Բարևներ
բոլորին: Գրելու եմ էլի գովազդների մասին: Չեմ կարծում թե ձեզանից շատերին է հետաքրքրել նայել հայտնի արտասահմանյան
ընկերությունների պատրաստած գովազդային պոստեռները: Ասեմ, որ ես շատերի աշխատանքներն
եմ ուսումնասիրել և հատուկ ձեզ համար դրանցից
ընտրել եմ ամենակրեատիվ և ամենազվարճալիները: Ուզում եմ դրանք ներկայացնել ձեզ, որպեսզի
դուք տեսնեք, թե որքան աղքատիկ է հայկական
գովազդային գործակալությունների և ընկերությունների մարքեթինգով զբաղվողների կրեատիվության
բազան: Չէ, սխալ չհասկանաք,ես չեմ ուզում նվաստացնել մերոնց: Ուղղակի ուզում եմ ցույց
տալ, թե ինչերի է ընդունակ մարդու ստեղծագործական միտքը: Իսկ մերոնք միշտ ընկնում են
շաբլոնների հետևից և չեն ցանկանում մտածել: Ու
դրա հետևանքը լինումա էն տխուր տեսարանը, որին մենք ամեն օր ականատես ենք լինում դրսում
և ամեն տեղ: Նայեք նկարները և համեմատեք`
20 окт. 2011 г.
19 окт. 2011 г.
ԳլՅամու՞ռ, թե սնդուսափայլ...այս է խնդիրը:

Առավոտյան
դուրս եմ գալիս,որ գնամ համալսարան: Ճանապարհիս դպրոց կա: Իմ և նրանց ժամերը համընկնում
են ու ցավոք մենք հանդիպում ենք: Նայում եմ…15 տարեկան “դպրոցական” աղջիկա: Ուզած չուզած
նկատում եմ հագածը (անտարբեր անցնելն անհնարա): Ուրեմն տեսեք… հագելա նորմալ տաբատ,
բայց կապելա գլխից մեծ “Hello Kitty”-ի բռենդով գոտի, վերնաշապիկը էլի “Hello
Kitty” ՌոԶվի գույնի, ու նեեեենցա փայլում, որ արևի տակ ոնց որ տոնածառի լույս լինի,
բռնելա մի հատ “սումոչկա” ,որի մեջ հազիվ մի 2 հատ նեղ տետր ու 2 հատ էլ գիրք կտեղավորվի:
Մտածում եք “բա դպրոցականա ու՞ր են գրքերը”:
17 окт. 2011 г.
Ո՞րն է հմայքի իրական գաղտնիքը:


16 окт. 2011 г.
Խոզապուխտը տարածվել է ամբողջ համացանցով մեկ...
Իսկ դուք գիտե՞ք, որ spam-ը իրականում չի ունեցել այն իմաստը , որով մենք հիմա գործածում ենք: Այն ավելի հին է քան www-ն: Հիմա սպամ ընդհանուր առմամբ անվանում են անօրինական ձևով տարածվող ցանկացած ինֆորմացիա, որը համաձայնեցված չէ հասցեատիրոջ հետ:

1937 թ. Ընկերությունը սկսեց ակտիվ մարքեթինգային գործունեություն ծավալել ավելցուկը իրացնելու համար: Այդպես ամեն տեղ հայտնվեց spam-ը: Ամերիկացիները չգնեցին դա, բայց դրա փոխարեն Hormel-ը ահռելի քանակությամբ կիսաֆաբրիկատ, ժողովրդական լեզվեվ ասած, նաղդեց ամերիկյան ռազմական գրասենյակի և նավատորմի վրա: Նրանք նույնպես չկարողացան այդքանը ուտել և ուղարկեցին Լենդլիզի անդամ երկրներ: Պատերազմից հետո Անգլիայում, տնտեսական ճգնաժամի պայմաններում spam-ը կազմում էր անգլիացիների սննդի հիմնական մասը: Կիսաֆաբրիկատների մի մասը ուղարկվեց նաև ՍՍՀՄ, որտեղ հետպատերազմյան շրջանում այն մեծ պահանջարկ էր վայելում: