Բարևներ կյանքը սիրող իմ սիրելի ընթերցողներ: Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ
և ձեզ եմ բերել մի շաաատ լավ առաջարկ: Մինչ կանցնեմ առաջարկիս ուզում եմ շնորհակալություն
հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն ուրախ, այլ նաև տխուր ժամանակ են կողքիս
լինում: Անչափ շնորհակալ եմ, որ դուք կաք: Ինձ երբեք չլքեք, ես ձեր կարիքը շատ ունեմ:
Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում նաև ըթերցողներիս, հետո մայրիկիս, հայրիկիս,
քույրիկիս, տատիկներիս, պապիկներիս և ձեր հեռուստաըկերությանը…չէէէ է, բլոգին, որ ինձ
նման հնարավորություն ընձեռեցիք ինքնաարտահայտվելու: Մի տեսակ ԱԼՄ-ական շեղում ոնց որ
ստացվեց …հը՞ըըն :))))))))))))……….Լավ վերադառնամ մեր գծի վրա և անցնենք առաջ:
Ձեզ
եմ ուզում ներկայացնել մի շատ լավ մուլտֆիլմ, որը ես դիտել եմ երեկ ու չափազանց հավանել
եմ: Մուլտֆիլմը անիմե է և գեղեցիկ նկարահանված: Ես զարմանում եմ ճապոնացիների ֆանտազիային
վրա: Ախր շատ լավ են նկարում: Ես գրեթե 80 րոպե ծիծաղել եմ հենց միայն գլխավոր կերպարի
արտաքինի վրա: Մանկան պես հրճվում էի հենց իրեն էին ցույց տալիս, կարծես ինչ-որ յուրահատուկ
բան լիներ: Չնայած ինքը հենց ինքնին յուրահատկություն էր: Մուլտֆիլմի հեղինակը Հայաո
Միյազակին է, իսկ պրոդյուսերը Ջիբլի Ստուդիոն: Անունը Tonari no Totoro է (Իմ հարևան
Տոտորոն): Սա ուղղակի մի պստիկ տեղեկություն: Չեմ ուզում պատմել մուլտֆիլմի սցենարը,
քանի որ ինքս էլ չեմ սիրում կարդալ այն մուլտֆիլմը դիտելուց առաջ: Էֆեկտը լրիվ կորում
է: Սիրում եմ անսպասելի բաներ: Իսկ հիմա առաջարկում եմ դիտել մի քանի նկար մուլտֆիլմից,իսկ
հետո անցնել ներքոնշյալ հղումով, այդ հիանալի մուլտֆիլմը դիտելու համար:

Բա մլութ չի, ի՞նչա: Էնել ի՜նչ համով մլութա:Կծես չաի խմես:
Ես էլ եմ սենց փափուկ ու մեծ կենդանի ուզում, որ պառկեմ վրան ու քնեմ:
Հըլը զարմացած հայացքը: Քիթիկն
ու աչուկները: Իմիջայլոց անձրևանոցի վրա է զարմացած:
Իսկ հիմա այցելեք այս հղումով`“Իմ հարևան Տոտորոն”:
Դիտելուց
հետո անպայման կիսվեք տպավորություններով:
Հարգանքներով` Գունավորիկ
0 մեկնաբանություն:
Отправить комментарий