
Ասում են` Չինաստանում ամեն տարի Նոր տարվա նախօրյակին հայտնվում էր Նիան անունով հրեշը և ուտում էր մարդկանց: Նիանը այնքան հզոր ու ահռելի էր, որ միանգամից կարող էր ուտել գյուղի ողջ բնակչությանը: Եվ չկար մեկը, ով կարող էր պայքարել նրա դեմ: Այդ Նոր տարին Նիանի իշխանության ժամանակ կոչվել է վախի և սարսափի ժամանակաշրջան……....
Բայց մի անգամ մի ծերուկ է գալիս մարդկանց պաշտպանելու համար: Նա չէր վախենում Նիանից, այլ հակառակը` Նիանին կանչում է իր մոտ` խոսելու: Ծերուկն ասում է. << Ես գիտեմ, որ դու կարող ես ուտել մարդկանց, բայց չէ որ քո որսը կարող են լինել քեզ նման կենդանիները: Դու ուժեղ ես և պետք է կռվես քեզ հավասարի հետ, իսկ մարդիկ քեզ արժանի հակառակորդներ չեն>>………….Նիանը ընդունում ու հասկանում է ծերուկի ասածները և սկսում է ուտել այն կենդանիներին, որոնք խանգարում էին գյուղի բնակիչներին: Նիանի ահից այլևս ոչ մի կենդանի չէր համարձակվում գալ գյուղ: Ծերուկը տեսնում էր, որ Նիանը փոխվել է, բայց հոգու խորքում չէր հավատում նրան: Այդ պատճառով մինչ հեռանալը, սովորեցնում է մարդկանց պատրաստել կարմիր լապտերիկներ և ամեն Նոր տարի կախել դրանք իրենց տան պատուհաններից ու դռներից: Քանի որ Նիանը վախենում էր կարմիր գույնից և դրանց շնորհիվ չի համարձակվի մոտենալ գյուղին: Ծերուկը գնաց, և գյուղացիները հետո միայն հասկացան, որ նա հենց ինքը անմահ Աստվածն էր:
Ահա
մի պուճուրիկ, բայց շատ բարի ու գեղեցիկ լեգենդ: Կարծում եմ ձեզ դուր եկավ: Չմոռանաք
գրել ձեր կարծիքները: Իսկ հիմա այս կախարդական նոտայով էլ ավարտեմ գրառումս: Բայց մինչ
այդ մի հատ լաաայն ժպտացեք մեզ: Ես ձեզ ժպտում եմ աաայ այսպես :))) Ըհըն, հիմա ավարտեցի:)))
Հարգանքներով` Գունավորիկ
0 մեկնաբանություն:
Отправить комментарий