10 февр. 2012 г.

Ձյունն էլ ունի դրական կողմեր...:)))


Ձնախառն ողջույններ բոլոր բոլոր բոլորին: Ժողովուրդ էս իիի՜իիիիիիիիիիիիիիիիինչ լավ եղանակա, կարոտել էի ձյանը: Ինչքան ժամանակա նման ձյուն չէինք տեսել: Չնայած շատերը բողոքում են, բայց ես անչափ գոհ եմ: Ես կարծես վերադարձել եմ մանկություն, ամբողջ օրը դրսում եմ, ձների մեջ: Իմիջայլոց հենց սա է պատճառը, որ հետաձգվել են Գունավորիկիս լոգոյի պատրաստման աշխատանքները, որի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Այսօր բոլոր նրանց, ովքեր դժգոհ են այս հրաշք ձնից, ուզում եմ ցույց տալ, որ այն ունի նաև շաաատ դրական կողմեր:
Երբ 6-րդ դասարան էինք, ձյան ժամանակ ընկերուհիներով դուրս էինք գալիս զբոսնելու: Իրար թև էինք մտնում ու քայլում էինք, խոսում եսիմ ինչ անկապ բաներից: Այդ ժամանակ մեզ համար ամոթ էր դուրս գալը ու ձնագնդիկ խաղալը, ձնեմարդ պատրաստելը, ձների մեջ թավալ-գլոր անելը: Մենք մեզ մեծ էինք համարում:
Իսկ հիմա, երբ ես ու ընկերուհիս արդեն 18 տարեկան ենք, նոր ենք հասկանում, թե ինչ ենք կորցրել: Չնայած մեր տարբերակում, մենք ապացուցեցինք, որ երբեք ուշ չէ անել այն, ինչ չենք արել ու տարիքը խոչընդոտ չէ:
Հիմա ձյունը գալիս է: Եթե դուք անընդհատ բողոքեք իրանից, չեմ կարծում թե նա դրանից կդադարի: Չեմ ժխտում, նա շատ վնասներ էլ է հասցրել տարբեր տեղեր, բայց դա հիմա մենք չենք կարող փոխել, դրանով զբաղվում են հատուկ մարդիկ: Իսկ մեզ մնում է միայն օգտվել այս առիթից, իջնել դուրս ու ընկնել մանկության հրաշքի մեջ: Ապա մի տեսեք ինչ գեղեցիկ, ճերմակ ու փայլուն է ձյունը: Անմիջապես ցանկություն է առաջանում ընկնել մեջը ու ձնե հրեշտակներ սարքել: Մի՞ թե դուք նման բան չեք արել: Այս օրերին պետք չէ մտածել սանրվածքի, տարիքի, հիավանդանալու մասին: 
 Պարզապես ուրախացեք ու նայեք այս ամենին դրական տեսանկյունից:

 Գրառումս կարդալուց հետո լաաավ մտածեք` արժե գնալ ուրախանա՞լ, թե մնալ համակարգչի դեմը, կամ ուղղակի տանը ու թթվել:


Հարգանքներով` Գունավորիկ



 

4 комментария: