
29 дек. 2011 г.
Ահա ևս մեկ ավարտ...բայց նոր` ավելի լավ կյանքի սկիզբ...

28 дек. 2011 г.
Հայտնաբերվել է նոր վարակ` ամանորյա հեքիաթային տրամադրություն անունով.....

26 дек. 2011 г.
Պարը, որպես դրական էներգիայի աղբյուր...և թե ինչ են իրենցից ներկայացնում հնդկական պարերը:

Մինչ հնդկականին անցնելը, մի փոքր
պարի մասին: Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարելը մարդուն հաղորդում է
հսկայական դրական էներգիա: Բացի այդ, պարը զգալիորեն լավացնում է
նյութափոխանակությունը, սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը,
բարձրացնում է իմունիտետը: Պարը հատկապես օգնում է այն մարդկանց, ովքեր երկար
ժամանակ են անցկացնում նստած վիճակում (այսինքն ժամերով նստում են համակարգչի
դեմը, որը, ինչպես գիտենք մահացու վտանգի առաջ է կանգնեցնում մեզ…սրա մասին կարող
եք կարդալ իմ կողմից շատ սիրելի http://www.e-armenians.com-ի այս գրառման մեջ)…Բազմաթիվ հոգեբանների տեսանկյունից պարը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ում մոտ նկատվում է չափից դուրս վախի զգացողություն կամ անինքնավստահություն: Այս ամենի հետ մեկտեղ, այն օգնում է գեղեցկացնել կազմվածքը: Հաշվարկված է, որ 30 րոպե ժամանակակից պարը կարող է այրել մոտ 300 կկալ, իսկ բալետը և չիչոտկան 200 կկալ: Նշեմ նաև, որ պարերը բարձրացնում են աղջիկների սեքսուալությունը (տնավարի ասած դառնում են sexy): Բժիշկ-արվեստա-թերապեֆտների կարծիքով պարը ավելի լավ է բուժում հոգին, քան խոսքերը: