Բարևներ կյանքը սիրող իմ սիրելի ընթերցողներ: Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ
և ձեզ եմ բերել մի շաաատ լավ առաջարկ: Մինչ կանցնեմ առաջարկիս ուզում եմ շնորհակալություն
հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն ուրախ, այլ նաև տխուր ժամանակ են կողքիս
լինում: Անչափ շնորհակալ եմ, որ դուք կաք: Ինձ երբեք չլքեք, ես ձեր կարիքը շատ ունեմ:
Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում նաև ըթերցողներիս, հետո մայրիկիս, հայրիկիս,
քույրիկիս, տատիկներիս, պապիկներիս և ձեր հեռուստաըկերությանը…չէէէ է, բլոգին, որ ինձ
նման հնարավորություն ընձեռեցիք ինքնաարտահայտվելու: Մի տեսակ ԱԼՄ-ական շեղում ոնց որ
ստացվեց …հը՞ըըն :))))))))))))……….Լավ վերադառնամ մեր գծի վրա և անցնենք առաջ:
26 нояб. 2011 г.
24 нояб. 2011 г.
Մենք նրան ոչ ոքի չենք տա:

22 нояб. 2011 г.
Պարզապես ուրախ գրառում:)))
Բարև
ձեզ ընթերցողներ ջաաան: Ուրախ եմ, որ այցելեցիք: Տեսեք ես ու բլոգս ձեզ լաաաայն ու ի
սրտե ժպտում ենք: Դե մի հատ էլ դուք մեզ ժպտացեեեք…)))մեր
ցանկությունը ձեզ ժպիտ ու ծիծաղ պարգևելն է: Ըհըըըն…ապրեք….)))հիմա սենց ժպիտներով անցնենք
առաջ: Այս գրառումս պարզապես ուրախ գրառում է և նրա նպատակն է բարձրացնել բոլորի տրամադրությունը:
Չնայած ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկի տրամադրությունը հիմա ցածր է, քանի որ ով մտնում
է իմ բլոգ, անպայման պետք է ժպտա:
20 нояб. 2011 г.
Իսկ դուք դիտու՞մ եք մուլԾիկներ:)))
Ողջույներս բոլոր ընթերցողներիս: Ես կրկին ձեզ հետ եմ: Մինչ կշարունակեմ գրառումս` բոլորիդ առաջարկում
եմ արթնացնել ձեր մեջ գտնվող մանկությանը, փոքրիկ երեխային, ով ձեր ապրած տարիների
ընթացքում ձեզ չի լքել: Այո՛, չի լքել: Ուղղակի ոմանց մոտ շատ խորն է քնած, իսկ ոմանց
մոտ (օրինակ իմ), այն միշտ արթուն է: Ընդունեք առաջարկս, հակառակ դեպքում անիմաստ կլինի
գրառումս կարդալը և դուք ոչինչ չեք հասկանա: Արթնացրեցի՞ք:Դե ուրեմն անցնենք բուն
թեմային: Երևի արդեն շատերդ հասկացաք, թե ինչի մասին եմ գրելու: Դե իհարկե մուլտֆիլմերի:
Սա իմ ամենասիրած թեմաներից մեկն է, քանի որ ես հոգուս 69%-ով մանուկ եմ և մուլտֆիլմերի
համար խելագարվում եմ: