
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տոնը: Մարտի 8-մայրության
և գեղեցկության տոն, նույն ինքը կանանց և աղջիկների տոն, բացառությամբ այն մի քանի
դեպքերի երբ տղամարդիկ են մայր դարձել: Այս օրը աչքի է ընկնում իր դրական տրամադրվածությամբ,
միմյանց նվերներ և ծաղիկներ նվիրելով նաև փոխանակությամբ և բազում, բազմահազար շնորհավորանքներով:
Իսկ այ շնորհավորանքներ կարելի է լսել սկսած տոնի նախօրյակից կամ նույնիսկ դրանից էլ
առաջ: Դրա վերաբերյալ ուզում եմ առանձնացնել ՀՊՏՀ-ում տիրող նախատոնական տրամադրությունն ու ուսանողներին բաժանված ծաղիկներն իրենց բարեմաղթանքներով
և Բիլայնի` տոնից մի քանի օր առաջ սկսված շնորհավորանքների հոսքը, որը մեզ հասցնում
էին մի խումբ բիլայնցիներ` քաղաքի որոշ վայրերում: Անձամբ ինձ այսօր շնորհավորել են
Երիտասարդական մետրոյում, շնորհակալություն նրանց…Նման ուշադրությունից կանայք և աղջիկները
իրենց միայն լավ են զգում:
Չեմ գրի ստեղծման պատմությունը, իմաստը և նման տիպի ծեծված
պատմություններ: Ուղղակի, կապված օրվա ընկալման հետ, կփորձեմ կատարել մի փոքրիկ դասկարգում`
պարզաբանելու համար թե ում համար այս օրը ինչ նշանակություն ունի: