
Երբևէ մտածե՞լ եք, որ մարդն անձրևանոց չէ: Չեմ կարծում, թե որևէ մեկի մոտ նման միտք առաջացած լինի: Բայց արի ու տես, որ մտքի բացակայության դեպում էլ մարդիկ ապացուցում են այս երկուսի նմանությունը: Նախ փորձենք հասկանալ նրանց էությունը:
Անձրևանոց-մի
առարկա, որը մարդուն հարկավոր է թե անձրևին անձևից պաշտպանվելու համար, թե արևին` արևից:
Մարդիկ գնում են անձրևանոցը շատ հաճախ ըստ նրա արտաքինի: Երիտասարդները դրան շատ մեծ
ուշադրություն են դարձնում, քանի որ այն հանդիսանում է իրենց իմիջի մի մասը և երբեմն
որպես աքսեսուար օգտագործվում է այն լրացնելու
համար (ինձ համար այն ուղղակի անձրևից պաշտպանվելու միջոց է): Մենք ձգտում ենք գնել
հնարավորինս գեղեցիկ ու հարմար անձրևանոց: Օգտագործում ենք որոշ ժամանակ, հետո այն
պատռվում է, կամ հնանում է: Ի՞նչ ենք անում այս դեպքում:
Կարծում եմ ճիշտը դեն նետելն է, որովհետև հետագայում այն նորից դժվար թե հարկավոր լինի: Չնայած շատ սիրելու դեպքում կարելի է նաև պահել,որպես գեղեցիկ հնություն, մանավանդ եթե դրա հետ կան կապված գունավոր ու բարի հիշողություններ: Ահա և ավարտվեց անձրևանոցի պատմությունը: Ինքն այլևս ոչինչ չունի անելու:
Կարծում եմ ճիշտը դեն նետելն է, որովհետև հետագայում այն նորից դժվար թե հարկավոր լինի: Չնայած շատ սիրելու դեպքում կարելի է նաև պահել,որպես գեղեցիկ հնություն, մանավանդ եթե դրա հետ կան կապված գունավոր ու բարի հիշողություններ: Ահա և ավարտվեց անձրևանոցի պատմությունը: Ինքն այլևս ոչինչ չունի անելու:
Մարդ-երկրագնդի
միակ բանական էակը: Ավելորդ կլինի տալ մարդու բնութագիրը: Ամեն մեկը ունի մարդու մասին
իր յուրովի կարծիքը և այդ բառի բացատրությունը:
Անցկացնենք
համեմատություն նրանց միջև: Մարդուն չեն գնում, մարդիկ գեղեցիկ շարված չեն, որ ընտրություն
կատարես ու վերցնես ամենալավը, մարդուն ՉԵՆ օգտագործում և ի վերջո նրան դեն չեն նետում
անպետք իրի նման:

Դե,
թողնելով նման մարդկանց, և անցնելով դրական կողմ` կոչ եմ անում բոլորին հեռու մնալ
նմաններից: Դրանք հիմնականում հանդիպում են միայնակ: Նրանք չունեն ոհմակներ, որովհետև
չեն կարողանում ընկերանալ նույնիսկ իրենց նմանների հետ: Ես այնքան ուրախ եմ, որ չեմ
հանդիպել այդ հիվանդությամբ տառապողներին:
Քանի
որ անդրադարձա այս թեմային. ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելիին և իմ բոլոր
ընկերներին, ովքեր ինձ համար շատ թանկ են ու միշտ կողքիս են և ամեն ինչ փոխադարձ է:
Ես իրենց շաաատ եմ սիրում:

Մի
քիչ լիրիկական ստացվեց, բայց կարևորը որ ճիշտ:)))
Հ. Գ. Հայցում ենք Անձրևանոցների ներողամտությունը,
նրանց հասցեին նյութում տեղ գտած վիրավորական արտահայտությունների և ճղճիմության հիվանդությամբ
տառապող մարդկանց հետ համեմատության համար: Դրանք գրված են միտքը ավելի արտահայտիչ
ու պատկերավոր դարձնելու համար:
Շնորհակալություն ընթերցելու համար:
Հարգանքներով` Գունավորիկ
0 մեկնաբանություն:
Отправить комментарий