Մութ
գիշեր: Խավարը ագահորերեն կլանել է ամեն ինչ: Նույնիսկ իմ այդքան լուսավոր սենյակը
ի վերջո հանձնվեց նրա իշխանությանը: Ամեն ինչ թաղվել է սևի մեջ: Թվում է, թե գիշերը
գույներ չունի……..Արդեն բավականին ուշ է: Պառկած եմ մահճակալիս, նայում եմ այդքան դատարկ
ու սովորական թվացող առաստաղին: Առաջին հայացքից ոչինչ չի երևում: Ինձ թվում է, թե
արդեն ուղեղս անջատվել է, և ուր որ է կքնեմ: Բայց դա միայն թվում է: Հանկարծ, կարծես
թե առաստաղը կենդանանում է, արթնանում է խոր քնից ու սկսում խոսել: Հանկարծ այն դառնում
է գունավոր, ներկվում է աշխարհի բոլոր վառ, պայծառ գույներով: Գույները լցվում են ամբողջ
սենյակով մեկ….Ու առաստաղը սկսում է պատմել ինձ մի գեղեցիկ պատմություն: