
Եվս մեկ տարի անցավ մեր կյանքից: Բայց հիմա առաջարկում եմ ոչ թե մտածենք, որ մի տարով էլ մեծացանք, այլ որ անցավ ևս մեկ հաջողություններով լի տարի, ուրախանանք որ ապրեցինք այս տարին: Եկեք հիմա չհիշենք վատը: Վատը մնացել է ետևում, հեռուուու ինչ-որ տեղ: Հիմա պետք է մտածել վաղվա օրվա մասին: Ապրել այսօրվա և վաղվա օրով: Անցյալին բաց թողնենք թող գնա: Չէ՛ չէ՜….անցյալը չպետք է մոռանալ, նա ով չունի անցյալ, նա չունի նաև ապագա: Հիշենք անցյալը, ապրենք ներկայով, մտածենք ապագայի մասին:
Չեմ ուզում շատ
երկար գրել: Բոլորս էլ դեռ կիսատ գործեր ունենք: Ուզում եմ ուղղակի շնորհավորել բոլորիս
գալիք նոր տարին: Թող 2012-ի վիշապը օգնի մեզ հասնել նորանոր հաջողությունների, թող
տարին լինի երջանկության, սիրո տարի: Առանց սիրո կյանք չկա: Կապ չունի թե սերն առ ու՞մ
կամ ի՞նչ է, կարևորը այն կա: Մաղթում եմ նաև ցանկությունների իրականացման տարի: Ես ինքս
շաաաատ երազանքներ ու ցանկություններ ունեմ, ինձ էլ եմ մաղթում նույն բանը: Լավ սիրելի
ընթերցողներ ջաաաան….Կհանդիպենք հաջորդ տարի:
Շնորհավոր բոլորիդ
գալիք տարին: Ուրախ 2012 թվական:
Հարգանքներով` Գունավորիկ
Գունավորիկ ջան դու արդեն իսկ շատ բան ես ասել ու հայկական բլոգոսֆերան լցրել ես բարությամբ, ինչը ոչ բոլոր բլոգգերներին է հաջողվում: Հուսով եմ՝2012ին էլ ավելի եռանդով ու ջերմությամբ կգրես: Իսկ ես միշտ մեծ հաճույքով կկարդամ ու կմեկնաբանեմ:
ОтветитьУдалитьՇնորհավոր Նոր տարի :)
Շնորհակալություն Սիրարփի ջաաան ջերմ խոսքերի համար: Խոստանում եմ, որ գալիք տարում ավելի եռանդով կաշխատեմ:Իսկ գրառումներիցս միշտ ջերմություն կզգաք:
ОтветитьУдалитьՇնորհավոր Նոր տարի:)))
Սիրանուշ ջա~ն, ահավոր հաճելի անակնկալ էր:))) Ամանորյա տրամադրությամբ մաղթում եմ, որ Քո գրչի ու տրամադրության պայծառ գույները շատ անգամ ավելի շատ ընթերցողների հասնեն: Անչափ շնորհակալ եմ, Տարին սկսվել է հիանալի տրամադրությամբ: Բլոգոսֆերայում անկրկնելի գունեղ են գրառումներդ, պոզետիվ ու հաճելիորեն զարմացնող: :)
ОтветитьУдалитьՇնորհավոր Ամանոր: :*
Շնորհակալ եմ Հասմիկ ջան, թող որ բոլոր ասծներդ կատարվեն: Քո Նոր տարին ևս շնորհավոր, ցանկանում եմ լիքը լիքը լավ բաներ:
ОтветитьУдалить