8 нояб. 2011 г.

"Կյա՜նք", որքան հզոր ու վեհ է հնչում...

       


Նախ բարևներ բոլորին: Գիտե՞ք, որքա՜ն երջանիկ եմ, որ նստում, սկսում եմ գրել ու գիտեմ,որ կան մարդիկ, ում հետաքրքիր են գրածներս և ովքեր միշտ կարդում են դրանք: Շնորհակալ եմ, որ դուք կաք: Ինձ չլքեք:


    Այսօր ուզում եմ գրել կյանքի մասին: Այո՛, հենց այն կյանքի, որը պատկանում է յուրաքանչյուրիս: Շատերս չենք գիտակցում, որ այն կարճ է ու մեզ տրված է ընդհամենը մեկ անգամ (ես չեմ խոսում հանդերձյալ կյանքի կամ նման տիպի բաներից, քանի որ դրանց մասին ամեն մեկն ունի իր սուբյեկտիվ կարծիքը) ու այն հաճախ վատնում ենք անիմաստ բաների վրա: Հըլը բարձրաձայն ասեք “ԿՅԱ՜ՆՔ”….Զգու՞մ եք` որքան վեհ ու հզոր է հնչում: Դա ինչի՞ց է…Նրանից, որ այն միակն է ու անկրկնելին: Եթե կորցրեցիր, գտնելու հնարավորություն չես ունենա: Եթե անիմաստ վատնեցիր, փոխելու հնարավորություն չես ունենա: Ուստի պետք է պահպանել այն: Պահպանել թե՛ քո և թե՛ քո դիմացինի կյանքը: Այս ամենից հետո հարց է ծագում` իսկ ին՞չ անել, որպեսզի անիմաստ չլինի:


Դե ես իհարկե չեմ կարող և իրավունք էլ չունեմ տալու այս հարցի ամբողջական պատասխանը: Ես ընդհամենը 18 տարեկան եմ և դեռ  այնքան երկար չեմ ապրել, որպեսզի կյանքի դասեր տամ: Ես ուղղակի մասամբ կպատասխանեմ այդ հարցին: Եվ այսպես` ի՞նչ անել……Նախ յուրաքանչյուր մարդ պետք է իր կյանքում երազանք ունենա: Առանց երազանքի ապրելը նույնն է, թե ապրել անիմաստ: Եթե մարդը չունի երազանք, ուրեմն նա չունի նպատակ, չունի ինչ-որ բանի հասնելու ցանկություն: Սրանք այն մարդիկ են, ովքեր ապրում են ուտելու համար: Նրանց դասին հիմնականում պատկանում են հարուստ ընտանիքում ծնված երեխաները: Ո՛չ, դե իհարկե ոչ բոլորը: Ես ասում եմ՝ հիմնականում: Նման երեխաները ունենում են մեծ առանձնատուն, շքեղ ավտոմեքենա, փող, ու նրանց այդ ամեն ինչից բացի էլ ոչինչ պետք չէ: Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ կարգին է և այդպես էլ պետք է լինի: Բայց մեկ վայրկյան, նրանք ի՞նչ է՝ պետք է ուտեն, կներեք բառիս համար, կայֆավատ լինեն ու քնե՞ն…ու վե՞րջ, նրանց կյանքը դրանով սահմանափակվե՞ց: Բա էլ ո՞րն է նրանց կյանքի իմաստը: Ինչի՞ համար են ծնվել, որտեղի՞ց են գալիս և ու՞ր են գնում: Բա այդ ամենը մի օր վերջանալու է, ո՞վ պետք է շարունակի: Դրա համար, որպեսզի անիմաստ չգալ ու գնալ, պետք է ունենալ երազանք, նպատակ ու դրան հասնելու ձգտում: Իհարկե՝ ու՞մ է պետք երազանքը կամ նպատակը, եթե չկա դրան հասնելու ձգտում: Եթե ձեռքերնես ծալած նստենք, մեր երազանքը վերևից չի ընկնի, կամ իր ոտքով չի գա: Պետք է գնալ նրան ընդառաջ: Եվ ահա գտանք կյանքում իմաստ մցնելու առաջնահերթ միջոցները: Ո՞րն է հաջորդը: Հաջորդը դրական, պոզիտիվ մտածելակերպն է: Եթե մտածենք, որ ամեն ինչ վատ է, ու ավելի վատ է լինելու, ապա անկասկած այդպես էլ կլինի: Ինչու՞ պետք է կյանքը քեզ ժպտա, եթե նրան նայում ես մռայլ հայացքով: Ինչու՞ պետք է թունելի վերջում լույս երևա, եթե դու փակել ես աչքերդ: Սիրիր կյանքը և նա էլ քեզ կսիրի: Չէ որ ամեն ինչ փոխադարձ է:…Անցնենք` մյուսը հավատն ու հույսն են: Եթե առաջին անգամից չի ստացվում, պետք չէ հուսահատվել: Ո՞վ է ասել, թե միանգամից ինչ-որ բան է լինում: Ինչպես գրել է Պ. Սևակը` “…Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից…”: Հույսն ու հավատը այն կարևոր պայմաններն են, որոնք միշտ պետք է ուղեկցեն մեզ: Երբ ինչ-որ բան արեցինք ու չստացվեց, միանգամից մտածում ենք.  “Աստված, որ այս դուռը փակեց, մեկ ուրիշը հաստատ կբացի”: Հետո էլ հուսահատվում ենք, թե բա ու՞ր է, որ չբացեց: Ֆրանսիացի հայտնի դրամատուրգ, քննադատ Ժիդ Անդրեն ասել է . “Կյանքի օրենքներից մեկն ասում է` երբ մի դուռը փակվում է, ապա բացվում է մեկ ուրիշը: Բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ մենք նայում ենք փակ դռանը և ուշադրություն չենք դարձնում բացված դռանը”: Անպայման նայեք ձեր շուրջը` մի գուցե դուք չեք տեսնում քիչ այն կողմ գտնվող լայն բացված դուռը: Մի կորցրեք ձեր հավատն ու հույսը…..Կյանքում մեր տեղը գտնելու համար հարկավոր է նաև ունենալ սեփական կարծիքը: Այն մարդը, ով ամեն րոպե, կախված հանգամանքներից, փոխում է իր տեսակետը, կարծիքը, գնում մեծամասնության կողմը, նա երբեք իր ճիշտ տեղը չի գտնի: Հռոմեական կայսր և փիլիսոփա Աուրելիուս Մարկուս Անտոնիուսն ասել է. “Задача жизни не в том, чтобы быть на стороне большинства, а в том, чтобы жить согласно с внутренним, сознаваемым тобой законом”: Ռուսերեն գրեցի, որ ավելի ճիշտ ընկալեք միտքը: Ունեցեք ձեր սեփական և ամենակարևորը հաստատուն կարծիքը և ոչ ոք չի կարողանա ձեզ իր կողմը քաշել………Անցնենք…Ձգտեք երջանիկ լինել: Գտեք ձեր երջանկությունը, նա սպասում է ձեզ: Երջանկությունը մասերի է բաժանված և գտնվում է տարբեր տեղերում: Այն կա թե՛ ձեր աշխատանքի, թե՛ ձեր սիրելի էակի, թե՛ ձեր ապագա կամ ներկա երեխայի, թե՛ ձեր սիրած զբաղմունքի և այլնի մեջ: Ես երջանկությանը նվիրել եմ մի առանձին գրառում, որը կարող եք գտնել այստեղ: Դրա մեջ ավելի մանրամասն եմ գրել և հիմա չեմ ցանկանում կրկնվել:……...Եվ այսպես եկեք ամփոփենք: Ուրեմն կյանքը իմաստավորելու համար մեզ հարկավոր է`երազանք, նպատակ, և դրանց հասնելու ձգտում,…դրական մտածելակերպ,…հավատ և հույս,…սեփական կարծիք,…երջանկության ձգտում: Քիչ էր մնում մոռանայի: Մեզ հարկավոր է նաև աշխատասիրություն, թեկուզ շատ քիչ: Կարևորը, որ այն լինի: Ցավոք իմ մոտ հենց այդ շատ քիչն է: Ես աշխատասիրության պակաս ունեմ, բայց քանի որ ես ունեմ հույս, հավատ և դրական տրամադրվածություն, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է:

