3 апр. 2012 г.

12 ռոմանտիկ նկար Ջերրի Քլովիսից...)))

    Ռոմանտիկ ողջույններ Գունավորիկից: Երևի արդեն կռահեցիք գրառմանս թեման : Սա երևի գրեթե բոլորի և իհարկե իմ սիրելի թեմաներից մեկն է: Չնայած նրան, որ ես ոչ մի պատճառ չունեմ հիմա գտնվելու այդ տրամադրության մեջ ու ինձ պատել է անորոշ տխրությունը, այնուամենայնիվ ես չեմ կարող անտարբեր անցնել այսօր տեսածիս կողքով: Ուզում եմ անպայման ներկայացնել ձեզ: Խոսքս Ջերրի Քլովիսի նկարներիՌոմանտիկ”  հավաքածուի մասին է: Ուզում եմ դուք էլ տեսնեք, թե որքան գույն ու կյանք կա այդ ստեղծագործությունների մեջ: Քլովիսը ոչ մի գույն չի խնայել իր ուզածը ներկայացնելու համար ու նրա մոտ շատ գեղեցիկ է ստացվել:

11 мар. 2012 г.

Body art, tattoo և այլն...ամենաքննադատվող արվեստը


  Գունագեղ ողջույններ բոլորին: Այսօր որոշեցի գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին` բոդիարտ, տատու և տատուաժ: Գրում եմ հայերեն տառերով ոչ թե նրա համար, որ չգիտեմ գրելաձևը անգլերեն :D, այլ նրա, որ այսպես ավելի հարմար է:

Իրականում սրանք մեկ ամբողջի մասեր են, որոնց իրար գլխի հավաքելով` վերնագիրը կարող ենք դնել բոդիարտ: Ինչու՞ բոդիարտ, քանի որ այս ամենի հիմքում ընկած է մարմինը: Բոլոր տեսակի փորձերը, դրա հետևանքով առաջացած ցավերը իր վրա է կրում մարդու մարմինը:

Այս արվեստը ունի հազարամյակների պատմություն և գոյություն է ունեցել դեռևս հին դարերում: Հենց սրա միջոցով էին տարբեր ցեղեր տարբերվում միմյանցից: Որոշները սա անում էին  կավով, ոմանք մրգերից պատրաստված ներկերով, ոմանք կտրվածք-սպիների միջոցով և այլն: Մի խոսքով հին արվեստ է:

Բոդիարտը ունի շատ տարբեր ենթաճյուղեր: Նրա մեջ իրենց ուրույն տեղն ունեն սպիավորումը, փիրսինգը, մշտական և ոչ մշտական տատուները, տատուաժը և վերջապես իմ կարիքով շատ հիմար մի բան, որը իրենից ներկայացնում է ոտքի ձևի փոփոխություն չինացի աղջիկների մոտ: Վերջինս հիմա արգելված է, որը կարծում եմ շատ ճիշտ որոշում է:

7 мар. 2012 г.

Մարտի 8 կամ էսօր ի՞նչ օր ա որ...


Մարտի 8…Այս ամսաթվին տարբեր մարդիկ վերաբերվում են տարբեր կերպ: Մինչ առաջ անցնելը կարծում եմ տեղին կլինի անել հետևյալ մեջբերումը`Мужики! Кто говорил фразу: молчи, женщина, твой день 8 Марта! —- КРЕПИТЕСЬ, НАСТУПИЛ!!!
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տոնը: Մարտի 8-մայրության և գեղեցկության տոն, նույն ինքը կանանց և աղջիկների տոն, բացառությամբ այն մի քանի դեպքերի երբ տղամարդիկ են մայր դարձել: Այս օրը աչքի է ընկնում իր դրական տրամադրվածությամբ, միմյանց նվերներ և ծաղիկներ նվիրելով նաև փոխանակությամբ և բազում, բազմահազար շնորհավորանքներով: Իսկ այ շնորհավորանքներ կարելի է լսել սկսած տոնի նախօրյակից կամ նույնիսկ դրանից էլ առաջ: Դրա վերաբերյալ ուզում եմ առանձնացնել ՀՊՏՀ-ում տիրող նախատոնական տրամադրությունն  ու ուսանողներին բաժանված ծաղիկներն իրենց բարեմաղթանքներով և Բիլայնի` տոնից մի քանի օր առաջ սկսված շնորհավորանքների հոսքը, որը մեզ հասցնում էին մի խումբ բիլայնցիներ` քաղաքի որոշ վայրերում: Անձամբ ինձ այսօր շնորհավորել են Երիտասարդական մետրոյում, շնորհակալություն նրանց…Նման ուշադրությունից կանայք և աղջիկները իրենց միայն լավ են զգում:
Չեմ գրի ստեղծման պատմությունը, իմաստը և նման տիպի ծեծված պատմություններ: Ուղղակի, կապված օրվա ընկալման հետ, կփորձեմ կատարել մի փոքրիկ դասկարգում` պարզաբանելու համար թե ում համար այս օրը ինչ նշանակություն ունի:

3 мар. 2012 г.

Հովհաննես Շիրազ


Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։



Հովհաննես Շիրազ

25 февр. 2012 г.

Կրոնը իմ կարծիքով...


Գունավոր ողջույններ բոլորին: Այսօր գրելու եմ կրոնի մասին: Բայց, որպեսզի գրառումս կարդալու ընթացքում ոչ մի թյուրիմացություն չծագի, կասեմ հետևյալը` ես քրիստոնյա եմ,բայց ոչ կրոնապաշտ, ինձ համար կրոնը կենսագրությանս մի մաս է, չեմ պատկանում ոչ մի աղանդավորական շարժման, ոչ մի այլ կրոնի հանդեպ թշնամաբար չեմ վերաբերվում:
Գիտեմ, այս փոքրիկ նախաբանը կարդալուց հետո շատերը չեն շարունակի, կամ ընդհանրապես էլ բլոգս չեն այցելի: Բայց սա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես նման հարցերում փոփոխական չեմ:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է կրոնը, ինչու՞ այն ընդհանրապես գոյություն ունի: