30 янв. 2012 г.

Իսկ ո՞վ է ասել, թե գիշերը գույներ չունի...;)))



    Մութ գիշեր: Խավարը ագահորերեն կլանել է ամեն ինչ: Նույնիսկ իմ այդքան լուսավոր սենյակը ի վերջո հանձնվեց նրա իշխանությանը: Ամեն ինչ թաղվել է սևի մեջ: Թվում է, թե գիշերը գույներ չունի……..Արդեն բավականին ուշ է: Պառկած եմ մահճակալիս, նայում եմ այդքան դատարկ ու սովորական թվացող առաստաղին: Առաջին հայացքից ոչինչ չի երևում: Ինձ թվում է, թե արդեն ուղեղս անջատվել է, և ուր որ է կքնեմ: Բայց դա միայն թվում է: Հանկարծ, կարծես թե առաստաղը կենդանանում է, արթնանում է խոր քնից ու սկսում խոսել: Հանկարծ այն դառնում է գունավոր, ներկվում է աշխարհի բոլոր վառ, պայծառ գույներով: Գույները լցվում են ամբողջ սենյակով մեկ….Ու առաստաղը սկսում է պատմել ինձ մի գեղեցիկ պատմություն: 

22 янв. 2012 г.

Ծաղիկներ...ծաղիկներ...ծաղիկներ...



    Պայծառ ողջույններս բոլորին: Մի քիչ ուշ նորից գրում եմ: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ, ուղղակի ուզում էի քննություններս հանձնել նոր գրել, բայց մեկ է էլի չստացվեց, որովհետև դեռ մի հատ էլ ունեմ: Բայց լավ, թողնենք այդ ծեծված թեման: Անցնենք բուն նյութիս:
Ծաղիկներ: Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը, բայց ոչ բոլորը, սիրում են ծաղիկներ: Սիրում են թե նվեր ստանալ և թե գնել, սիրում են նաև խնամել, պահել, փայփայել: Նման մարդիկ, որպես կանոն, լինում են բարի, սիրառատ, հոգատար:
Ծաղիկները իրենց հիասքանչ գեղեցկության հետ միասին ունեն նաև շատ տարբեր նշանակություններ: Ոմանք գիտեն դրանք և ծաղիկներ նվիրում են ըստ նշանակության, իսկ ոմանք էլ ուղղակի սրտանց նվիրում են: Երկու տարբերակներն էլ ունեն մեկ նպատակ` հաճույք պատճառել դիմացինին,իսկ նման անակնկալ նվերները ավելի են մեծացնում ուրախության չափը:
Ծաղիկներ նվիրելու համար պարտադիր չէ իմանալ դրանց նշանակությունը, բայց եթե գիտես, ապա այդ բազմազան ու գունագեղ հրաշքների աշխարհում ընտրությունն ավելի է հեշտանում: Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել որոշ ծաղիկների նշանակությունները:

16 янв. 2012 г.

Մարդիկ և շները...


Այսօր ուզում եմ գրել մի շաաաաատ բարի ու հավատարիմ կենդանու` շան մասին: Չէ, չեմ գրելու գիտական փաստեր, հայտնագործություններ ու նման տիպի այլ բաներ: Ուղղակի ուզում եմ, որ մենք կարողանանք նրանց ճանաչելու միջոցով, ճանաչենք ինքներս մեզ, հասկանանք, գիտակցենք, ընդունենք մեր սխալները և ուղղենք դրանք: Հիմա կասեք. «Ինչպե՞ս կարելի է համեմատություն անցկացնել շան ու մարդու միջև»:  Կարելի է, այն էլ ինչպես է կարելի:

10 янв. 2012 г.

Եկեք երազենք այս երգի ներքո)))


Արևային ողջույններ ընթերցողներ ջան: Այսօր պարզապես ուզում եմ լսենք այս երգը: Ուզում եմ իմանանք something about the sunshine (ինչ-որ բան արևի շողերի մասին (մի քիչ այն չէ թարգմանությունը),  ուզում եմ երազենք այս երգի ու նրա տեսահոլովակի ներքո: Լավ առանց երկար-բարակ խոսելու լսենք, թե այս աղջիկը ի՞նչի մասին է մեզ պատմում իր երգով:

8 янв. 2012 г.

Քննություննե՞ր, սթրե՞ս...դե իհարկե ոչ)))


 Նախաքննական ողջույններս բոլորին: Բոլորս պատրաստվում ենք քննություններին: Մի քանի անկապ, անիմաստ անցկացրած օրեր ու նորից ամեն ինչ կարգին կլինի: Բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Իրենց աշխարհի գիտունիկներ համարողները դեռ հազիվ ավարտած սրանք, կսկսեն մտածել եկող միջանկյալների մասին: Բայց……մի կողմ դնենք այս անիմաստ անգիր անելը: Մեկ է` ինչ գիտեք` գիտեք…վերջին օրով գիրք կրծելուց ու տառապելուց հաստատ ձեզ մոտ հանկարծակի պայծառացում չի լինելու: Ավելի լավ է զբաղվեք մեկ այլ գործով, որը ավելի օգուտ կբերի քան գրքա-քննությունա-տառապանքը: Սրանից ձեզ կմնա միայն սթրես իր բոլոր անցանկալի հետևանքներով: Իսկ ձեզ հարկավո՞ր է սթրեսը: Չեմ կարծում: