
Բարև հենց այս պահին այս գրառումս
կարդացող ջա՜ն: Ուզում եմ ջղայն գրառում անել: Հա, ջղայն…ուզում ես իմանալ` ինչու՞:
Դե որովհետև ջղայնացած եմ: Ջղայնացած եմ որոշ տղաների վրա: Չնայած այդ որոշները ցավոք
արագ աճում ու բազմանում են սնկի կամ էլ ճագարների նման, դա էլ թողնում եմ քո հայեցողությանը:
Ուրեմն ասեմ, որ խոսքս այն տղաների մասին է, որոնց վրա տաբատն այդպես էլ չի հարմարվում
ու գլուխն առած ուզում է փախչել: Երևի հոգին կերել են: Ու ասեմ, որ այդ տղաներին հեչ
էլ չի անհանգստացնում այդ նուրբ փաստը: Ընդհակառակը` նրանց դուր է գալիս: Մտածում,
մտածում եմ ու այդպես էլ չեմ կարողանում հասկանալ այդ տղաների լոգիկան: Ա՛յ ընԳեր ջան, ուզում ես բարեմասնություններդ
ցույց տաս էլ տաբատ մի հագի, ի՞նչ պարտադիրա էտ ծանրությունը հետդ քարշ տաս: Մեկա յա
հագած, յա չհագած: Մի անգամ էլ մի հատ աղջիկ իր կրունկներով պատահական կկանգնի տաբատիդ
վրա ուուուու…….տա դա դա դա՜մ…..երկուսդ էլ ամոթից խայտառակ կլինեք: Չնայած չեմ կարծում,թե
նման բան հագնողը կվախենա խայտառակ լինելուց: Անցանք….Բա որ էս տաբատի ճողոպրելու իրավիճակին
հազիվ, հազիիի՜վ, մի կերպ, միի՜ի կերպ էր էս մեր ժողովրդի աչքը սովորել ու ստեղ ավելի
մի դաժան իրավիճակ ստեղծվեց` հայտնվեցին……..ոչ էնա յուբկա, ոչ էնա տաբատ կտորոզանգվածները:
Նայում ես էտ տաբատներով նենց են քայլում, ոնց որ……..կներեք, բայց պետքա ասեմ….ոնց որ մի շաբաթ պետքարանից օգտված
չլինեն: Ու դրան գումարած էլի էտ փախչող վիճակը: Չեմ հասկանում այդքան հաճելի՞ է, մեղմ
ասած, նման ապուշ տեսքով մարդկանց աչքին երևալը: Մոտավորապես նույն բանն էլ ձեզ եմ
ասում….ա՛յ ընԳեր ջան, ուզում ես յուբկա հագնե՞ս, տենց էլ արա, խի՞ ես հեռվից մոտենում:
Ավելի հաճելի կլիներ ձեզ տեսնել շոտլանդական յուբկեքով, քան էս աղավաղված կտորազանգվածներով:
Բա հայ տղուն սազու՞մ է նման <<ոճը>>: Վե՛րջ տվեք էս խեղկատակությանը:
ԳլՅամուռության ճանապարհին ձեզ լռիվ կորցրել եք: Մի հատ նայեք ձեզ հայելու մեջ` տեսնու՞մ
եք ինչ ծիծաղելի եք: Բա խի՞ կտենաք որ: Դուք նայում եք հայելուն ու մենակ ասում եք`
<<Արա էս ի՜նչ գլամուռ դեմք եմ: Հեսա էթամ` դուրս աղջիկների ուշքը էթա իմ համար>>:
Չէ մի չէ մի…մի հատ էլ չեթա՞նք ինքնասպան լինենք քո կտորազանգվածները տեսնելով: Այս
<<ոճերը>> սիրող հարգելի տղանե՛ր, փոխեք ձեր տաբատները ու նորմալ, մարդավարի
հագնվեք: Հայ տղուն չի՛ սազում:
Ֆու՜…ձեզ հետ կիսվեցի ջղայնությունս միիի քիչ
անցավ: Սա էլ իմ խոստացված գրառման մի մասը տղաների մասին: Այնքան էի ջղայնացել,որ
անպայման ուզում էի սրա մասին գրել: Կարծում եմ շատերն են համամիտ գրածիս հետ:
Շնորհակալություն ուշադրության համար իմ սիրելի
ընթերցող: Շուտ շուտ արի, ես միշտ ուրախ եմ քեզ ընդունել: Մինչ նոր հանդիպումներ:
0 մեկնաբանություն:
Отправить комментарий