
Իրականում սրանք մեկ ամբողջի մասեր են, որոնց իրար գլխի հավաքելով`
վերնագիրը կարող ենք դնել բոդիարտ: Ինչու՞ բոդիարտ, քանի որ այս ամենի հիմքում ընկած
է մարմինը: Բոլոր տեսակի փորձերը, դրա հետևանքով առաջացած ցավերը իր վրա է կրում մարդու
մարմինը:
Այս արվեստը ունի հազարամյակների պատմություն և գոյություն
է ունեցել դեռևս հին դարերում: Հենց սրա միջոցով էին տարբեր ցեղեր տարբերվում միմյանցից:
Որոշները սա անում էին կավով, ոմանք մրգերից
պատրաստված ներկերով, ոմանք կտրվածք-սպիների միջոցով և այլն: Մի խոսքով հին արվեստ
է:
Բոդիարտը ունի շատ տարբեր ենթաճյուղեր: Նրա մեջ իրենց ուրույն
տեղն ունեն սպիավորումը, փիրսինգը, մշտական և ոչ մշտական տատուները, տատուաժը և վերջապես
իմ կարիքով շատ հիմար մի բան, որը իրենից ներկայացնում է ոտքի ձևի փոփոխություն չինացի
աղջիկների մոտ: Վերջինս հիմա արգելված է, որը կարծում եմ շատ ճիշտ որոշում է: