1 июл. 2013 г.

3...2...1

Սենյակը լուսավորվում էր առաստաղի մեջտեղում կախված փոքրիկ լամպով. հարցաքննության խցի էր նման: Միակ կահյուքը մեջտեղում դրված սեղանն էր ու շուրջը շարված 6 աթոռները: Դեմ դիմաց նստած էին 2 ուրվական: Չէին խոսում: Մեկի գլուխը կախ էր` մտածում էր: Մյուսըքմծիծաղը դեմքին, նայում էր դիմացի նստածին: 3...2...1...

Հանկարծ մտածողը, առանց գլուխը բարձրացնելու, ձեռքի թղթերը շպրտեց սեղանին...Ագահորեն կուլ տվեց վիսկիի վերջին կաթիլներն ու...

-
Դու նորից հաղթեցիր: Դու միշտ հաղթում ես...

30 июн. 2013 г.

***

-Գիտե՞ս ես քեզ ինչքան եմ ատում:

Իսկ գեղեցիկ ժամացույց կրողը շարունակում էր անհանգիստ այս ու այն կողմ քայլել:

-
Քեզ ու քո նմաններին...Հա, դուք անտանելի եք...

Մի պահ կանգ առավ: Դեմքն այլայլվեց: Հայացքը հուշում էր արդեն զայրացած հոգու մասին:

-
Դե մի բան ասա: Բայց չփորձես ձայնդ բարձրացնել:

Զգացի ծանր շնչառությունն իմ գլխավերևում:

-
Չես խոսում, որովհետև գիտես, որ ճիշտ եմ, որովհետև ասելու բան չունես...Մեջքիս հետևից գնա, նյարդայնացնում ես:

16 окт. 2012 г.

Կրեատիվ ֆոտոշարք Shmileblik-ից...

Շողացող ողջույններ բոլոր բոլորին: Վերջերս շատ եմ հանդիպում հետաքրքիր ու զվարճալի ֆոտոշարքերի: Դրանք այնքան եմ հավանում, որ ուզում եմ դուք էլ տեսնեք` ինչպիսի գործեր կան արված: Այսօր եկել եմ ձեզ ներկայացնելու հերթական ֆոտոշարքը, որն ուշադրության հաստատ արժանի է: Ուրեմն  եկեք միասին այս անգամ էլ վայելենք Shmileblik նիկը կրող աղջկա կրեատիվ ստեղծագործությունները:

12 окт. 2012 г.

Պայթելու արվեստ...:)))


Գունավոր բարևներ Գունավորիկից
Ձեզ եմ ուզում ներկայացնել Մարտին Կլիմասի և Ալան Սաիլերի հեղինակային ֆոտոշարքերը, որոնք աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ և կրում են առաջինինը ` “Պայթող բանջարեղեններ”, իսկ երկրորդինը` “Պայթող մրգեր և բանջարեղեններ”անվանումները: Անվանումները գալիս են հենց նկարների էությունից, քանի որ դրանք ստացվել են մրգերի և բանջարեղենների վրա կրակելու հետևանքով:Մարտին Կլիմասի Ֆոտոշարքն իրենից ներկայացնում է վնասակար սնունդից անցումը դեպի օգտակարը: Ես ցանկացա դրանք միավորել, քանի որ ընդհանուր առմամբ կրում էին միևնույն իմաստը:

9 окт. 2012 г.

Աշնան մեղեդի


Աշուն է, անձրև… Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար 
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…

Վահան Տերյան
Հարգանքներով` Գունավորիկ