5 окт. 2012 г.

Street Dance-ավելին, քան պար...


Street Dance-ը ներկայումս ամենահայտնի ու ամենաօրիգինալ պարային ուղղությունն է: Այն իր յուրօրինակությամբ և էքստրեմալ շարժումներով մեծ ճանաչում է ձեռք բերել երիտասարդության շրջանում: 

Այս պարերը ամենադիտարժանն են, քանի որ ոչ մի այլ պարային ուղղության մեջ չկան այդքան տարօրինակ, ակրոբատիկ ու միևնույն ժամանակ հետաքրքիր ու դժվար  շարժումներ: Street dance-ը, ունենալով որոշակի բազային շարժումներ, այնուամենայնիվ հենվում է մարդկային երևակայության վրա: Որքան վառ է երևակայությունը, այնքան ավելի հետաքրքիր ու կլանող է պարը:

Փողոցային պարերը պարողի հոգու թռիչքն է, նրա ասելիքն է, ինքնաարտահայտման միջոցը, կենսաձևը: Սրանք միայն մարմնի շարժումներ չեն: Պարում է մարմնավորված հոգին: Եթե ինչ-որ մեկը փորձի պարել այս պարերը միայն այն պատճառով, որ ինչ-որ պարտականություն է կատարում, ապա նրա մոտ ոչինչ չի ստացվի: Պարողը պետք է կարողանա լսել ու զգալ երաժշտությունը, նրա յուրաքանչյուր մասնիկը, պետք է ձուլվի երաժշտության ելևէջներին,  պարողը պետք է պարի հոգով ու սրտով, հակառակ դեպքում դա կստացվի ոչ թե street dance, այլ անշունչ շարժումներ:

Դե իհարկե ոչ միայն պարելիս կարելի է ստանալ գեղագիտական հաճույք, այլ նաև դիտելիս այդ պարը: Եթե պարողը շարժումները կատարում է ի սրտե, ապա դժվար չէ հասկանալ և ըմբռնել նրա ասելիքը հանդիստեսին:  Իսկ եթե դիտելիս փշաքաղվում ես, ուրեմն պարողը կարողացել է իր ներդաշնակ ու անթերի շարժումներով ներթափանցել նաև հոգուդ մեջ:

Ձեզ եմ ուզում ներկայացնել street dance-ից մի քանի հատվածներ, որոնք վերցված են նաև շատերին հայտնի ֆիլմերիից:

P.S. Ես շատ եմ ուզում սովորել Street dance: Եթե որևէ մեկը ունի որոշակի տեղեկություններ Երևանի Street Dance-ի դպրոցի մասին, թող կապնվի ինձ հետ siriktovmasyan@mail.ru էլ. հասցեով կամ գրի իմ Facebook-ի էջին: Նախապես շնորհակալություն:


   
   
   
   


Հարգանքներով` Street Dance-ի գիժ Գունավորիկ

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий