
Հիմա գրառմանս մասին: Եկել եմ, որ գրեմ գույների
մասին: Ինձ` Գունավորիկիս հոգեհարազատ թեմայի
մասին: Անընդհատ ցանկանում եմ գույներով պատել բլոգս, որպեսզի մտնելով` ձեր տրամադրությունը
միանգամից բարձրանա…բարձրանաաաա, գնաաա, հասնի 7-րդ երկինք: Ուզում եմ ձեր դեմքին ժպիտ
հայտնվի, թեկուզ հենց այս տողս կարդալու ընթացքում: Ժպտու՞մ ես…..ուրեմն ինձ մոտ ստացվում
է: Լավ հիմա անցնենք գույներիս և դրանց մեկնաբանությանը, բայց դու ժպիտդ մի թաքցրու,
այն իսկ և իսկը քո դեմքի համար է:………Կարծում եմ շատերդ գիտեք, որ գույները մարդկանց
վրա ունենում են տարբեր ազդեցություններ: Յուրաքանչյուր գույն ունենում է իր յուրահատկությունները:
Չնայած նրան, որ տարբեր գույների ընկալումը սուբյեկտիվ բնույթ ունի (դե բոլորս էլ ունենք
մեր սիրած գույները…օրինակ իմը կարմիրն է, կարմիրի համար խելքս իմս չէ), այնուամենայնիվ
որոշակի գույների ազդեցությունը տարբեր մարդկանց մոտ հիմնականում նույնն է: Նախ տեսնենք,
թե որ գույնը, ինչպես է ազդում: Կարմիր հատվածի գույները` կարմիրը, նարնջագույնը, դեղինը,
որոնց անվանում են տաք, ջերմ գույներ (ես լիովին համամիտ եմ գիտնականների այս կարծիքի
հետ), կարող են առաջացնել տարբեր էմոցիաներ` ջերմության, հարմարավետության զգացումից
մինչև թշնամանք ու զայրույթ: Իսկ կապույտ հատվածի գույները` կապույտը, կանաչը և մանուշակագույնը,
որոնց սովորաբար անվանում են սառը գույներ, հանգստացնում են, սակայն կարող են նաև առաջացնել
տխրության կամ անտարբերության զգացումներ:
Իսկ դուք գիտեի՞ք, որ կա նաև բուժում գույների
միջոցով: