Շողացող ողջույններ բոլոր բոլորին: Վերջերս շատ եմ հանդիպում
հետաքրքիր ու զվարճալի ֆոտոշարքերի: Դրանք այնքան եմ հավանում, որ ուզում եմ դուք էլ
տեսնեք` ինչպիսի գործեր կան արված: Այսօր եկել եմ ձեզ ներկայացնելու հերթական ֆոտոշարքը,
որն ուշադրության հաստատ արժանի է: Ուրեմն եկեք միասին այս անգամ էլ վայելենք Shmileblik նիկը
կրող աղջկա կրեատիվ ստեղծագործությունները:
16 окт. 2012 г.
12 окт. 2012 г.
Պայթելու արվեստ...:)))
Ձեզ եմ ուզում ներկայացնել Մարտին Կլիմասի և Ալան Սաիլերի հեղինակային
ֆոտոշարքերը, որոնք աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ և կրում են առաջինինը ` “Պայթող բանջարեղեններ”, իսկ երկրորդինը` “Պայթող մրգեր և բանջարեղեններ”անվանումները: Անվանումները գալիս են հենց նկարների էությունից, քանի որ դրանք ստացվել են մրգերի
և բանջարեղենների վրա կրակելու հետևանքով:Մարտին Կլիմասի Ֆոտոշարքն իրենից ներկայացնում է վնասակար
սնունդից անցումը դեպի օգտակարը: Ես ցանկացա դրանք միավորել, քանի որ ընդհանուր առմամբ կրում էին միևնույն իմաստը:
9 окт. 2012 г.
Աշնան մեղեդի
Աշուն
է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…
Վահան Տերյան
Հարգանքներով` Գունավորիկ
5 окт. 2012 г.
Street Dance-ավելին, քան պար...
Street Dance-ը ներկայումս ամենահայտնի ու ամենաօրիգինալ պարային ուղղությունն
է: Այն իր յուրօրինակությամբ և էքստրեմալ շարժումներով մեծ ճանաչում է ձեռք բերել երիտասարդության
շրջանում:
Այս
պարերը ամենադիտարժանն են, քանի որ ոչ մի այլ պարային ուղղության մեջ չկան այդքան տարօրինակ,
ակրոբատիկ ու միևնույն ժամանակ հետաքրքիր ու դժվար շարժումներ: Street dance-ը, ունենալով որոշակի բազային
շարժումներ, այնուամենայնիվ հենվում է մարդկային երևակայության վրա: Որքան վառ է երևակայությունը,
այնքան ավելի հետաքրքիր ու կլանող է պարը:
10 авг. 2012 г.
Ծխե՞լ, թե չծխել...այս է խնդիրը...
Դա
փչացնում է կյանքեր, սպանում մարդկանց, կործանում
ընտանիքներ…բայց, միևնույնն է, շարունակվում է դրա օգտագործումն ու վաճառքը: Ճիշտ է`
կան որոշ սահմանափակումներ (օրինակ` գովազդի արգելումը կամ վաճառքն անչափահասներին),
սակայն դա որևէ կերպ չի խանգարում մարդկանց մեծամասնությանը, դրանք գնելու համար: Դե
իհարկե խոսքս ծխախոտի մասին է:
Երկրագնդի
բնակչության մեծ մասը ծխում է` գիտակցելով դրա վտանգավոր
ազդեցությունը: Կարծում եմ շատերդ էլ գիտեք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել
այդ վատ սովորությունը, դրա համար ավելորդ եմ համարում մանրամասնելը:




