Քայլում եմ սառած
փողոցներով: Քայլում եմ դեպիիի………Չգիտեմ, թե դեպի ուր եմ քայլում: Պարզապես ուզում եմ
մտածել, ուզում եմ երազել: Դրսում ցուրտ է: Նստում եմ նստարաններից մեկին ու սկսում
դիտել սահադաշտում պարող մարդկանց: Որքան երջանիկ են նրանց դեմքերը` պարուրված պայծառ
ժպիտներով: Իսկ ու՞ր է իմ ժպիտը: Կորցրե՞լ եմ, մոռացե՞լ ինչ-որ մեկի մոտ, թե պարզապես
չքացել է: Փաստն այն է, որ ժպիտս չկա: Շարունակում եմ հետևել պարողներին: Մի օտարերկրացի
ֆոտոխցիկով նկարում էր սահողներին, հանդիսատեսին: Հերթն հասավ ինձ` ժպտացի, նկարեց:
Բայց մի րոպե….Ժպտացի՞……բայց իմ ժպիտը չկար, որտեղի՞ց հայտնվեց: Մի՞ թե դա կեղծ էր,
մի՞ թե ես խաբեցի այդ մարդուն` տալով նրան կեղծ ժպիտ:
Ջերմագույն ողջույններս
բոլորին: Ի տարբերություն դրսի ցրտի ու սառնամանիքի` Գունավորիկիս աշխարհում ջերմ մթնոլորտ
է` իմ և դե իհարկե ձեր շնորհիվ…….Եկել եմ ձեզ ներկայացնեմ մի քանի հաջողված և հետաքրքիր
գովազդային հոլովակներ: Պարզապես ուզում եմ ցույց տալ, որ գովազդից էլ է հնարավոր հաճույք
ստանալ: Իսկ մեզ` հայերիս մոտ, այս արտահայտությունը մի տեսակ տարօրինակ է հնչում:
Նախորդ նախադասությանս միտքը հականալու և դրան հավատալու համար պարզապես դիտեք հոլովակները:
Ողջույններս բոլորին: Մինչ կանցնեմ բուն նյութին ուզում եմ
ներողություն խնդրել ընթերցողներիցս, որ շատ ուշ-ուշ եմ գալիս: Կներեք…..մի քանի օր
ևս ու ես կրկին ամեն օր ձեզ հետ կլինեմ: Ներեք ինձ: Քիչ մնաց…..Իսկ հիմա ուզում եմ
ձեզ ներկայացնել ևս մեկ շատ հիանալի կայք: Սա նույնպես նկարելու համար է, բայց ավելի
լավն է, քան նախորդ ներկայացրածս: