Դա
փչացնում է կյանքեր, սպանում մարդկանց, կործանում
ընտանիքներ…բայց, միևնույնն է, շարունակվում է դրա օգտագործումն ու վաճառքը: Ճիշտ է`
կան որոշ սահմանափակումներ (օրինակ` գովազդի արգելումը կամ վաճառքն անչափահասներին),
սակայն դա որևէ կերպ չի խանգարում մարդկանց մեծամասնությանը, դրանք գնելու համար: Դե
իհարկե խոսքս ծխախոտի մասին է:
Երկրագնդի
բնակչության մեծ մասը ծխում է` գիտակցելով դրա վտանգավոր
ազդեցությունը: Կարծում եմ շատերդ էլ գիտեք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել
այդ վատ սովորությունը, դրա համար ավելորդ եմ համարում մանրամասնելը:
Ծխողները գիտակցում են վտանգը.
այդ դեպքում ի՞նչն է ստիպում նրանց անել դա:
Տղամարդկանցից շատերը սկսում են ծխել վաղ հասակից` օրինակ վերցնելով հորից կամ շրջապատում
հետամնացի, down-ի տպավորություն չթողնելու,
այսինքն` իրենց շրջապատում ինքնահաստատվելու և մաչո զգալու համար: Վերջին դեպքում ծխողներին, որպես կանոն, շրջապատում են հիմարները և նրանք,
ում համար դիմացինը ու նրա կյանքը ոչ մի նշանակություն չունի: Իսկ երբեմն էլ սկսում
են ծխել հետևյալ մտքով` մի անգամ ենք ապրում: Սկզբում,
փորձի համար մի անգամ, հետո 2, հետո 3 ուուու…դառնում են ակտիվ ծխող:
Ծխել սկսելու պատճառները ՄԻՇՏ անհիմն են, հիմար ու հաստատ այնքան չարժեն, որ դրանց պատճառով զոհես կյանքդ: Ծխելը ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԿԱՄ ՉԵԶՈՔ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ: Այն միշտ վնասում է: Սկզբում զգացնել չի տալիս, բայց հետագայում տվյալ մարդը կանգնում է սուր խնդրի առաջ, որը կամ դժվարությամբ է լուծվում, կամ էլ չի լուծվում:
Կա
նաև ևս մեկ հարց. եթե ծխողի մոտ,երբեմն հասկանլով, որ դա իրոք մահ է, երբեմն էլ` կանգնելով
կյանքի ու մահվան խնդրի առաջ, առաջանում է այն թողնելու մեծ ցանկություն, ի՞նչ անել
այդ դեպքում: Ինչպես ասում են` կարևորը շատ ուզելն է: Ծխողների
մոտ մեծ դժվարություն է առաջանում այդ խնդրի լուծման ճանապարհին (ոմանց մոտ նկատվում
է գիրանալու միտում և այլն): Մարդկանց, ովքեր կանգնում են առողջական սուր խնդրի առաջ,
կարող է հետ կանգնեցնել հետևյալ արտահայտությունը` ծխես, կմահանաս:
Բոլորս էլ գիտենք, որ կյանքից թանկ բան չկա, հենց դա էլ օգնում է: Սակայն ցավոք այս
արտահայտությունը օգնում է այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասել: Իսկ ովքեր
ԴԵՌ խնդիրներ չեն ունեցել, ես դեռ չգիտեմ,թե ինչով
կարելի է ետ կանգնեցնել: Երևի միակ տարբերակը թասիբի քցելը` կամքի ուժի հարցը բարձրացնելն
է:
Ինչևէ,
խելացի մարդը (նկատի չունեմ ինչ-որ մի գծով հանճար կամ գիտնական, այլ իր կյանքին խելացի վերբերվող մարդը) երբեք չի սկսի ծխել, կամ էլ սկսելուց
հետո այդքան կամքի ուժ կունենա, որ կկարողանա թողնել: Չնայած, որպես կանոն, նման կամքի
ուժ ունեցող մարդիկ շատ քիչ են:
Ընդհանուրից
անցում կատարենք կանանց և աղջիկնրին, ովքեր ծխում են:
Ի՞նչն է ստիպում նրանց դիմել այս քայլին: Շաաատ քիչ դեպքերում դրա պատճառը լինում է
դժվար կյանքը: Որպես կանոն, այդ աղջիկներն ու կանայք լինում են հարուստ և ծխում են սեքսուալ երևալու համար կամ էլ շրջապատում հարգանք
վայելելու համար:
Սկսենք
նրանից, որ ծխող կանանց 100%-ին թվում է, որ իրենք
գրավիչ են, սեքսուալ ու կրքոտ, սակայն նրանց 0%-ն են համապատասխանում իրականությանը:
Ծխող կինը ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՊԱՏՃԱՌԻ
ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՔՍՈՒԼ, ԳՐԱՎԻՉ ՈՒ ԿՐՔՈՏ ՉԷԷԷԷ: Ոչ ոք չի կարող առարկել այդ հարցում: Իսկ այն փաստը,
որ ծխող կինն ավելի է գրավում տղամարդուն, սխալ չէ
այնքանով, որ ծխող կինը ավելի հասանելի է կամ էլ տղամարդը
ոչ թե տղամարդ է, այլ կնոջ ենթակայության տակ գտնվող ՍՏՐՈՒԿ:
Ես
ինքս,տեսնելով նման կնոջ, նրա հանդեպ լցվում եմ զզվանքով: Կողքից ՉԱՓԱԶԱՆՑ ՏԳԵՂ է նայվում դա:
Իսկ
եթե մի պահ վերանանք տգեղությունից, կարող ենք ասել` իրենց կյանքն է, ինչ ուզում են
թող անեն, ինչպես ուզում են թող փչացնեն: Դա մեզ տրված խնդիր չէ: Եթե տվյալ մարդու
համար թանկ չէ իր սեփական կյանքը, ապա մեզ համար առավել ևս միևնույնն է, եթե իհարկե
հարազատ մարդ չէ: Ուղղակի կնոջ ծխելը հլը հեչ, բա որ
հղիներն են ծխում: Դա չափազանց աբսուրդ ու անընդունելի
երևույթ է: Քո կյանքը հեչ, բա երեխայիդ կյանքը խ՞ի ես վտանգում: Կյանք չտված, արդեն
փչացնում ես այն: Ես նման կանանց ուղղակի անսիրտ ու եսասեր եմ համարում: Նման մարդանման երևույթները մտածում են միայն իրենց հաճույքի մասին:
Իսկ
տղաների համար մի բան ասեմ: Եթե չեք կարողանում թողնել ծխելը
կամ, որ ավելի ճիշտ է, ՉԵՔ ՈՒԶՈՒՄ, գոնե ծխեք թանկ ծխախոտ, նման կերպ
գոնե ձեր կյանքը վերջնականապես կործանելու օրը միիի քիչ դանդաղ կգա: Թե չէ ծխում եք էժան եսիմ ինչ, որի մեջ մենակ աղբ է լցված: Իսկ դուք գիտե՞ք, որ այդ աղբով պատրաստված ծխախոտի 1 տոննան
ընկերության վրա ընդամենը 1$ է արժենում, իսկ դուք
1 տուփի համար հիմար գին եք տալիս: Ծխելուց օգտագործեք
թանկ ծխախոտ, գոնե դրանք բարձրորակ հումքից են պատրաստված, այլ ոչ թե աղբից, բառիս բուն իմաստով: Իսկ ինչ մնում է աղբի փոքր ինչ
փոխաբերական իմաստին, առանց վարանելու կարող ենք ասել, որ ԾԽԱԽՈՏԸ ԱՂԲ Է. ԼԻՆԻ ԹԱՆԿ, ԹԵ` ԷԺԱՆ:
Իսկ
վերջում, որպեսզի իմանաք, թե ինչ կարծիք ունեն մյուսները այս հարցի շուրջ, առաջարկում
եմ անցնել հետևյալ հղումով:
Հարգանքներով` ծխելուն կտրականապես դեմ Գունավորիկ
0 մեկնաբանություն:
Отправить комментарий