Բարև
իմ սիրելի ընթերցողներ: Այսօր ես մտածում էի, թե ինչ մեղկ է մեր օրգանիզմը, որ ընկել
է մեր ձեռքը: Լցնում ենք էտ խեղճի մեջ այն, ինչ արտաքինից գեղեցիկ է, իսկ համով շատ
հաճելի: Բայց ի՞նչ կա դրանց պարունակության մեջ: Ես համոզված եմ, որ շատերիդ մտքով
անագամ չի անցել snickers գնելիս կարդալ բաղադրությունը (եթե կան նման մարդիկ, խնդրում
եմ արձագանքեք, դուք քիչ եք, բայց ձեզ խելացի գնորդ են ասում): Ինչով՞ եք համոզված,
թե ասենք թուղթ չեք ուտում: Շատերդ կասեք, որ համից, բայց դե արտադրողները դժվար թե
այնպես անեն, որ թղթի համը զգացվի: Ինչևէ ես այսօր ուզում եմ գրել վնասակար ապրանքների
մասին, որոնք մենք շատ ենք սիրում:
Այն ամենը, ինչը հաճելի է կա՛մ անբարոյական է,
կա՛մ բերում է ճարպակալման: Մենք բոլորս էլ շատ ենք լսում այս արտահայտությունը և շատ
հաճախ նաև ինքներս ենք ասում: Սա շատ տեղին արտահայտություն է գրեթե բոլոր դեպքերում:
Շատ է պատահում, որ այն, ինչը համեղ է մեծ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին: Մենք
պետք է հետևենք մեր սննդակարգին: Սխալ սնվելը հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների
առաջացման գաղտնի պատճառ: Օրինակ, ճարպ պարունակող ուտելիքների օգտագործումը հանգեցնում
է ճարպակալման, իսկ մեծ քանակությամբ ներկանյութեր և փոխարինիչներ պարունակող սնունդը
բերում է հարմարվողականության: Այսինքն մեծ քանակությամբ վնասակար սնունդ օգտագործելուց
հետո օրգանիզմում դադարում է գործել ահազանգի համակարգը: Օրգանիզմը, պարբերաբար ստանալով
թույնի փոքր քանակներ, հետզհետե սովորում է դրան և այլևս չի արձագանքում դրանց սրտխառնոցով,
ցանի միջոցով կամ գլխապտույտով: Եվ այսպես ձեզ եմ ուզում ներկայացնել
Ամենավնասակար ապրանքների տասնյակը
1.
Գեղեցիկ փաթեթավորված գունավոր կոնֆետներ
(օրինակ “Chupa chups” ) – Սրանք անկասկած պարունակում են մեծ քանակությամբ շաքար,
քիմիական հավելումներ, գունանյութեր, փոխարինիչներ և այլն: Այս թվարկածից էլ արդեն
պարզ է, թե ինչ մեծ վտանգ են ներկայացնում օրգանիզմի համար:

2.
Ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի չիպսերը- Չիպսը դա ոչ այլ ինչ է, քան ածխաջրերի և ճարպերի խառնուրդ պատված գունանյութերով
և համի փոխարինիչներով: Ոչ պակա վնասակար է նաև կարտոֆիլ ֆրին:
3.
Գազավորված քաղցր ըմպելիքներ – դրանք շաքարի, քիմիայի
և գազերի խառնուրդ են, որոնք ավելի հեշտ են տարածում վնասակար նյութերը: Օրինակ, բոլորի
կողմից չափազանց շատ սիրված coca cola-ն շատ լավ միջոց է հանդիսանում կրային նստվածքի
և ժանգի դեմ: Լավ մտածեք մինչ նման հեղուկը ձեր օրգանիզմ լցնելը: Նաև 1 բաժակ ջրում
լուծված 4-5 թեյի գդալ գազավորված ըմպելիքում շատ բարձր է շաքարի կոնցենտրացիան: Հենց
դա է պատճառը, որ դրանք խմելուց 5 րոպե անց նորից եք ծարավում:

4.
Շոկոլադե բատոններ (խոսքը մաքուր շոկոլադի մասին
չէ) – Սրանք կալորիաների հսկայական քանակություն են, համադրված քիմիական հավելումների,
գենետիկորեն փոփոխված ապրանքների, ներկանյութերի և արոմատիզատորների (ապահովում են
համապատասխան հոտ) հետ: Հիշենք snickers-ային բումը վերակառուցման շրջանում: Շաքարի
հսկայական քանակությունը ստիպում է ձեզ մեկը մյուսի հետևից կրկին ու կրկին ուտել բատոնները:

5.
Երշիկա – նրբերշիկային բազմազանություն-
Նույնիսկ եթե պատկերացնենք, որ նրբերշիկի մեջ այլևս չի ավելացվում թուղթ, իսկ երշիկի
մեջ`մկան ֆարշ, միևնույնն է դրանք մնում են ամենավնասակար արտադրանքները ժամանակակից
սննդային տեսականու մեջ: Դրանք պարունակում են այսպես կոչված թաքնված ճարպեր (խոզի
կաշի, սալ և այլն) և այդ ամենի տեսքը ամբողջացնում են արոմատիզատորները և համային փոխարինիչները:
Եվ այսպես նրբերշիկները, սարդելկաները, երշիկները և մսային մնացած դելիկատեսները
80%-ով պատրաստված են տրանսգեն սոյայից:
6.
Վնասակար են ոչ միայն նրբերշիկներն
ու երշիկները, այլ նաև հենց ինքը յուղոտ միսը
օգտակար չէ օրգանիզմի համար: Յուղերը օրգանիզմ են բերում խոլեստերին, որը խցանում է
անոթները, որով արագանում է ծերացման գործընթացը
և բարձրանում սրտանոթային հիվանդությունների առաջանալու հավանականությունը:

7.
Մայոնեզ- Տնային պայմաններում պատրաստված և քիչ
քանակությամբ օգտագործվող մայոնեզը մեծ վնաս չի հասցնում: Բայց հենց մենք սկսում ենք
խոսել ֆաբրիկաներում պատրաստված մայոնեզի մասին, միանգամից անհրաժեշտություն է առաջանում
կախել “Վտանգավոր է կյանքի համար” ցուցատախտակը: Մայոնեզը կալորիաներով հագեցած ապրանք
է , բացի դրանից պարունակում է նաև մեծ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր, ինչպես նաև
գունանյութեր, քախցրացնող փոխարինիչներ և այլն: Դրա համար մեկ անգամ ևս մատծեք այն
տապակած կարտոֆիլի վրա լցնելուց առաջ: Հատկապես վնասի մեծ կոնցենտրացիա կա մայոնեզով
առատորեն լցված շաուրմաներում, համբուրգերներում, բութերբրոդներում:
Նման կերպ վնասակար են նաև կետչուպները, սոուսները և սննդային նմանատիպ հավելումները:
8.
Մեկ կետի մեջ կարելի է ներառել սննդի մեջ քիչ պետքական բոլոր ապրանքները` արագ պատրաստվող
մակարոններ, սուպեր, կարտոֆիլային պյուրեներ, ջրում բացվող հյութեր (“Յուպի”): Այս
ամենը ամբողջությամբ քիմիա է, որը ձեր օրգանիզմին անկասկած մեծ վնաս է հասցնում:

9.
Աղ- Սրան շատ հաճախ անվանում են սպիտակ մահ և դա իզուր չէ:
Աղը բարձրացնում է ճնշումը, խախտում է օրգանիզմում աղաթթվային հավասարակշռությունը,
նպաստում է տոկսինի (թույնի) կուտակվելուն: Դրա համար, աշխատեք աղի օգտագործումը հասցնել
մինիմումի:

10. Ալկոհոլ- Սրա նույնիսկ մինիմալ քանակը խանգարում է վիտամինների յուրացմանը: Բացի դրանից
ալկոհոլը պարունակում է մեծ քանակությամբ կալորիաներ: Խոսել այն մասին, թե ինչպես է
ալկոհոլը ազդում լյարդի և երիկամների վրա, ուղղակի ծիծաղելի կլինի: Քանի որ դա բոլորիս
քաջ հայտնի է: Եվ նաև պետք չէ վստահել այն արտահայտությանը, թե ալկոհոլի որոշակի քանակությունը
օգտակար է: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն օգտագործում են շատ հազվադեպ
ու քիչ քանակությամբ:
Փաստորեն, ինչպես հասկացաք գրածիցս, մենք պետք
է ոչ մի համով բան չուտենք: Ամեն ինչի անունը “Չի կարելի” է: Ի՞նչ անենք: Դե իհարկե
ոչ մեկս չի հրաժարվի դրանցից ( Բայց ես հեշտությամբ հրաժարվել եմ coca cola-ից: Դուք էլ փորձեք, հաստատ կստացվի:): Մնում է մի տարբերակ` օգտագործել սրանք շատ քիչ, իսկ
դրա փոխարեն ամեն օր ուտել թարմ մրգեր և բանջարեղեններ, հատկապես գազար, ով ցանկանում
է բոյ քաշել:Ճ
օրինակ ես զզվում եմ coca cola-ից, chupa cups-ից chips-ից
ОтветитьУдалить