Մութ
գիշեր: Խավարը ագահորերեն կլանել է ամեն ինչ: Նույնիսկ իմ այդքան լուսավոր սենյակը
ի վերջո հանձնվեց նրա իշխանությանը: Ամեն ինչ թաղվել է սևի մեջ: Թվում է, թե գիշերը
գույներ չունի……..Արդեն բավականին ուշ է: Պառկած եմ մահճակալիս, նայում եմ այդքան դատարկ
ու սովորական թվացող առաստաղին: Առաջին հայացքից ոչինչ չի երևում: Ինձ թվում է, թե
արդեն ուղեղս անջատվել է, և ուր որ է կքնեմ: Բայց դա միայն թվում է: Հանկարծ, կարծես
թե առաստաղը կենդանանում է, արթնանում է խոր քնից ու սկսում խոսել: Հանկարծ այն դառնում
է գունավոր, ներկվում է աշխարհի բոլոր վառ, պայծառ գույներով: Գույները լցվում են ամբողջ
սենյակով մեկ….Ու առաստաղը սկսում է պատմել ինձ մի գեղեցիկ պատմություն:
Առաստաղում
ամառ է` շոգ ամառ…տեսնում եմ ինձ….քայլում եմ շատ հպարտ, ուրախ ու բարձր տրամադրությամբ…հասնում
եմ իմ մեքենային, նստում եմ, ու միասին սլանում ենք, սլանում դեպի անհայտություն….ոչ
ոչ, սա անհայտություն չէ, ես գնում եմ աշխատանքի….Հանկարծ նորից առաստաղը ամբողջությամբ
գունավորվում է….Հետո նորից սկսվում է ինչ-որ նոր պատմություն…Նորից ես` քայլում եմ
փողոցով ու էլի հրաշալի տրամադրությամբ….բայց…այս անգամ ես միայնակ չեմ…նրա հետ եմ,
այն միակի` ում սպասել եմ այսքան տարի և վերջապես մենք միասին ենք….գրկախառնված քայլում
ենք….Այնքան երջանիկ ենք….երեխայի նման զվարթ քայլում ենք, կատակում, բարձրաձայն ծիծաղում,
խենթություններ անում…բոլորը մեզ են նայում, կարծում են` խենթ ենք, բայց մենք շարունակում
ենք խենթանալ, բայց մենք երջանիկ ենք………….......
Նորից ամեն ինչ
պատվում է գունավոր նկարով…..Սենյակը նորից դառնում է եռաչափ գունավոր կտավ…Ի՞նչ էր
սա…Կարծում եք` գժվե՞լ եմ ու աչքիս տարբեր բանե՞ր են երևում…Ո՛չ, կասեմ ես ձեզ ի պատասխան:
Կամ եթե գիժ եմ, ապա բոլոր մարդիկ են գիժ, քանի որ ես պարզապես ԵՐԱԶՈՒՄ ԵՄ…այո, ԵՐԱԶՈՒՄ
ԵՄ, և այդ պատմություններնը իմ երազանքներն են….Ես համոզված եմ, նրանք, ովքեր ունեն
երազանքներ, ունեն երազելու կարողություն, գիշերները հայտնվում են այս գունավոր կտավի
մեջ, իրենց երազանքների գրկում…նրանք նույնպես ԵՐԱԶՈՒՄ ԵՆ….
Մութ գիշեր է:
Խավարն ագահորեն կլանել է ամեն ինչ…..Պառկած եմ մահճակալիս, նայում եմ այդքան հրաշալի
ու գունագեղ առաստաղին: Սենյակս կրկին լցվում է աշխարհի ամենահավանական ու անհավանական
պայծառ գույներով…..Իսկ ո՞վ է ասել, թե գիշերը գույներ չունի….;)))
Հարգանքներով` Գունավորիկ
Layn jpitov kardaci Siranush jan. Iskevisk Gunavorikyan grarum er, shat durs ekav... )))
ОтветитьУдалитьԻսկ ես քեզ եմ լաաաայն ժպտում...:-*
ОтветитьУдалить