Եկեք մի քիչ մտածենք
հայերի համար շատ ցավոտ թեմա դարձած ամրագոտիների մասին: Այս գրառումս հատկապես ուղղված
է բլոգս կարդացող վարորդներին:
ՀՀ-ն վաղուց է ընդունել
ամրագոտիների մասին օրենքը, սակայն մեր հայ “օրինապաշտ” վարորդները չեն շտապում այն
իրագործել, չնայած այն համգամանքի,որ այդ օրենքը խաղտողների համար նախատեսված է կարծեմ
5000 դրամի չափով տուգանք: Ամրագոտիների կապելը ավելի “մոդայիկ” դարձավ 2009 թվականին
ամրագոտիների մասին վարչապետի ելույթից հետո: Բայց շատերը դեռ շարունակում էին մտածել,
որ դա հերթական քայլ է ՀՀ բյուջեն ճգնաժամի ժամանակ լցնելու համար: Թողնենք անհետաքրքիր
փաստերը և անցնենք առաջ:

Ես ավելի հաճախ այդ երևույթը նկատել եմ երթուղայինների և սովետական մեքենաներ ի վարորդների մոտ: Ու նաև ես զգացել եմ, որ գոյություն ունի ևս մի հանգամանք,որը թույլ չի տալիս ամրացնել ամրագոտիները: Այո՜, այո՜…դա թասիբն է: Շատերը չեն ամրացնում, որովհետև շրջապատում ասում են “այ ախպեր ամոթ չի՞ ընգել ես սենց թիթիզությունների հետևից: Բա դու տե՞նց տղա ես”: Ու նման արտահայտություններից հետո իհարկե “լավ” տղեն հո չի՞ ամրացնի:Էս ամենի հետ մեկտեղ ամենազվարճալին այն է, որ վարելուց նրանք հենց հասնում են ԳԱՅ-ի մոտ,անմիջապես ամրագոտին շպրտում են աջ կողմ, յանի տեսեք ես ամրագոտիս կապում եմ: Ու ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ նրանք գիտակցու՞մ են, թե ում են ուզում խաբել` իրենք իրե՞նց, թե ոստիկաններին: Իմ կարծիքով պարզից էլ պարզ է, որ իրենց: Ասենք, Աստված չանի, մի օր վթարի ենթարկվի էտ մարդը, դրանից ո՞վ կտուժի. ե՞ս, դու՞, մի գուցե ոստիկա՞նը: Ուղղակի ծիծաղելի է ամրագոտիներից վարորդների խուսափելը: Կամ եթե նստեցիր, ամրագոտին շպրտեցիր աջ կողմդ, վթարի ժամանակ էտի քեզ ինչո՞վա օգնելու: Չեմ հասկանում ձեռքներդ կկոտրվի՞, որ էտ խեղճ ամրագոտուն էդքան բերելուց հետո, մտցնեք իրա տեղը: Հարգարժա՜ն վարորդներ, ամրագոտին չամրացնելով ձեզ կրկնակի եք վնասում: Նախ փաստացի տուգանք եք վճարում, հետո էլ ընկնում եք պոտենցիալ վթարի վտանգի տակ: Լավ գոնե հանուն ձեր գրպանի ամրացրեք էտ ամրագոտիները:
Որպես վերջաբան ուղղակի ուզում եմ ասել. ամրագոտիները չամրացնելով դուք վնասում եք առաջին հերթին
հենց ձեզ:
Ժպտացեք, այն օգնում է ավելի հեշտ հաղթահարել խնդիրները...
0 մեկնաբանություն:
Отправить комментарий