   Այսքանը ընթերցողներ ջաաան: Լայն բացեք ձեր աչքերը, կյանքը այնպիսին է, ինչպիսին մենք ենք նրան դարձնում: Այն հիասքանչ է, եթե կարողանանք ճիշտ դասավորել:…Հույս ունեմ չձանձրացաք կարդալուց և գրառումս ձեզ ինչ-որ բան տվեց, թեկուզ մի փոքրիկ: Անպայման հայտնեք ձեր կարծիքները գրառմանս վերաբերյալ: Կսպասեմ…….Հարգանքներով` Գունավորիկ, նույն ինքը` Սիրուշիկը:)))

2 комментария:

  1. Սիրուշիկ jannnnnnn, :)) kyanq@ elaket ev verjaket unecox mrcavazq e,,,mi xosqov`unaynutyun,, sakayn erbeg ush chi linel ayn ,inch uzum enq linel ,,,ev tariqn u hiastaputyunneri qanakn aystex amenevin el karevor che,,,nshanakutyun chuni,,,,isk erazner@ erbemn karox en irakanutyun darnal,,,bayc da che vor uzum ei asel,,,shnorhakal em guyneri hamar,,ashxarhn aysqan gexecik tesnelu hamar,,,

    ОтветитьУдалить
  2. Jamanak@ mer dzerqerum e, menq enq voroshum erb, inch anel, u chisht es, erbeq ush chi linel ayn, ov uzum enq linel..........inch verabervum e ashxarhin...indz hamar ashxarh@ "nerkir inqd" anunov mi ban e, ev petq e menq @ntrenq ayn guyner@ voroncov cankanum enq nerkel, es el porcum em hnaravorins gunex nerkel ayn)))))..........Qez ev myus @ntercoxneris nuynpes shnorhakalutyun vor gnahatum eq im gunavorac ashxarh@:)))

    ОтветитьУдалить