շուրջ գրառում հենց այսօրվա համար, երբ տոն չէ... Դե հիմնականում տոն օրերին ենք ավելի շատ սովորել լսել Հայրենիք բառը:
    Շատ ապրես Դու ու Շատ լավ ապրես Քո Հայրենիքում:)
    Շնորհակալություն եմ հայտնում այս գրառման համար:

    ОтветитьУдалить
  2. Ճիշտ ես Հասմիկ ջան, Հայրենասիրության մասին մենք միշտ լսում ու կարդում ենք տոն օրերին, իսկ ես փորձեցի կոտրել կարծրատիպերը:....Քեզ էլ շնորհակալություն գրառումներս կարդալու համար: :X

    ОтветитьУдалить