
9 дек. 2011 г.
Բա մի հատ չինքնաարտահայտվե՞նք:)))

7 дек. 2011 г.
Միասին գնում ենք աշխարհահռչակ թանգարաններ:
![]() |
Վերսալյան պալատ |
Գունագեղ ու տաաաք բարևներ բոլորին: Այսօր շատ պատահաբար մի հետաքրքիր ինտերնետային
կայք եմ գտել և ուզում եմ ձեզ հետ հասցեով անպայման կիսվել: Եթե դուք երբևէ երազել
եք լինել աշխարհի ամենահայտնի պատկերասրահներում և թանգարաններում , ապա սա իսկը ձեզ համար է: Այստեղ
դուք կարող եք քայլել դրանց ներսում և տեսնել, թե ինչպիսին են նրանք իրականում: Օրինակ`
դուք երբևէ չե՞ք ցանկացել գնալ Վերսալյան պալատ: Այստեղխ թեկուզ վիրտուալ, բայց հնարավորություն
ունեք իրականացնելու ձեր երազանքը: Այս կայքը հովանավորվում է Google-ի կողմից: Բոլորիդ
խորհուրդ եմ տալիս այցելել: Հետո կկիսվեք տպավորություններով:
Կայքն այցելելու համար սեղմեք նեքևում գտնվող նկարի վրա:
6 дек. 2011 г.
Առաջարկում եմ լսել:
Ողջույն բոլորին: Այսօր բոլորիդ
առաջարկում եմ դիտել մի շատ հաջողված տեսահոլովակ և լսել դրան համապատասխան երգը: Առաջին
անգամ դիտելիս ձեզ կթվա, թե տեսահոլովակի երգիչը տղամարդ է))), իսկ ձայնը ապահովում է
ինչ-որ կին: Առաջին մասը ճիշտ է, բայց այ երկրորդը` ոչ: Դա երգիչի իրական ձայնն է,
որում կարող եք համոզվել` դիտելով նրա մյուս աշխատանքները: Բաաա…..ինչ հնարավորություններ
ունի ձայնը: Երգչի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք ChristopheWillem հղումով: Դե իսկ հիմա արդեն միացրեք ներքևում գտնվող տեսահոլովակը և վայելեք
հիասքանչ կատարումը:
Ահա հղումով երգի բառերը և թարգմանությունը կարող են կարդալ նրանք, ովքեր ինձ
նման ֆրանսերեն չգիտեն, բայց իրենց հետաքրքրում է, թե վերջապես ինչի մասին է երգում
երգիչը:
Հարգանքներով` Գունավորիկ
4 дек. 2011 г.
Մի փոքրիկ լեգենդ Չինաստանից:
