25 февр. 2012 г.

Կրոնը իմ կարծիքով...


Գունավոր ողջույններ բոլորին: Այսօր գրելու եմ կրոնի մասին: Բայց, որպեսզի գրառումս կարդալու ընթացքում ոչ մի թյուրիմացություն չծագի, կասեմ հետևյալը` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում:
Գիտեմ, այս փոքրիկ նախաբանը կարդալուց հետո շատերը չեն շարունակի, կամ ընդհանրապես էլ բլոգս չեն այցելի: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես նման հարցերում փոփոխական չեմ:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է կրոնը, ինչու՞ այն ընդհանրապես գոյություն ունի: 

19 февр. 2012 г.

Ուղղակի ընկերներ...


   Դա մի փոքրիկ քաղաք էր, աշխարհի բազմաթիվ փոքրիկ քաղաքներից մեկը, երկրի մի գողտրիկ անկյուն, դրախտի մի հատված: Նրա հոգեպարար լռությունը խախտում էին միայն թռչունների դայլայլը, գեղեցիկ շատրվանի երգը ու շատ հազվադեպ անցնող մեքենաները: Քաղաքում չկար զզվանք առաջացնող փոշի, մեքենաների շչակների`  նյարդերը սղոցող ձայն, աղավաղված արտաքինով հսկա գործարաններ: Կար հիացնող բնություն, որը իր արտահայտությունն էր գտել բազմաթիվ այգիներում: Հենց այդ բազմաթիվ կանաչ այգիներից մեկի արահետներով էլ քայլում էր Պիեռը:

18 февр. 2012 г.

Մայրիկ)))


  Ժպտացող ողջույններ բոլորին:
    Այսօր Փետրվարի 19-ն է, մայրիկիս ծննդյան օրը: Ուզում եմ այս գրառումս նվիրել նրան:

    Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը, մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մայրը միակ մարդն է, որ քեզ  հետ է բեղմնավորվելուց սկսած: Նա պահում է քեզ իր կրծքի տակ ու երբեք չի բողոքում քո ծանրությունից, որովհետև արդեն քեզ սիրում է:  Իսկ հետո, երբ ծնվում ես, նա երբեք չի լքում քեզ: Օր ու գիշեր մնում է կողքիդ, որ դու հանկարծ ոչնչի կարիք չունենաս: Նա պահում, փայփայում, մեծացնում է քեզ ու ամեն կերպ օգնում, որ հասնես նպատակիդ:

10 февр. 2012 г.

Ձյունն էլ ունի դրական կողմեր...:)))


Ձնախառն ողջույններ բոլոր բոլոր բոլորին: Ժողովուրդ էս իիի՜իիիիիիիիիիիիիիիիինչ լավ եղանակա, կարոտել էի ձյանը: Ինչքան ժամանակա նման ձյուն չէինք տեսել: Չնայած շատերը բողոքում են, բայց ես անչափ գոհ եմ: Ես կարծես վերադարձել եմ մանկություն, ամբողջ օրը դրսում եմ, ձների մեջ: Իմիջայլոց հենց սա է պատճառը, որ հետաձգվել են Գունավորիկիս լոգոյի պատրաստման աշխատանքները, որի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Այսօր բոլոր նրանց, ովքեր դժգոհ են այս հրաշք ձնից, ուզում եմ ցույց տալ, որ այն ունի նաև շաաատ դրական կողմեր:

7 февр. 2012 г.

Ժամանակակից արվեստի թղթե հրաշքները)))


Ձյան նման բարի ողջույններս իմ արվեստասեր ընթերցողներ ջաաաան: Այքան տարօրինակ ու խառը բաներ են կատարվում` Երևանում երկրաշարժ էր, Կամո Թովմասյանին ու Ջաստին Բիբերին մեղադրում են արվամոլության մեջ, հայ տղամարդը պորտապար է պարում, Թաթա Սիմոնյանին ուղարկում են (չի գնում, այլ ուղարկում են) Եվրատեսիլ, էլ չեմ ասում,թե ինչ թոհ ու բոհի մեջ է մեր շոՅուբիզնեսը: Բայց այս ամենը հիմա թողնում ենք մի կողմ, մի պահ հանգիստ ենք թողնում բոլոր տեսակի մեկնաբանությունները այս նյութերի շուրջ ուուուու….ու մտնում ենք մի բոլորովին այլ աշխարհ` արվեստի աշխարհ:
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի փոքրիկ հատված ժամանակակից արվեստից: Կարծում եմ քչերն են լսել  Zim & Zou դուետի մասին: Այս անվան տակ ներկայանում են 25-ամյա Լյուսի Թոմասը (Lucie Thomas) և նրա հասակակից Թիբալտ Ցիմմերմաննը (Thibault Zimmermann): Նրանք համակարգչով պատկերներ հավաքելու փոխարեն, դա անում են թղթերի միջոցով: Նրանք զբաղվում են 3D մոդելների, սարքավորումների, քանդակնրի և նկարազարդումների ստեղծմամաբ: Նրանց ստեղծագորություններից կարելի է ստանալ լիքը լիքը դրական լիցքեր, ջերմություն ու սեր` քանի որ դրանք իրենց էությամբ շատ պոզիտիվ են ու գունավոր: Իսկ որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ են իրենից ներկայացնում այս դուետի աշխատանքները առաջարկում եմ դիտել ներքոդրյալ ստեղծագործությունների ֆոտոշարքը: