Բարևներ
ընթերցողներիս: Այսօր ես չեմ գրելու ինչ-որ հետաքրքիր փաստի մասին, չեմ գրելու գովազդների
մասին, չեմ կատարելու ինչ-որ բանի վերլուծություն: Այսօր պարզապես ուզում եմ գրել իմ
հոգեվիճակի մասին: Ուզում եմ հաղորդել այն, ինչ կա այնտեղ, ինչ կատարվում է այնտեղ:
Ես կարծում եմ միայն իմ հոգում չի տիրում այս իրավիճակը, շատերն են նույնը զգում: Եվ
դա պայմանավորված է դրսում տիրող եղանակով:
Աշուն է: Աշուն է ամենուրեք` և դրսում, և իմ հոգում:
Դրսում աշունն անխուսափելի է, իսկ իմ հոգու՞մ: Ինչու՞ է այն մտել նաև հոգուս մեջ: Ես
նրան չէի սպասում, ես նրան չեմ սիրում: Մի՞ թե իմ հոգու եղանակներն էլ են տարվա հետ
համահունչ` աշնանը` աշուն, ձմռանը` ձմեռ, գարնանը` գարուն, ամռանը` ամառ: Ամա՜ռ…Երանի՜
հոգումս միշտ ամառ լիներ: Նա միշտ սպասված հյուր է ինձ համար: Բայց ես կնախընտրեի,
որ հոգուս մշտական բնակիչը լիներ, այլ ոչ թե պարզապես հյուր: Իսկ նա հիմա իր տեղը զիջել
է ցրտին, անձրևին ու քամուն: Ու դրա հետևանքով հիմա հոգումս փոթորիկ է` անձրևոտ փոթորիկ: