
Ովքե՞ր են շները: Ինչի՞ մասին են մտածում նրանք: Երբևէ մտածե՞լ
եք այս հարցերի շուրջ: Եթե ոչ, ապա առաջարկում եմ անել դա հենց հիմա: Ի՞նչ է` կարծում
եք շները չեն մտածում: Եթե այդպես եք կարծում, ես հիմա չեմ առարկում, ուղղակի շարունակում
եմ ներկայացնել շներին, իսկ վերջում դուք կասեք` մտածում են, թե` ոչ:
Շներն ունեն կարեկցելու ունակություն: Նրանք միշտ պատրաստ
են մարդու հետ լինել նրա դժվար պահերին, օգնել նրան: Իզուր չէ, որ շատ կույրեր շուն
են պահում: Դե որովհետև շունը դառնում է նրանց աչքերը, ամեն տեղ և ամեն ինչում առաջնորդում
է այդ մարդկանց: Ապշեցնող է նրա երախտագիտության աստիճանը: Բավական է սիրել նրան, բավական
է մեկ անգամ լավություն անել ու նա կդառնա ձեր անդավաճան պաշտպանը:
Այս ամենը մի՞ թե չեն ապացուցում այն, որ շները մտածում են:
Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող են նրանք անգիտակցաբար սիրել մարդուն, օգնել նրան, ճանաչել
տիրոջը ամբոխի միջից, տարբերել չարին բարուց և նման տիպի շատ այլ բաներ:
Դե իսկ հիմա մի պահ մտածենք մարդկանց մասին: Մարդն ու՞նի
վերոնշյալ բոլոր հատկանիշները` հավատարմություն, երախտագիտության զգացում, անմնացորդ,
անկաշառ սեր, կարեկցելու ունակություն: Դե իհարկե բոլոր մարդիկ էլ ունեն: Հարցը դա
չէ, հարցն այն է, որ մարդկանցից շատ քչերը, շաաաաատ շատ քչերն են օգտագործում այդ հատկանիշները:
Շատերի մեջ դրանք խոր քուն են մտել, թաքնվել են: Բայց ախր այդպես չի կարելի չէ՞: Քեզ
երբևէ համեմատե՞լ ես շան հետ, ո՜վ մա՛րդ արարած: Դե իհարկե ոչ, բա ամոթ չի՞, ինչպե՞ս
կարելի մարդուն` այդ բնության հրաշքին, համեմատել ինչ-որ քոսոտ կենդանու հետ: Բայց
մի վայրկյան: Շփոթմունք կա, ամոթը ոչ թե մարդու, այլ շան համար է, որ նրան համեմատում
են այդ անսիրտ, անհոգի դարձած արարածի հետ:
Մի՞ թե մարդու մեջ հիմա մնացել են այն վեհ հատկանիշները, որոնք հիմա շներն ունեն: Նա ինչքան
կարողացել խորն է թաղել դրանց: Մարդի՜կ, խելքի՛ եկեք: Վերադարձրե՛ք բարին այս կյանքին:
Չարիքը, չարիք է ծնում: Իսկ դուք մի՞ թե կողմ եք չարիքին: Այս աշխարհը կփրկի ոչ թե
գեղեցկությունը, այլ բարին: Եթե դու սիրում ես դիմացինիդ, նրա բարին ես ցանկանում,
ինչու՞ նա պետք է քեզ ատի, կամ չարություն անի: Սիրենք զմիմեանս, որպեսզի վերադառնա այս
աշխարհի խաղաղությունը, հավասարակշռությունը:
Ինչպես ասեց մեր Հասմիկը. <<Փաստորեն մարդ արարածը
նաև կենդանիներից սովորելու բան ունի>>: Այո՛, շաաատ շատ բան ունի: Օրինակ վերցրեք
շներից: Գոնե մի փոքր նման եղեք նրանց այդ հատկանիշներով: Չէ որ դրանք առաջին հերթին
տրվել են մարդուն, բայց բանից պարզվում է, որ կենդանիներն ավելի հաճախ ու ճիշտ են օգտագործում
դրանք:
Այս գրածս վերաբերում էր մարդկանց մեծամասնությանը, բայց
ոչ բոլորին: Որովհետև դեռ կան մարդիկ, ովքեր չեն քնեցրել այդ բարի հատկանիշները իրենց
սրտերում և հոգիներում:
Հուսով եմ այս գրառումս կարդալուց հետո շատերը հասկացան իրենց
սխալները, և կփորձեն ուղղվել: Դե համենայնդեպս հույսը վերջինն է մեռնում: Իմ դեպքում`
երբեք չի մեռնում:
Տարածեք բարին, սիրեք աշխարհը: Պետք չէ այդքան վատ տրամադրվել
ամեն ինչին: Ամեն ինչ հիասքանչ է, որ կողմից էլ նայես (ճիշտն ասած չգիտեմ` ով է ասել,
բայց լավ է ասել))): Սիրենք զմիմեանս…
Հարգանքներով` Գունավորիկ
Vay Gunavorik jan es shun shat em sirum, bayc nayac inch cexatesaki... Hetaqrqir er kardal grarumd, qo isk lezvov qo karciq@. Patkeracnum em' gitnakannern inchpes glux kbardzracnein- "shun@ mtaciii???", nranq amen kerp kbacatrein nshacd erevuytner@' bnazd,. refleqs... sakayn vo~ch mitq...
ОтветитьУдалитьSiranush jan iskapes kendanakan ashxarhum katarvox shat depqer u orinakner hachelioren der sharunakum en zarmacnel mardun...u patasxanner pntrelu poxaren miayn sksum enq hamematel, haskanal, mardn @ndunak kliner nman zohaberutyan ev i verjo inche kendanin? inch e na zgum u inch e aprum? cavoq miayn sarqeri tvyalnerov enq himnvum u avelin imanal der trvac chi hasarak mahkanacuneris...
Հաստատ գիտնականները ամեն ինչ կասեին, բայց ոչ մտածել: Ուղղակի պարզից էլ պարզա, որ իրանք մտածում են, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող են բացատրել շների արարքները:.........Ինձ միշտ հետաքրքրելա ինչի՞ մասին են մտածում կենդանիները, ինչպե՞ս են խոսում իրար հետ, ո՞նց են հասկանում մարդկանց.........Իմ համար դա մի հատ մեծ հարցականով հրաշալի աշխարհա...
ОтветитьУдалить