
Ո՛չ, դա ամենաիսկական ժպիտն էր: Ուռռռաաաա՜…..ժպիտս վերադարձավ: Նորից ժպտացի, որպեսզի համոզվեմ, որ կատարվածը պատրանք չէր: Շարունակում եմ դիտել պարողներին: Մոտս անհագ ցանկություն է առաջանում վազել դեպի ընդունարան, հագնել չմուշկները և նետվել սահադաշտ ու պարել, ինքնամոռաց պարել: Բայց……ես չմշկել չգիտեմ….և մենակ եմ, ինձ հետ ոչ ոք չկա, որպեսզի չընկնեմ: Իսկ սահադաշտի օգնողները ինձ խորթ են, ինձ ընկեր է հարկավոր,բայց ընկերներս հիմա ինձ հետ չեն: Իմ խելահեղ ցանկությունը, որն այդ րոպեին արդեն վերածվել էր երազանքի, ընկավ սառույցին ու փշուր-փշուր եղավ: Վեր կացա նստարանից, նորից դրեցի ականջակալներս ու միացրեցի այս մի քանի օրվա ընթացքում ինձ հարազատ դարձած երգերի ցանկը: Եղանակը մոխրագույն է: Այնպես եմ ուզում ձյուն գա…..առատ ձյուն…հեքիաթային ձյուն:

Հենց նոր նա ապացուցեց, որ գիտի թե ինչպես են անցնում ճանապարհը, միչդեռ անցորդներից
շատերին հասու չէ այն փաստը, որ կարմիրի ժամանակ կանգնում են, կանաչի ժամանակ գնում,
դա իրենց համար է սարքած, ոչ թե հենց իրենց համառության միջոցով ճանապարհային ոստիկանության
գրպանը լցնելու: Հենց նոր շունն ապացուցեց,որ թեկուզ ինքը թափառական է, բայց իր կյանքը
թանկ է իր համար: Մտածեք այս մտքի շուրջ: Մտածեք` ի՞նչ է ձեր կյանքը ձեզ համար……………..Շարունակում
եմ ճանապարհս: Մտքերով ընկած երևի մի 10 րոպե քայլում էի ու հանկարծ իմ առջև բացվեց
մի հեքիաթային տեսարան: Մանկան հայացքով ու հրճվանքով նայում էի նրան…..նայում էի հանրապետության
տոնածառին: Ճիշտ է՝ հին ու հասարակ, բայց գեղեցիկ
է ու հրճվանք է պարգևում ինձ: Կրկին ժպտում
եմ…..այս տոնածառը ինձ տարավ հեքիաթների աշխարհ…….Մի քանի րոպե կանգնած նայում էի:
Հետո զգացի որ քիչ քիչ մրսում եմ, ու շարունակեցի ճանապարհս…..գնացիիի….գնացի….անցա տոնածառը, անցա
ամանորով պայմանավորված շուկաների եռուզեռը…..հասա երկաթուղային կայարան: Ահա թե դեպի
ուր էի գնում: Իջա իմ սիրելի շարժասանդուղքներով…..նստեցի երկաթուղի ու գնացի…..գնացի
այնտեղ, որտեղ և պետք է հասած լինեի 1 ժամ առաջ, եթե չլիներ մտածելու ու երազելու ցանկությունս:
Շնորհիվ դրան` ես վերագտա ժպիտս, այդքան հարազատ ու այդքան սիրելի ժպիտս:

Բայց մինչ պատմությունս
կարդալը նկատեցի՞ք փոփոխությունները (ինչպե՞ս կարելի է չնկատել, տարօրինակ հարց եմ
տալիս): Զարմացա՞ծ եք: Գունավորիկս կրկին գունափոխվել է: Իսկ ինչու՞……Դե որովհետև ինքը
Գունավորիկն է: Անունն արդեն ամեն ինչ ասում է: Ինքը անընդհատ փոփոխվելու է: Ընդունելու
է ամենատարբեր գույները` կախված եղանակից, ժամանակից, տրամադրությունից: Այնպես որ
Գունավորիկս կլինի միշտ նոր ու թարմ:
Դե իսկ վերջում առաջարկում եմ լսել այս շաաատ լավ երգը, որպեսզի արթուն մնա հեքիաթային տրամադրությունը:
Դե իսկ վերջում առաջարկում եմ լսել այս շաաատ լավ երգը, որպեսզի արթուն մնա հեքիաթային տրամադրությունը:
0 մեկնաբանություն:
Отправить комментарий