10 июл. 2012 г.

Նորություն-"Օրվա գույնը"

Այսօր մտածում էի.
Ունեմ բլոգ, իմ սեփականը, ինձ հատուկ ոճով ձևավորված, ինձ բնութագրող ձևաչափով: Բլոգումս իմ մտքերն են, բայց ոչ միայն,ունեմ նաև (թող ներեն ինձ բոլոր ընթերցողներս) copy/past+me , որն արված է միայն փաստեր ներկայացնելու համար, քանի որ ուրիշ տարբերակով նման բաները փոխանցել հնարավոր չէ, գումարած դրան իմ մեկանաբանությունները, ունեմ նաև չստացված գրառումներ, երևի այն պատճառով, որ քիչ ժամանակ եմ բլոգոսֆերայում ապրում: Ունեմ իմ մշտական ընթերցողներն ու շաաատ շնորհակալ եմ նրանց, ինձ հետ լինելու համար:
Բլոգս ունի ձևաչափ՝ գունավոր, զվարճալի, հետաքրքիր, ուրախ: Ես գիտեմ, որ ձևաչափից ցանկացած շեղում կհանգեցնի ընթերցողներիս հիասթափությանը: Այդ իսկ պատճառով, որպեսզի առավելագույնս պահպանվի բլոգիս ուրույնությունն ու հնարավորինս մոտ գտնվենք իր նպատակին, ես որոշեցի ավելացնել <<Օրվա գույնը>> խորագրով էջ, որի շրջանակներում գրառումներս ամեն անգամ կլինեն մի որևէ գույնի մեջ:

<<Օրվա գույնը>>

Չնայած նրան,որ Աստղագուշակն ասում է, թե կանաչն ինձ համար անբարենպաստ գույն է, այնուամենայնիվ ես, որպես առաջին գույն, որոշեցի ընտրել հենց դա: Ինչպես ասում են. աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: Դե, քանի որ հենց սկզբից խոսքը գնաց աստղագուշակի մասին, ապա եկեք տեսնենք, թե որ նշանի համար է բարենպաստ կանաչը և որի համար՝ ոչ:

Ասում են՝ մուգ կանաչը հաջողություն է բերում այծեղջյուրներին, իսկ ավելի բաց երանգները խորհուրդ է տրվում ջրհոսներին: Սակայն որպես որևէ կոնկրետ համաստեղության գույն, դրա պատկանելությունը վերագրվում է կարիճներին և ձկներին: Իսկ մնացած նշանների համար կանաչը ունի կամ նեյտրալ կամ էլ բացասական ազդեցություն:

Կանաչը ասոցացվում է բնության և կյանքի հետ: Այն ընկալվում է թույլատվության, շարժման ազդանշան: Իզուր չէ, որ լուսակիրի 3-րդ գույնը, որը նշանակում է ազատ ճանապարհ, կանաչ է: Այս գույնը որպես այդպիսին շատ հանգստացնող է: Այս հանգամանքն էլ հենց արդարացնում է այն ոճաբաններին, որոնք տան համար ընտրում են կանաչի երանգները: Ինչպես պնդում են շատ հոգեթերապեֆտներ, ոճաբաններ և գովազդ պատրաստողներ՝ կանաչը խթանում է կյանքը, աճը, հարմոնիան և մարդկանց միաձուլում է բնությանը և ամենակարևորը՝ այն հանգստացնող ազդեցություն է ունենում: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է առարկել այս փաստերի ճիշտ լինելու վերաբերյալ:


Կանաչը Հայաստանի բարբառների մեծ մասում հնչում է որպես կանաՆչ և նշանակում է խոտ (ինքս նկատել եմ): Սա ևս մեկ ապացուցույց այս գույնի բնական ընկալման վերաբերյալ: Կանաչը, կարծում եմ շատերը ինձ նման, ասոցացնում են նաև առողջ սննդի և ապրելակերպի հետ, որոնց անբաժանելի և գլխավոր մասերից է բանջարեղենային աղցանը: 


Իսկ հիմա կանաչի և մյուս գույների համադրության մասին,մեր բոլոր ոճային և ճաշակով ընթերցողների համար:

Եթե հագուստի մեջ նախընտրում եք կանաչը, ապա Դուք զգացմունքային եք, գործարար և համառ: Կանաչը ցանկալի է համատեղել շագանակագույնի, նարնջագույնի, Салатовый-ի (ռուսերենով երևի ավելի ճիշտ կընկալվի), դեղինի և սպիտակի հետ: Իսկ այ սևի և մոխրագույնի հետ ցանկալի կլնի դրա միայն բաց երանգները:

Անձամբ ինձ վրա կանաչը որևէ մեծ ազդեցություն չունի հագուստի տեսանկյունից: Այս գույնը ես ասոցացնում եմ հենց կյանքի, ապրող, շնչող բնության հետ: Ինձ համար կանաչ նշանակում է թարմություն, բնության մաքուր հոտ, որը քաղաքում շնչելն ուղղակի անհնարին է:

Իսկ նրանք, ովքեր ցանակնում են ընկնել կանաչ տրամադրության մեջ, սական գրառմանս մեջ մինչ այս 17 անգամ օգտագործած կանաչ բառը և դրա հետ միասին համակցած կանաչ գույնը չօգնեցին , առաջարկում եմ խմել կանաչ թեյ ու լսել այ հենց այս կանաչ երաժշտությունը:


Իսկ մինչ կմտածեք, թե բոլոր գունային գրառումներս լինելու են հենց գույներին վերբերող փաստերի մասին, շտապեմ ասել, որ նման բան չկա:

Թողնում եմ ձեզ կանաչ ժպիտներ ու ասում մինչ հանդիպում: :)))


Հարգանքներով՝ Գունավորիկ

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий