Ժպտացող ողջույններ բոլորին:
Այսօր Փետրվարի 19-ն է, մայրիկիս ծննդյան օրը: Ուզում եմ այս գրառումս նվիրել նրան:
Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի
մեջ: Մայրը, մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մայրը միակ մարդն է,
որ քեզ հետ է բեղմնավորվելուց սկսած: Նա պահում
է քեզ իր կրծքի տակ ու երբեք չի բողոքում քո ծանրությունից, որովհետև արդեն քեզ սիրում
է: Իսկ հետո, երբ ծնվում ես, նա երբեք չի լքում
քեզ: Օր ու գիշեր մնում է կողքիդ, որ դու հանկարծ ոչնչի կարիք չունենաս: Նա պահում,
փայփայում, մեծացնում է քեզ ու ամեն կերպ օգնում, որ հասնես նպատակիդ:
Մոր
մասին կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է: Կարևորը նրան գնահատելն
է, գնահատելը այն ինչ նա անում է: Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր չեն հարգում այն կնոջը, ով իրենց
լույս աշխարհ է բերել: Չեմ հարգում նրանց, ովքեր իրենց արարքներով ստիպում են նրան
տառապել: Նրանց մեջ ինչ-որ անմարդկային բան
կա:
Ի
վերջ <<…Մեր տան մատուռն է մայրս…>>…

Շնորհավոոոոոոոոոոոոոոոր
ծնունդդ մայրիիիկ…
Մորս սրիտի հետ աշխարհն եմ չափել…
Մորս սրտի հետ աշհարհն եմ չափել,
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին…
Հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին…
Հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
Հ. Շիրազ
Հարգանքերով` Գունավորիկ (Քո բալիկ)
SHNORHAVORRRRRRRRRRRRRRRR
ОтветитьУдалитьApreeeeeeeees :)))
ОтветитьУдалить