9 июл. 2012 г.

Բա չես ասում է՜....


Գունավորիկն այստեղ է: Ողջույններ բոլորին: 
Աշխարհում այնքան շատ են ահավանական իրողությունները, այնքան բան է կատարվում, որ հիմա դժվար է զարմանալ կամ զարմացնել: Ես չեմ էլ փորձելու զարմացնել, ուղղակի Ձեզ ուզում եմ ներկայացնել այն հետաքրքիր երևույթները, որոնք իմ կարծիքով ավելի հետաքրքիր են: Այսպիսով՝
  • Նոր Զելանդիայում ապրել են մարդակերներ,
  • Դ. Մենդելեևը ազատ ժամանակ զբաղվում էր ճամպրուկներ պատրաստելով,
  • Կկուն դնում է գունավոր ձվեր,
  • Անցորդների համար նախատեսված անցումները Մոսկվայում եղել են շրջանակներ, այլ ոչ թե գծեր, ինչպես որ հիմա,
  • Կազինոներում երբեք չեն լինում թափանցիկ պատուհաններ,
  • Քնած ժամանակ մարդն ավելի շատ կալորիա է այրում, քան հեռուստացույց դիտելիս,
  • American Airlines-ը 40.000 դոլլար է խնայել՝ VIP սրահում տրվող աղցանի միջից ընդամենը մեկ ձիթապտուղ պակասեցնելով,
  • Առավոտյան արթնանալուն ավելի շատ օգնում է խնձորը, քան սուրճը (այնպես, որ սուրճ խմողներ ջան, էլ չարդարանաք, թե խմում եք, որ ուշքի գաք),
  • Մերլին Մոնրոն յուրաքանչյուր ոտքին ունեցել է 6 մատ,
  • Marlboro ընկերության առաջին սեփականատերը մահացել է թոքերի ռակից,
  • Ուոլտ Դիսնեյը, ով ստեղծել է Միքի Մաուսին, վախենում էր մկներից,
  • Մարգարիտները լուծվում են քացախում,
  • Սխալ է այն տարածված միտքը, թե բադերի ձայնը չի արձագանքում: Այն արձագանքում է, պարզապես արձագանքը կարելի է լսել համապատասխան պայմաններ ունեցող միջավայրում:
  • Միջինում կանայք թարթում են ավելի շատ, քան տղամարդիկ,կանայք ժպտում են ավելի շատ, քան տղամարդիկ (տղաներ ջան, հերիք ա տենց դաժան դեմքերով ման գաք, ավելի ուրաաախ),
  • Խխունջները կարող են քնել մինչև 3 տարի,
  • ԱՄՆ-ի բնակիչներն  օրական ուտում են 18 հա պիցցա (հետո էլ ասում են սենց չի, նենց ա)
  • Շոտլանդիայում ոչխարներն ավելի շատ են, քան մարդիկ (իսկ ես այս փաստը ավելի շատ մեկ այլ <<երկրի>> կվերագրեի),
  • Սխալ է այն պնդումը, որ թուղթը 7 անգամից ավել  հնարավոր չէ ծալել (փորձված ա),
  • Դելֆինները քնում են՝ փակելով ընդամենը մեկ աչքը,
  • Ջայլամի աչքը ավելի մեծ է, քան իր ուղեղը (ով էլ կասկածեր),
  • Լողափ գնալիս մարդկանց 33%-ը մոռանում է վերցնել լողափի համար անհրաժեշտ պարագաները,
  • Ամեն անգամ նամականիշը լեզվով թրջելուց ծախսվում է 1/10 կալորիա (ահա և այդքան տանջող հարցի պատասխանը, թե ինչպես նիհարել),
  • Մարդկանց 93%-ն ինտերնետից օգտվում է նստած վիճակում,
  • Մինչ երաժշտություն գրելը՝ Բեթհովենը գլուխը մտցնում էր սառը ջրի մեջ (երևի ուզում էր օյաղանար:)))),
  • Թայլանդում ամենատարածված սպորտաձևը օդային օձերի (воздушные змеи) բաց թողումն է (իրանք էլ կասեն՝ սպորտով են զբաղվում),
  • 1908 թ. մի ամերիկացի իր կյանքի ընթացքում ամուսնացել է 29 անգամ և ունեցել է 41 երեխա,
  • Ավստրալիայում ճագարներն ավելի շատ են, քան Չինաստանում՝ չինացիները,
  • Եթե հավի գլուխը մտցնենք թևի տակ և պահենք ոտքերով վերև, նա կքնի,
  • Իրականում <<1000 ու 1 գիշեր>>-ի բնօրինակը սկսվում է հետևյալ տողով՝ <<Ալադինը փոքրիկ չինացի մանչուկ էր...>>
  • Ընձուղտները,ինքնապաշտպանության համար, օգտագործում են իրենց գլուխը, որպես մուրճ,
  • Գրեյնհաունդ ցեղատեսակի շները մրցույթում, վազքի ժամանակ 75%-ն անցկացնում են թռչելով,
  • <<Մոխրոտիկ>>-ի սկզբնական հրատարակման ժամանակ, նրա կոշիկը մորթուց է եղել: Ճենապակեե դարձել 1600 թ.՝ թարգմանչի սխալի պատճառով: Դղյակից փախչելիս Մոխրոտիկը կորցրել է ձախ ոտքի կոշիկը, այլ ոչ թե աջ (մեզ անխղճաբար խաբել են)
  • Շրթներկների մեծ մասը պարունակում է ձկան թեփուկներ,
  • Ֆրանսերենում 70,80 և 90 թվերը կոչվում են համապատասխանաբար՝ <<վաթսուն և տաս>>, <<չորս անգամ քսան>> և <<չորս անգամ քսան ու տաս>>,
  • Կովին հնարավոր է ստիպել բարձրանալ աստիճաններով, սակայն հնարավոր չէ ստիպել իջնել (իմաստը ո՞րն ա),
  • Եթե մի բաժակ ջրի վրա գոռալ 80 տարի, ապա հնարավոր է եռացնել այն,
  • Ակնատեսներն ասում են, որ 7-րդ հարկից ընկնող կատվի ողջ մնալը 30%-ով ավելի քիչ հավանական է, քան 20-րդ հարկից ընկնողինը: Հավանական է առաջին 8 հարկը կատվին հարկավոր են, որպեսզի գիտակցի, թե ինչ է կատարվում, այնուհետև թուլանա և շտկի թռիչքը,
  • Ստանդարտ ձևաչափի 500 էջանոց սովորական գիրքը հնարավոր չէ ճզմել, նույնիսկ եթե վրան դնեն ածուխով լցված 15 վագոն:
Այսքանը:)))

Հարգանքներով՝ Գունավորիկ

2 комментария:

  1. Կենդանիների մասին փաստերը սպանում են ...
    Խխունջները կարող են քնել մինչև 3 տարի .. :D
    ԵՍ գիտեի , որ կատուներից տուպոյ կենդանի չկա , բայց , որ էսքան ուշա իրանց տեղ հասնում
    "Ակնատեսներն ասում են, որ 7-րդ հարկից ընկնող կատվի ողջ մնալը 30%-ով ավելի քիչ հավանական է, քան 20-րդ հարկից ընկնողինը: Հավանական է առաջին 8 հարկը կատվին հարկավոր են, որպեսզի գիտակցի, թե ինչ է կատարվում, այնուհետև թուլանա և շտկի թռիչքը" =))

    ОтветитьУдалить
  2. Բնությունը տարօրինակություններով լի է:)))

    ОтветитьУдалить