Քայլում եմ սառած
փողոցներով: Քայլում եմ դեպիիի………Չգիտեմ, թե դեպի ուր եմ քայլում: Պարզապես ուզում եմ
մտածել, ուզում եմ երազել: Դրսում ցուրտ է: Նստում եմ նստարաններից մեկին ու սկսում
դիտել սահադաշտում պարող մարդկանց: Որքան երջանիկ են նրանց դեմքերը` պարուրված պայծառ
ժպիտներով: Իսկ ու՞ր է իմ ժպիտը: Կորցրե՞լ եմ, մոռացե՞լ ինչ-որ մեկի մոտ, թե պարզապես
չքացել է: Փաստն այն է, որ ժպիտս չկա: Շարունակում եմ հետևել պարողներին: Մի օտարերկրացի
ֆոտոխցիկով նկարում էր սահողներին, հանդիսատեսին: Հերթն հասավ ինձ` ժպտացի, նկարեց:
Բայց մի րոպե….Ժպտացի՞……բայց իմ ժպիտը չկար, որտեղի՞ց հայտնվեց: Մի՞ թե դա կեղծ էր,
մի՞ թե ես խաբեցի այդ մարդուն` տալով նրան կեղծ ժպիտ:17 дек. 2011 г.
Ողջույն ժպիտ, ես քեզ սպասում էի:)))
Քայլում եմ սառած
փողոցներով: Քայլում եմ դեպիիի………Չգիտեմ, թե դեպի ուր եմ քայլում: Պարզապես ուզում եմ
մտածել, ուզում եմ երազել: Դրսում ցուրտ է: Նստում եմ նստարաններից մեկին ու սկսում
դիտել սահադաշտում պարող մարդկանց: Որքան երջանիկ են նրանց դեմքերը` պարուրված պայծառ
ժպիտներով: Իսկ ու՞ր է իմ ժպիտը: Կորցրե՞լ եմ, մոռացե՞լ ինչ-որ մեկի մոտ, թե պարզապես
չքացել է: Փաստն այն է, որ ժպիտս չկա: Շարունակում եմ հետևել պարողներին: Մի օտարերկրացի
ֆոտոխցիկով նկարում էր սահողներին, հանդիսատեսին: Հերթն հասավ ինձ` ժպտացի, նկարեց:
Բայց մի րոպե….Ժպտացի՞……բայց իմ ժպիտը չկար, որտեղի՞ց հայտնվեց: Մի՞ թե դա կեղծ էր,
մի՞ թե ես խաբեցի այդ մարդուն` տալով նրան կեղծ ժպիտ:16 дек. 2011 г.
Սովորում ենք սիրել գովազդը...ՄԱՍ 3
Ջերմագույն ողջույններս
բոլորին: Ի տարբերություն դրսի ցրտի ու սառնամանիքի` Գունավորիկիս աշխարհում ջերմ մթնոլորտ
է` իմ և դե իհարկե ձեր շնորհիվ…….Եկել եմ ձեզ ներկայացնեմ մի քանի հաջողված և հետաքրքիր
գովազդային հոլովակներ: Պարզապես ուզում եմ ցույց տալ, որ գովազդից էլ է հնարավոր հաճույք
ստանալ: Իսկ մեզ` հայերիս մոտ, այս արտահայտությունը մի տեսակ տարօրինակ է հնչում:
Նախորդ նախադասությանս միտքը հականալու և դրան հավատալու համար պարզապես դիտեք հոլովակները:14 дек. 2011 г.
Մի քիչ չստեղծագործե՞նք:

Ողջույններս բոլորին: Մինչ կանցնեմ բուն նյութին ուզում եմ
ներողություն խնդրել ընթերցողներիցս, որ շատ ուշ-ուշ եմ գալիս: Կներեք…..մի քանի օր
ևս ու ես կրկին ամեն օր ձեզ հետ կլինեմ: Ներեք ինձ: Քիչ մնաց…..Իսկ հիմա ուզում եմ
ձեզ ներկայացնել ևս մեկ շատ հիանալի կայք: Սա նույնպես նկարելու համար է, բայց ավելի
լավն է, քան նախորդ ներկայացրածս: 9 дек. 2011 г.
Բա մի հատ չինքնաարտահայտվե՞նք:)))
Արևագույն բարևներս բոլորին: Ինպես ասում են ջավախեցիները` ի՞նչղ եք: ))) Եթե
ինձ էլ եք այդ հարցը ուղղում, ասեմ որ շաաաաաատ լավ եմ: Այսօր վերջացրեցի 4 անհատական
աշխատանքներիցս մեկը: Հիմա կասեք. <<ինչ էլ մի ուրախանալու բան ես գտել: Բա էն
3-ը ովա՞ անելու>>: Էլի ես եմ անելու, բայց ամեն մեկի ավարտը ինձ համար մեեեծ
ուրախություն է: Լավ դե, ինչ-որ մի տեսակ շեղվեցի: Ես ինչքան հիշում եմ ինձ գովելու
համար չեմ եկել: )))Մի վայրկյան (այստեղ տեղին կլիներ գլուխը մտածկոտ քորող ժպիտիկը)….հըըըըըմ…իիիիիի……..հաաաաաա……
……լաաաաաաաավ…..հիշեցի:7 дек. 2011 г.
Միասին գնում ենք աշխարհահռչակ թանգարաններ:
![]() |
| Վերսալյան պալատ |
Գունագեղ ու տաաաք բարևներ բոլորին: Այսօր շատ պատահաբար մի հետաքրքիր ինտերնետային
կայք եմ գտել և ուզում եմ ձեզ հետ հասցեով անպայման կիսվել: Եթե դուք երբևէ երազել
եք լինել աշխարհի ամենահայտնի պատկերասրահներում և թանգարաններում , ապա սա իսկը ձեզ համար է: Այստեղ
դուք կարող եք քայլել դրանց ներսում և տեսնել, թե ինչպիսին են նրանք իրականում: Օրինակ`
դուք երբևէ չե՞ք ցանկացել գնալ Վերսալյան պալատ: Այստեղխ թեկուզ վիրտուալ, բայց հնարավորություն
ունեք իրականացնելու ձեր երազանքը: Այս կայքը հովանավորվում է Google-ի կողմից: Բոլորիդ
խորհուրդ եմ տալիս այցելել: Հետո կկիսվեք տպավորություններով:
Կայքն այցելելու համար սեղմեք նեքևում գտնվող նկարի վրա:


