5 мая 2012 г.

Միայն մեջտեղում...)))



Կորած-մոլորված ողջույններ բոլորին:))) Գունավորիկը երկար լռությունից հետո կրկին ձեզ հետ է: Բավականին երկար ժամանակ ոչինչ չէի գրում: Դա կապված էր իմ կյանքում տեղի ունեցած լավ փոփոխությունների հետ: Իսկ հիմա ես նորից եկել եմ ու չեմ պատրաստվում շուտ գնալ:  …………………………………………………………………………………………………….............
Մենք` հայերս, շնորհքով ազգ ենք, քաղաքավարի, բայց մեկ-մեկ նենց բաներ ենք անում, որ մեզ հեչ չի սազում: Ուզում եմ գրել հայերիս շրջանում (ուրիշ ազգերի մոտ չգիտեմ ) տարածված սովորության մասին:
Առավոտյան շտապում ես ինչ-որ տեղ, արագ քայլելով գնում ես, մտածում ես, որ ուր որե կուշանաս, ու էտ պահին ճանապարհիդ մեջտեղում հայտնվում են 1 կամ ավել մարդիկ, ովքեր կանգնած զրուցում են, կամ մարդ են սպասում: Չի կարելի կանգնել ճանապարհի կողքին, անպայման պետք է մեջտեղում: Որ դու գնաս ու կամ իրանց վրայով անցնես, կամ էլ լավագույն դեպքում իրանց հրելով ու ջարդելով: Դրանից հետո էլ մի հատ մուննաթ կգան վրադ, որ մի քիչ զգույշ լինես: Չեմ հասկանում ինչ տափակ սովորություն է: Նման ձևով կանգնող մարդիկ, խնդրում եմ , այլևս նման բան մի արեք, չի կարելի: Հասկանում եմ, որ ազատ դեմոկրատիա է, բայց դե պետք չի այդ ազատությունը ուրիշի հաշվին վայելեք:
Բա  ըթերցողներ ջան, սենց բաներ: Արդեն այնքան շատ են նման դեպքերը, որ ուզեցի անպայման բարձրաձայնել խնդրի: Ոչինչ չէ՞, որ մի քիչ ագրեսիվ ստացվեց:

Հարգանքներով` Գունավորիկ

11 апр. 2012 г.

Փողին մուննաթ...)))

Գունավորիկը կրկին ողջունում է իր բոլոր բոլոր ընթերցողներին: Շատ բլոգերներ են անդրադարձել այս թեմային, բայց ես նույնպես ցանկանում եմ գրել ու իմ կարծիքը հայտնել սրա շուրջ: 
Հայաստանի ցավոտ տեղերից մեկը, բազմաթիվ այլ բնագավառների նման նախ փողի վրա հիմնված երևույթ և նույն ինքը հայկական շոուբիզնես, կամ ինչպես ինքս եմ սիրում այն անվանել` շոՅուբիզնես:
Ինչպե՞ս են ՍՏԵՂԾՎՈՒՄ հայ երգչիստները և նրանց ա՜աախ, վա՜խ, ջա՜ն երգերը: Այստեղ տեղին կլինի հետևյալ թեորեմը`

3 апр. 2012 г.

12 ռոմանտիկ նկար Ջերրի Քլովիսից...)))

    Ռոմանտիկ ողջույններ Գունավորիկից: Երևի արդեն կռահեցիք գրառմանս թեման : Սա երևի գրեթե բոլորի և իհարկե իմ սիրելի թեմաներից մեկն է: Չնայած նրան, որ ես ոչ մի պատճառ չունեմ հիմա գտնվելու այդ տրամադրության մեջ ու ինձ պատել է անորոշ տխրությունը, այնուամենայնիվ ես չեմ կարող անտարբեր անցնել այսօր տեսածիս կողքով: Ուզում եմ անպայման ներկայացնել ձեզ: Խոսքս Ջերրի Քլովիսի նկարներիՌոմանտիկ”  հավաքածուի մասին է: Ուզում եմ դուք էլ տեսնեք, թե որքան գույն ու կյանք կա այդ ստեղծագործությունների մեջ: Քլովիսը ոչ մի գույն չի խնայել իր ուզածը ներկայացնելու համար ու նրա մոտ շատ գեղեցիկ է ստացվել:

11 мар. 2012 г.

Body art, tattoo և այլն...ամենաքննադատվող արվեստը


  Գունագեղ ողջույններ բոլորին: Այսօր որոշեցի գրել ինձ համար շատ հոգեհարազատ ու սիրելի թեմայի մասին` բոդիարտ, տատու և տատուաժ: Գրում եմ հայերեն տառերով ոչ թե նրա համար, որ չգիտեմ գրելաձևը անգլերեն :D, այլ նրա, որ այսպես ավելի հարմար է:

Իրականում սրանք մեկ ամբողջի մասեր են, որոնց իրար գլխի հավաքելով` վերնագիրը կարող ենք դնել բոդիարտ: Ինչու՞ բոդիարտ, քանի որ այս ամենի հիմքում ընկած է մարմինը: Բոլոր տեսակի փորձերը, դրա հետևանքով առաջացած ցավերը իր վրա է կրում մարդու մարմինը:

Այս արվեստը ունի հազարամյակների պատմություն և գոյություն է ունեցել դեռևս հին դարերում: Հենց սրա միջոցով էին տարբեր ցեղեր տարբերվում միմյանցից: Որոշները սա անում էին  կավով, ոմանք մրգերից պատրաստված ներկերով, ոմանք կտրվածք-սպիների միջոցով և այլն: Մի խոսքով հին արվեստ է:

Բոդիարտը ունի շատ տարբեր ենթաճյուղեր: Նրա մեջ իրենց ուրույն տեղն ունեն սպիավորումը, փիրսինգը, մշտական և ոչ մշտական տատուները, տատուաժը և վերջապես իմ կարիքով շատ հիմար մի բան, որը իրենից ներկայացնում է ոտքի ձևի փոփոխություն չինացի աղջիկների մոտ: Վերջինս հիմա արգելված է, որը կարծում եմ շատ ճիշտ որոշում է:

7 мар. 2012 г.

Մարտի 8 կամ էսօր ի՞նչ օր ա որ...


Մարտի 8…Այս ամսաթվին տարբեր մարդիկ վերաբերվում են տարբեր կերպ: Մինչ առաջ անցնելը կարծում եմ տեղին կլինի անել հետևյալ մեջբերումը`Мужики! Кто говорил фразу: молчи, женщина, твой день 8 Марта! —- КРЕПИТЕСЬ, НАСТУПИЛ!!!
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տոնը: Մարտի 8-մայրության և գեղեցկության տոն, նույն ինքը կանանց և աղջիկների տոն, բացառությամբ այն մի քանի դեպքերի երբ տղամարդիկ են մայր դարձել: Այս օրը աչքի է ընկնում իր դրական տրամադրվածությամբ, միմյանց նվերներ և ծաղիկներ նվիրելով նաև փոխանակությամբ և բազում, բազմահազար շնորհավորանքներով: Իսկ այ շնորհավորանքներ կարելի է լսել սկսած տոնի նախօրյակից կամ նույնիսկ դրանից էլ առաջ: Դրա վերաբերյալ ուզում եմ առանձնացնել ՀՊՏՀ-ում տիրող նախատոնական տրամադրությունն  ու ուսանողներին բաժանված ծաղիկներն իրենց բարեմաղթանքներով և Բիլայնի` տոնից մի քանի օր առաջ սկսված շնորհավորանքների հոսքը, որը մեզ հասցնում էին մի խումբ բիլայնցիներ` քաղաքի որոշ վայրերում: Անձամբ ինձ այսօր շնորհավորել են Երիտասարդական մետրոյում, շնորհակալություն նրանց…Նման ուշադրությունից կանայք և աղջիկները իրենց միայն լավ են զգում:
Չեմ գրի ստեղծման պատմությունը, իմաստը և նման տիպի ծեծված պատմություններ: Ուղղակի, կապված օրվա ընկալման հետ, կփորձեմ կատարել մի փոքրիկ դասկարգում` պարզաբանելու համար թե ում համար այս օրը ինչ նշանակություն ունի: