3 мар. 2012 г.

Հովհաննես Շիրազ


Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։



Հովհաննես Շիրազ

25 февр. 2012 г.

Կրոնը իմ կարծիքով...


Գունավոր ողջույններ բոլորին: Այսօր գրելու եմ կրոնի մասին: Բայց, որպեսզի գրառումս կարդալու ընթացքում ոչ մի թյուրիմացություն չծագի, կասեմ հետևյալը` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում:
Գիտեմ, այս փոքրիկ նախաբանը կարդալուց հետո շատերը չեն շարունակի, կամ ընդհանրապես էլ բլոգս չեն այցելի: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես նման հարցերում փոփոխական չեմ:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է կրոնը, ինչու՞ այն ընդհանրապես գոյություն ունի: 

19 февр. 2012 г.

Ուղղակի ընկերներ...


   Դա մի փոքրիկ քաղաք էր, աշխարհի բազմաթիվ փոքրիկ քաղաքներից մեկը, երկրի մի գողտրիկ անկյուն, դրախտի մի հատված: Նրա հոգեպարար լռությունը խախտում էին միայն թռչունների դայլայլը, գեղեցիկ շատրվանի երգը ու շատ հազվադեպ անցնող մեքենաները: Քաղաքում չկար զզվանք առաջացնող փոշի, մեքենաների շչակների`  նյարդերը սղոցող ձայն, աղավաղված արտաքինով հսկա գործարաններ: Կար հիացնող բնություն, որը իր արտահայտությունն էր գտել բազմաթիվ այգիներում: Հենց այդ բազմաթիվ կանաչ այգիներից մեկի արահետներով էլ քայլում էր Պիեռը:

18 февр. 2012 г.

Մայրիկ)))


  Ժպտացող ողջույններ բոլորին:
    Այսօր Փետրվարի 19-ն է, մայրիկիս ծննդյան օրը: Ուզում եմ այս գրառումս նվիրել նրան:

    Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը, մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մայրը միակ մարդն է, որ քեզ  հետ է բեղմնավորվելուց սկսած: Նա պահում է քեզ իր կրծքի տակ ու երբեք չի բողոքում քո ծանրությունից, որովհետև արդեն քեզ սիրում է:  Իսկ հետո, երբ ծնվում ես, նա երբեք չի լքում քեզ: Օր ու գիշեր մնում է կողքիդ, որ դու հանկարծ ոչնչի կարիք չունենաս: Նա պահում, փայփայում, մեծացնում է քեզ ու ամեն կերպ օգնում, որ հասնես նպատակիդ:

10 февр. 2012 г.

Ձյունն էլ ունի դրական կողմեր...:)))


Ձնախառն ողջույններ բոլոր բոլոր բոլորին: Ժողովուրդ էս իիի՜իիիիիիիիիիիիիիիիինչ լավ եղանակա, կարոտել էի ձյանը: Ինչքան ժամանակա նման ձյուն չէինք տեսել: Չնայած շատերը բողոքում են, բայց ես անչափ գոհ եմ: Ես կարծես վերադարձել եմ մանկություն, ամբողջ օրը դրսում եմ, ձների մեջ: Իմիջայլոց հենց սա է պատճառը, որ հետաձգվել են Գունավորիկիս լոգոյի պատրաստման աշխատանքները, որի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Այսօր բոլոր նրանց, ովքեր դժգոհ են այս հրաշք ձնից, ուզում եմ ցույց տալ, որ այն ունի նաև շաաատ դրական կողմեր: