Նախ բարևներ բոլորին: Գիտե՞ք, որքա՜ն երջանիկ եմ, որ նստում, սկսում եմ գրել ու գիտեմ,որ կան մարդիկ, ում հետաքրքիր են գրածներս և ովքեր միշտ կարդում են դրանք: Շնորհակալ եմ, որ դուք կաք: Ինձ չլքեք:

Այսօր
ուզում եմ գրել կյանքի մասին: Այո՛, հենց այն կյանքի, որը պատկանում է յուրաքանչյուրիս:
Շատերս չենք գիտակցում, որ այն կարճ է ու մեզ տրված է ընդհամենը մեկ անգամ (ես չեմ
խոսում հանդերձյալ կյանքի կամ նման տիպի բաներից, քանի որ դրանց մասին ամեն մեկն ունի
իր սուբյեկտիվ կարծիքը) ու այն հաճախ վատնում ենք անիմաստ բաների վրա: Հըլը բարձրաձայն
ասեք “ԿՅԱ՜ՆՔ”….Զգու՞մ եք` որքան վեհ ու հզոր է հնչում: Դա ինչի՞ց է…Նրանից, որ այն
միակն է ու անկրկնելին: Եթե կորցրեցիր, գտնելու հնարավորություն չես ունենա: Եթե անիմաստ
վատնեցիր, փոխելու հնարավորություն չես ունենա: Ուստի պետք է պահպանել այն: Պահպանել
թե՛ քո և թե՛ քո դիմացինի կյանքը: Այս ամենից հետո հարց է ծագում` իսկ ին՞չ անել, որպեսզի
անիմաստ չլինի:
Դե ես իհարկե չեմ կարող և իրավունք էլ չունեմ տալու այս հարցի ամբողջական
պատասխանը: Ես ընդհամենը 18 տարեկան եմ և դեռ այնքան երկար չեմ ապրել, որպեսզի կյանքի դասեր տամ:
Ես ուղղակի մասամբ կպատասխանեմ այդ հարցին: Եվ այսպես` ի՞նչ անել……Նախ յուրաքանչյուր
մարդ պետք է իր կյանքում երազանք ունենա: Առանց երազանքի ապրելը նույնն է, թե ապրել
անիմաստ: Եթե մարդը չունի երազանք, ուրեմն նա չունի նպատակ, չունի ինչ-որ բանի հասնելու
ցանկություն: Սրանք այն մարդիկ են, ովքեր ապրում են ուտելու համար: Նրանց դասին հիմնականում
պատկանում են հարուստ ընտանիքում ծնված երեխաները: Ո՛չ, դե իհարկե ոչ բոլորը: Ես ասում
եմ՝ հիմնականում: Նման երեխաները ունենում են մեծ առանձնատուն, շքեղ ավտոմեքենա, փող,
ու նրանց այդ ամեն ինչից բացի էլ ոչինչ պետք չէ: Առաջին հայացքից թվում է, թե ամեն
ինչ ճիշտ է, ամեն ինչ կարգին է և այդպես էլ պետք է լինի: Բայց մեկ վայրկյան, նրանք
ի՞նչ է՝ պետք է ուտեն, կներեք բառիս համար, կայֆավատ լինեն ու քնե՞ն…ու վե՞րջ, նրանց
կյանքը դրանով սահմանափակվե՞ց: Բա էլ ո՞րն է նրանց կյանքի իմաստը: Ինչի՞ համար են ծնվել,
որտեղի՞ց են գալիս և ու՞ր են գնում: Բա այդ ամենը մի օր վերջանալու է, ո՞վ պետք է շարունակի:
Դրա համար, որպեսզի անիմաստ չգալ ու գնալ, պետք է ունենալ երազանք, նպատակ ու դրան
հասնելու ձգտում: Իհարկե՝ ու՞մ է պետք երազանքը կամ նպատակը, եթե չկա դրան հասնելու
ձգտում: Եթե ձեռքերնես ծալած նստենք, մեր երազանքը վերևից չի ընկնի, կամ իր ոտքով չի
գա: Պետք է գնալ նրան ընդառաջ: Եվ ահա գտանք կյանքում իմաստ մցնելու առաջնահերթ միջոցները:
Ո՞րն է հաջորդը: Հաջորդը դրական, պոզիտիվ մտածելակերպն է: Եթե մտածենք, որ ամեն ինչ
վատ է, ու ավելի վատ է լինելու, ապա անկասկած այդպես էլ կլինի: Ինչու՞ պետք է կյանքը
քեզ ժպտա, եթե նրան նայում ես մռայլ հայացքով: Ինչու՞ պետք է թունելի վերջում լույս
երևա, եթե դու փակել ես աչքերդ: Սիրիր կյանքը և նա էլ քեզ կսիրի: Չէ որ ամեն ինչ փոխադարձ
է:…Անցնենք` մյուսը հավատն ու հույսն են: Եթե առաջին անգամից չի ստացվում, պետք չէ
հուսահատվել: Ո՞վ է ասել, թե միանգամից ինչ-որ բան է լինում: Ինչպես գրել է Պ. Սևակը`
“…Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից…”: Հույսն ու հավատը այն կարևոր
պայմաններն են, որոնք միշտ պետք է ուղեկցեն մեզ: Երբ ինչ-որ բան արեցինք ու չստացվեց,
միանգամից մտածում ենք. “Աստված, որ այս դուռը
