Ուրախ, զվարթ ու պայծաաառ բարևներ բոլորին Գունավորիկի կողմից:
Տեսնես էլի կա՞ն մարդիկ, ովքեր հոգնել են առավոտից երեկո կարդալ, լսել ու տեսնել լիքը վատ բաներ: Հենց մտնում եմ Facebook, գլխիս էնքան վատ լուր ա թափվում, որ ինքըստինքյան առավոտվանից ինչ-որ հիմար տրամադրությամբ եմ շրջում: Զերծ կմնամ “երԳիրը երԳիր չի”, “աշխարհ, աշխարհ, անարդար աշխարհ”, “աշխարհ, կանգնի իջնող կա” ու նմանատիպ հոգնած ու բացասական նախադասություններ ասելուց խնդրի վերաբերյալ: Դրա համար պարզապես unlike եմ արել ինձ` նման լուրեր մատակարարող էջերը, որ գոնե մի որոշ ժամանակ կտրվեմ նման իրականությունից (թող ներեն ինձ էջերի admin-ները): Ավելի լավ ա գոնե մի քանի օր ոչ մի նորություն չիմանամ, քան թե միանգամից էտքան վատ բան իմանամ:
Քանի որ մեր կյանքում հիմա պակասում ա դրական ամեն ինչը, կփորձեմ բացը միիիիի քիչ լրացնել այս գրառումովս:
Բոլորս էլ որոշ չափով տեղյակ ենք սրա մասին: Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել ապրանքների վրա գրված ամենահիմար ու ծիծաղելի զգուշացումները կամ օգտագործման ձևերը: Մինչ շարունակելը ասեմ, որ սրանք գրվում են այն պարզ պատճառով, որ հետագայում տվյալ ընկերությունը դատարանի առաջ չկանգնի միայն նրա համար, որ իրենց ապրանքն օգտագործողը գլխի հետ ընկերություն չի անում: Ու նման խնդիրներ մեծամասամբ առաջանում են Ամերիկայի շուկայի հետ:
P.S. Նախօրոք ասեմ, որ ներքոնշյալ նյութը թարգմանված է տարբեր կայքերից: Հետագայում, սա տեսնելով ռուսական կամ ամերիկյան կայքերում, խնդրում եմ չհարձակվել ինձ վրա ու մեղադրել copy/past-ի մեջ: Քանի որ նման նյութերը տարածվում են այդ ճանապարհով: Շնորհակալություն: Անցնենք առաջ:
Այսպիսով.
• Քնաբերի տուփի վրա` “Զգուշացում: Կարող է առաջացնել քնկոտություն:”
• Funai միկրոալիքային վառարանի օգտագործման հրահանգներում` “Չօգտագործել որպես լուսատու”
• Sears ֆիրմայի ֆենի օգտգործման հրահանգներում` “Չօգտգործել քնած ժամանակ”
• Fritos չիպսերի տուփի վրա` “Դուք կարող եք հաղթել: Վիճակախաղին մանակցելու համար պարտադիր չէ գնել չիպսերը: Խաղարկության կանոնները տուփի ներսում են:”
• Dial օճառների տուփի վրա` “Օգտագործել, որպես սովորական օճառ”
• Schwann’s սառեցված կիսաֆաբրիկատների տուփի վրա` “Օգտագործման ձևը. հալեցնել”
• Դուշի համար նախատեսված գլխարկների տուփի վրա` “Չափս` մեկ գլխի համար”
• Տորթի տուփի տակ` “Չշրջել”
• Սառեցված պիցցայի համար նախատեսված տուփի տակ` “Տաքացնելուց հետո ուտելիքը տաք է լինելու”
• Rowenta ֆիրմային հարթուկներ վրա` “Չարդուկել հագուստը մարմնի վրա”
• Հազի դեմ մանկական օշարակի տուփի վրա` “Այս դեղի ազդեցության տակ չվարել ավտոմեքենա և բարդ տեխնոլոգիական սարքավորում”
• Տոնածառի լույսերի տուփի վրա` “Օգտագործել միայն դրսում կամ ներսում”
• Ընկույզի տուփի վրա` “Զգուշացում. պարունակում է ընկույզ”
• American Airlines-ի ինքնաթիռներում տրվող ընկույզի տուփի վրա` “Օգտգործելու ձևը. բացեք տուփը, կերեք ընկույզները” (որ չգրեին, կարող ա ուտելու փոխարեն տաին կողինի գլխին, կամ մտցնեին ականջների մեջ, որ հանգիստ քնեն)
