
Ծաղիկներ:
Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը, բայց ոչ բոլորը, սիրում են ծաղիկներ: Սիրում
են թե նվեր ստանալ և թե գնել, սիրում են նաև խնամել, պահել, փայփայել: Նման մարդիկ,
որպես կանոն, լինում են բարի, սիրառատ, հոգատար:
Ծաղիկները
իրենց հիասքանչ գեղեցկության հետ միասին ունեն նաև շատ տարբեր նշանակություններ: Ոմանք
գիտեն դրանք և ծաղիկներ նվիրում են ըստ նշանակության, իսկ ոմանք էլ ուղղակի սրտանց
նվիրում են: Երկու տարբերակներն էլ ունեն մեկ նպատակ` հաճույք պատճառել դիմացինին,իսկ
նման անակնկալ նվերները ավելի են մեծացնում ուրախության չափը:
Ծաղիկներ
նվիրելու համար պարտադիր չէ իմանալ դրանց նշանակությունը, բայց եթե գիտես, ապա այդ
բազմազան ու գունագեղ հրաշքների աշխարհում ընտրությունն ավելի է հեշտանում: Եվ այսպես
ուզում եմ ձեզ ներկայացնել որոշ ծաղիկների նշանակությունները: