Ուզում
եմ ձեզ պատմել իմ ամենալավ ընկերներից մեկի` Դավիդի մասին: Նրա հետ ծանոթացա ինտերնետով:
Այո՛, այո՛, ինտերնետով: Ես նման ծանոթությունները մեծամասնության նման հիվանդագին
չեմ ընդունում: Պատճառը դարձավ իմ անսահման սերը կիթառի հանդեպ: Ինտերնետում նրան գտա շատ պատահաբար: Առաջարկում էր կիթառի դասընթացներ:
Երկար ժամանակ վարանում էի` գրե՞լ, թե ոչ: Մեր ժամանակներում տարօրինակ են ընդունում
այն աղջիկներին, ովքեր իրենք են առաջինը գրում տղաներին: Այդ միտքը ուղեղիս տիրեց ընդհամենը
մի քանի րոպե ու անցավ: Հաջորդ միտքը, որ ծագեց գլխումս` գրելն էր: Ինչ որ բան ինձ
դրդում էր այդ քայլին: Վերջապես վստահ որոշեցի գրել: Պատասխանեց, ծանոթացանք, հանդիպեցինք,
սիրահարվեցինք, սիրեցինք ու………….Նա շատ պատահաբար հայտնվեց իմ կյանքում, բայց ես կարծես
գիտեի, որ նա գալու է ու սպասում էի: Ես միշտ հավատացել եմ հրաշքների ու վստահ եմ եղել,
որ ուշ, թե շուտ հրաշքները ինձ էլ կայցելեն: Սպասումներս արդարացան: Ինքը մի հրաշք
էր, ով ներխուժեց իմ կյանք ու փոխեց ամեն ինչ: Այո՛, մի՛ զարմացեք, հրաշք: Ես մինչև
հիմա նրան անվանում եմ “Իմ Հրաշք”: Նրա շնորհիվ ես հասկացա, թե ինչ է սերը, որի մասին
այդքան խոսում են, գրում են, երգում են: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չէի հանդիպել
նման տղայի: Ես չէի կարծում, որ նման մարդ կարող է լինել ոչ միայն երազում, այլ նաև
իրականության մեջ: Նրա բնավորությունից չունի ոչ ոք: Ինքը սիրո ու հոգատարության մարմնացում է:
Ինքը այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց սիրելին
ոչնչի կարիք չունենա: Ինքը ինձ այնպիսի սիրով ու ջերմությամբ էր պարուրել, որի մասին
կարող էի միայն երազել: Բայց…..ցավոք, ինչպես յուրաքանչյուրս, նա նույնպես իդեալ չէ
և ունի թերություններ: Դրանցից մեկը նրա կոմունիստ լինելն է: Դե իհարկե մտածելակերպով
:Ճ Նրան ինչ-որ բան համոզելը հանցագործություն է: Իր համար կինը մի էակ է, որին պետք
է անսահման սիրել, բայց պահել տանը: Այսինքն իր կինը պետք է դառնա գեղեցիկ տնային տնտեսուհի
և (կոպիտ ասած) երեխաներ բերող սարք: Սա իմ համար բացարձակ անընդունելի է: Մյուս թերությունը
կոչվում է հիվանդագին խանդ: Ինչու՞ հիվանդագին, որովհետև ինքը խանդում է նույնիսկ աշխարհի
մյուս ծայրում ապրող և իր սիրելիի հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ անմեղ մարդու: Իսկ
ես չեմ սիրում, որ ինձ այդ աստիճան խանդում են, ու շատ դեպքերում բացարձակ անիմաստ:
Ու նաև խանդի հարցում ինքը երբեք չի հավատում իր սիրելիին: Ես նրան ինչ ձև էլ համոզեի,
թե այդ տղան իմ 10 տարվա դասարանցին է, մանկության ընկերն է, կուրսեցին է, մեկ է ինքը ինձ
չէր լսում: Ինքը ասում էր, որ այդ տղան ինձ հետ խոսում է լրիվ ուրիշ մտքերով ու ես պետք է իրա հետ էլ չշփվեմ: Ու ցավն այն է, որ ինքը չէր հավատում իմ խոսքերին, երբ ասում էի,
որ ես երբեք թույլ չեմ տա այդ տղային անցնել մեր ընկերության սահմանը: Մեկ է ինքը չի
հավատում, ինքը խանդում է ու վերջ: Ճիշտ է, չեմ հերքում, որ որոշ դեպքերում ինձ հետ խոսացողները
ուրիշ մտքեր են ունեցել, բայց ես երբեք նրանց թույլ չեմ տվել փչացնել մեր միջև եղած
լավ ընկերությունը:


Դավ,
ես գիտեմ, որ հիմա կարդում ես գրածս: Գիտեմ,որ քեզանից բացի էլի շատերն են կարդում:
Ու ես բոլորի մոտ ուզում եմ ասել, որ կարոտել եմ քեզ, շաաատ եմ կարոտել: Կարոտել եմ
քո նեՌվերը, որը ուտելու հաճույքից ես զրկված եմ հիմա: Կարոտել եմ քո թախծոտ ժպիտը,
որը երբեք չի փոխվում: Կարոտել եմ նույնքան թախծոտ քո հայացքը, որը անընդհատ ուզում
էր աչքերիս մեջ նայել: Կարոտել եմ քո “խեղդելու եմ”, “ծեծա ուտելու էս աղջիկը”, “ժողովուրդ
ինքը իմ հետ չի” արտահայտություններդ, որոնցից առաջին երկուսը այդպես էլ իրականություն
չէին դառնում: Կարոտել եմ ձախ ուսիդ, որը երևի արդեն լավացել է: Մի խոսքով կարոտել եմ
քեզ: Թեկուզ ամեն ինչ անցյալում է, թեկուզ ամեն ինչ վերջացել է, բայց ես չեմ զղջում ոչ
մի բանի համար (համարյա ոչ մի բանի): Չեմ զղջում, որովհետև երջանիկ եմ եղել, իսկ երջանկության
համար չեն զղջում: Ճիշտ է, ամեն ինչ վերջացել է ու ես քեզ կորցրել եմ, որպես իմ սիրելի,
բայց մեկ է դու իմ լավագույն ընկերն ես, որին ես հաստատ երբեք չեմ կորցնի:
:( :(
ОтветитьУдалить:(скучаю по тебе
ОтветитьУдалитьya toje(((
ОтветитьУдалить:(
ОтветитьУдалитьսկիզբը լավ էր,բայց վերջում........
ОтветитьУдалитьՉնայաց երևում է ուժեղ աղջիկ ես,խորհուրդ կտամ ուժեղ եղիր ու երբեք մի տխրիր
Շնորհակալ եմ Մերի ջան խորհրդի համար....փորձում եմ լինել ուժեղ,հուսով եմ ի վերջո կստացվի......Համ էլ by the way ոտքդ խերով լինի մեր տուն :)))
ОтветитьУдалитьայ տենց,ապրես.........հաստատ խերով կլինի Սիանույշ ջաաաաան :)))))
ОтветитьУдалитьVERJ@ LACACRIR ELI!!!HAZIV QANI OR A CHEI LACEL(((LAV ELI SIR...VAY ET SKZBUNQNER@...IRAR ANIMAST INCH VOR BAN APACUCEL@...DJVAR A...ЛЮБЯЩИЕ СЕРДЦА ДОЛЖНЫ БЫТЬ ВМЕСТЕ...
ОтветитьУдалитьEh jan, esim e...el inch lyubishie serdce, el inch ban???...........
ОтветитьУдалить:'( :'( :'(
ОтветитьУдалитьSiiir shaat lavn er :(
ОтветитьУдалить