• Շվեդական бензопила-ի (հայերեն տարբերակը չգիտեմ) վրա` “Խնդրում ենք, մի փորձեք կանգնեցնել շղթան ձեռքերով կամ սեռական օրգաններով”
• Սուպերմենի մանկական հագուստի վրա` “Հագուստը չի հաղորդում թռչելու կարողություն” (նախադեպ եղել ա)
• Վերմակի վրա` “Մի օգտագործեք փոթորիկից պաշտպանվելու համար” (հա ասեցինք, որ գիշերները հրեշներից թաքնվելու համար մտնում ենք վերմակի տակ, բայց էսի արդեն չափազանց ա:))) )
• Հեծանիվի` թիկունքը տեսնելու համար նախատեսված հայելու վրա` “Հիշեք. հայելու միջի առարկաններն իրականում գտնվում են Ձեր հետևում”
• Հեծանվորդների համար նախատեսված համազգեստի վրա` “Վնասվածքներից չի պաշտպանում մարմնի այն մասերը որոնք ծածկված չեն այս հագուստով”
• Միկրոալիքային վառարանի օգտագործման ձևերի մեջ` “Արգելվում է չորացնել տնային կենդանիներին” (Երևի բոլորդ էլ հիշում եք, որ ամերիկացի մի տնային տնտեսուհի փորձել էր իր կատվին չորացնել միկրոալիքային վառարանի մեջ: Հետո էլ դատի էր տվել ֆիրմային ու դատը շահել էր: Այ հենց դրանից հետո էլ էս գրառումը հայտնվել ա):
• Զուգարանակոնքի օգտագործման հրահանգների մեջ` “Խորհուրդ չենք տալիս զուգարանակոնքի մեջ գցել քար կամ այլ ծանր առարկա, քանի որ դրանք կարող է վնասել զուգարանակոնքը”
• Սոճու ընկույզների տուփի վրա` “Այս ընկույզները իսկապես աճում են Սոճիների վրա” (Հատուկ հիմարների համար)
• Շնորհավորական բացիկներ արտադրող ընկերության խորհուրդ` “Ամանորյա բացիկները արժե նվիրել ամանորին”
• Մազերի գանգրացման համար նախատեսված щипцы-ի տուփի վրա` “Չոգտագործել թարթիչների գանգրացման համար: Դա կարող է հանգեցնել աչքերի ծանր վնասվածքների”
• Լոգարանակոնքի մաքրման համար նախատեսված միջոցի վրա` “Առավելագույն արդյունքի հասնելու համար լվացեք լոգարանակոնքը, երբ այն մաքուր է”
• Ծալովի աթոռի վրա` “Մինչ աթոռը հավաքելը` հանեք վրայից երեխային”
• Թայվանում արտադրված շամպունի վրա` “Օգտագործեք անընդհատ, որպեսզի ստանաք մազերի լուրջ վնասվածքներ”
• Մեքենայի ղեկի արգելափակման համար նախատեսված առարկայի տուփի վրա` “Ուշադրություն: Վարելուց առաջ հանեք արգելափակիչը”
• Ճապոնական խոհանոցային կոմբայնի վրա` “ Ուշադրություն: Չի կարող օգտագործվել ուրիշ նպատակով”
• Շների շամպունի վրա` “Տուփի պարունակությամբ չկերակրել ձկներին”
• Palmolive ձեռքերի լվացման միջոցների վրա` “Չօգտագործել որպես սնունդ” (Ես էլ ասում եմ սրա համը խ՞ի մի տեսակ լավը չի)
• Ջրի շշի վրա` “Բացեք խուփը և դրեք այն մի կողմ: Խուփը մի դրեք բերանը”
• Երկաթգծի կայարանում պլակատի վրա` “Ուշադրություն: Հպումը բարձր լարման տակ գտնվող այս լարերին հանգեցնում է վայրկյանական մահվան: Խախտողներ կտուգանվեն:”
• Մոմերի տուփի վրա` “Զգուշացում: Օգտագործել միայն որպես զարդ: Վառելու դեպում հնարավոր է հրդեհ բռնկվի”
Ու այ սենց լիիիքը բաներ ժողովուրդ ջան:
Հարգանքներով` Գունավորիկ
0 մեկնաբանություն:
Отправить комментарий