Նստած եմ խաղալիքներիս
գրկած: Սենյակում խավար է, հնչում է տխուր երաժշտություն, պատուհանն անդադար թակում
է անձրևը: Ուզում է նե՞րս գալ: Ոչ, ուզում է, որ ես գնամ իր մոտ: Երկուսս էլ նույն
մելամաղձոտ տրամադրությունն ունենք, երկուսիս հոգում նույն թախծոտ երաժշտությունն է
հնչում, երկուսս էլ արտասվում ենք: Որքան նմանություններ ունենք: Բայց տխրության պատճառներն
են տարբեր: Նրանը չգիտեմ, բայց ես կորցրել եմ կյանքիս մի շատ թանկ մասնիկ, կորցրել
եմ կյանքիս հրաշքին: Հոգումս դատարկություն է: Լսում եմ սեփական սրտիս արձագանքը: Այո,
սիրտս խոսում է, ավելի ճիշտ բողոքում է, ու հոգուս մեջ լսվում է այդ բողոքի հզոր արձագանքը:
Ի տարբերություն բանականությանս` ես սրտիս չեմ մեղադրում: Ճիշտ են նրա բողոքները……Ինչու՞
ինքս իմ ձեռքով փշրեցի երազանքներս, կործանեցի այն ընկերությունը, որը ինձ համար թանկ
էր ամեն ինչից: Ճիշտ են ասում. “մինչև չկորցնես, չես գնահատի, թե որքան թանկ էր այդ
մարդը քո համար”: Ինչու՞ այս ամենը ավելի շուտ չհասկացա: Անփո՞րձ էի: Մի գուցե……բայց
ինչ պատճառ էլ որ լինի, միևնույնն է, ոչ մի արդարացում չի կարող ետ բերել ամեն ինչ,
չի՜ կարող…..Անձրև~…..օգնիր ինձ, խոսիր ինձ հետ, թեթևացրու ցավս: Անձրևը շարունակում
է արտասվել, ոչինչ չի ասում…..Նորից այդ նմանությունը մեր միջև…..միասին արտասվում
ենք: Չգիտեմ նա ոնց, բայց իմ արցունքներն ակամա են հոսում, բայց ինձ դուր է գալիս…..մի
տեսակ թեթևանում եմ: Հա~ա~ա~…ես հասկացա, թե անձրևն ինչպես է օգնում ինձ: Նա օգնում
է ինձ արտասվել, որպեսզի թեթևանա ցավս: Նրան հաջողվում է….Այդ մտքից ակամա ժպիտ սահեց
շուրթերիս, մի քանի վայրկյան դողաց ու նորից չքացավ: Ավելի պինդ եմ սեղմում 2 արջուկներիս,
բայց մենք 3-ով չենք: Մեզ հետ է նաև Հլաշքս (Հլաշքը իմ մեեեծ նապաստակն է, որը նվիրել
է նա, իմ կյանքի հրաշքը, ում ես այդքան անզգուշորեն կորցրեցի…..) 4-ով նստած, իրար
գրկած թախծում ենք: Մեր 4-իս սերը մեեեծ, ամենամաքուր ու ամենաանշահախնդիր սերն է:
Նրանք ինձ երբեք մենակ չեն թողնի, չեն դավաճանի, իսկ ես երբեք չեմ դադարի նրանց սիրել
շաաատ շատ: Նորից այդ ժպիտը, բայց էլի մի քանի վայրկյան ու…..նորից չքացավ: Անձրևը
դանդաղեց…..նշանակում էր` արդեն ուշ է, պետք է քնել…..անձրևը դադարեց, տիրեց գայթակղիչ
լռություն…..աչքերս ակամայից փակվեցին ու անմիջապես քնեցի: Ավելի ճիշտ քնեցինք` ես,
2 արջուկներս, նապաստակս ու անձրևը…այդ հարազատ ու հոգատար անձրևը…..