փակեց, մեկ ուրիշը հաստատ կբացի”: Հետո էլ հուսահատվում ենք, թե բա ու՞ր է, որ չբացեց:
Ֆրանսիացի հայտնի դրամատուրգ, քննադատ Ժիդ Անդրեն ասել է . “Կյանքի օրենքներից մեկն
ասում է` երբ մի դուռը փակվում է, ապա բացվում է մեկ ուրիշը: Բայց ամբողջ դժբախտությունն
այն է, որ մենք նայում ենք փակ դռանը և ուշադրություն չենք դարձնում բացված դռանը”:
Անպայման նայեք ձեր շուրջը` մի գուցե դուք չեք տեսնում քիչ այն կողմ գտնվող լայն բացված
դուռը: Մի կորցրեք ձեր հավատն ու հույսը…..Կյանքում մեր տեղը գտնելու համար հարկավոր
է նաև ունենալ սեփական կարծիքը: Այն մարդը, ով ամեն րոպե, կախված հանգամանքներից, փոխում
է իր տեսակետը, կարծիքը, գնում մեծամասնության կողմը, նա երբեք իր ճիշտ տեղը չի գտնի:
Հռոմեական կայսր և փիլիսոփա Աուրելիուս Մարկուս Անտոնիուսն ասել է. “Задача жизни не
в том, чтобы быть на стороне большинства, а в том, чтобы жить согласно с
внутренним, сознаваемым тобой законом”: Ռուսերեն գրեցի, որ ավելի ճիշտ ընկալեք միտքը:
Ունեցեք ձեր սեփական և ամենակարևորը հաստատուն կարծիքը և ոչ ոք չի կարողանա ձեզ իր
կողմը քաշել………Անցնենք…Ձգտեք երջանիկ լինել: Գտեք ձեր երջանկությունը, նա սպասում է
ձեզ: Երջանկությունը մասերի է բաժանված և գտնվում է տարբեր տեղերում: Այն կա թե՛ ձեր
աշխատանքի, թե՛ ձեր սիրելի էակի, թե՛ ձեր ապագա կամ ներկա երեխայի, թե՛ ձեր սիրած զբաղմունքի
և այլնի մեջ: Ես երջանկությանը նվիրել եմ մի առանձին գրառում, որը կարող եք գտնել այստեղ:
Դրա մեջ ավելի մանրամասն եմ գրել և հիմա չեմ ցանկանում կրկնվել:……...Եվ այսպես եկեք
ամփոփենք: Ուրեմն կյանքը իմաստավորելու համար մեզ հարկավոր է`երազանք, նպատակ, և դրանց
հասնելու ձգտում,…դրական մտածելակերպ,…հավատ և հույս,…սեփական կարծիք,…երջանկության
ձգտում: Քիչ էր մնում մոռանայի: Մեզ հարկավոր է նաև աշխատասիրություն, թեկուզ շատ քիչ:
Կարևորը, որ այն լինի: Ցավոք իմ մոտ հենց այդ շատ քիչն է: Ես աշխատասիրության պակաս
ունեմ, բայց քանի որ ես ունեմ հույս, հավատ և դրական տրամադրվածություն, ուրեմն ամեն
ինչ դեռ առջևում է:
Այսքանը
ընթերցողներ ջաաան: Լայն բացեք ձեր աչքերը, կյանքը այնպիսին է, ինչպիսին մենք ենք նրան
դարձնում: Այն հիասքանչ է, եթե կարողանանք ճիշտ դասավորել:…Հույս ունեմ չձանձրացաք
կարդալուց և գրառումս ձեզ ինչ-որ բան տվեց, թեկուզ մի փոքրիկ: Անպայման հայտնեք ձեր
կարծիքները գրառմանս վերաբերյալ: Կսպասեմ…….Հարգանքներով` Գունավորիկ, նույն ինքը`
Սիրուշիկը:)))
Սիրուշիկ jannnnnnn, :)) kyanq@ elaket ev verjaket unecox mrcavazq e,,,mi xosqov`unaynutyun,, sakayn erbeg ush chi linel ayn ,inch uzum enq linel ,,,ev tariqn u hiastaputyunneri qanakn aystex amenevin el karevor che,,,nshanakutyun chuni,,,,isk erazner@ erbemn karox en irakanutyun darnal,,,bayc da che vor uzum ei asel,,,shnorhakal em guyneri hamar,,ashxarhn aysqan gexecik tesnelu hamar,,,
ОтветитьУдалитьJamanak@ mer dzerqerum e, menq enq voroshum erb, inch anel, u chisht es, erbeq ush chi linel ayn, ov uzum enq linel..........inch verabervum e ashxarhin...indz hamar ashxarh@ "nerkir inqd" anunov mi ban e, ev petq e menq @ntrenq ayn guyner@ voroncov cankanum enq nerkel, es el porcum em hnaravorins gunex nerkel ayn)))))..........Qez ev myus @ntercoxneris nuynpes shnorhakalutyun vor gnahatum eq im gunavorac ashxarh@:)))
ОтветитьУдалить