
Ես եկել եմ ձեզ կրկին ներկայացնելու մի ինտերնետային կայք (by the way ես խի՞ էտ կայքերի տերերից փող չեմ վերցնում իրենց PR-ը, կամ ինչպես հայերեն են ասում` հասարակության հետ կապերը ապահովելու համար, կարելի է այդ ուղղությամբ լուուուրջ, տեեեղը տեղին մտածել): Սովորությանս համաձայն շեղվեցի: Իսկ հիմա, քանի դեռ էլի ինչ-որ ուրիշ բան մտքովս չի անցել, ներկայացնեմ մի փոքրիկ գովազդ կայքի մասին: Ուրեմն……Վաղու՞ց եք ցանկանում ինքնաարտահայտվել…փորձել եք բոլոր միջոցներ, բայց ապարդյու՞ն: Ուրեմն այս կայքը հենց ձե՛զ համար է: Կայք, որը կօգնի ձեզ ինքնաարտահայտվել նկարելու միջոցով: Նկարեք, խզբզեք որքան սրտներդ ուզում է: Ամենակարևորը` վերջնական արդյունքը միշտ գեղեցիկ է ստացվում: Մի սենսացիոն լուր ևս` այս կայքը միանգամայն ձրի է: Ձեզանից չի պահանջվի ուղարկել ինչ-որ տափակ հաղորդագրություն, նույնքան տափակ հեռախոսահամարի: Շտապեք ձեր ընկերներից րոպե առաջ մտնել կայք և հետո տարածեք, որ բոլորը տեսնեն, թե ինչ հրաշք կայք եք դուք այցելում: Մի գրեք մեր հասցեն, պարզապես սեղմեք գրառման վերջում այն պուպուշ նկարի վրա ու հիպեր հղումով ներս խուժեք` բերելով ձեզ հետ հոոովը սարերիիիի…………….Դե ինչ, հավանեցի՞ք գովազդս: Ուրեմն ժամանակն է այցելել առաջարկածս կայքը: Պարզապես մկնիկով մեղմ քլիք արեք կամ ճտցրեք նկարի վրա: Կարծիքները գովազդիս և կայքի վերաբերյալ (բայց հատկապես գովազդիս) կթողնեք մեկնաբանություններում:

Հարգանքներով` Գունավորիկ
Շատ հետաքրքիր նյութ էր գունավորիկ ջան: Ինչպես միշտ դրական էմոցիաներ ես հաղորդում :X
ОтветитьУдалить:) Նենց եմ ուրախանում, որ գրածս հասնում է իր նպատակին: :X
ОтветитьУдалитьԳունավորիկ ջան, շա~տ ապրես Դու,:) շատ լավ էր նաև այն փաստը, որ կարող ենք ինքներս "սարքած" աբստրակտ նկարները save անել:
ОтветитьУдалить:) :X Շատ հավես կայքա չէ??? Մտնում ես ու սկսում քո հավեսին ստեղծագործել:
ОтветитьУдалить