Բարևներ բոլորին: Գիտեմ ինչ եք մտածում այս վերնագիրը կարդալուց
հետո: Մտածում եք` ինչպես կարելի է սիրել էտ ձանձրալի, տխուր, անիմաստ գովազդը: Այս
թվարկածս հատկանիշները կարելի է վերագրել հայկական գովազդի մեծ մասին, բայց չի կարելի
նույն բանն ասել համաշխարհայինի մասին: Ես կներկայացնեմ ձեզ բազմաթիվ հաջողված գովազդներ,
որոնք, համոզված եմ, ձեզ կհետաքրքրեն:
Մինչ բուն նյութին անցնելը սահմանենք գովազդը գիտականորեն,
որպեսզի ինչ-որ չափ պատկերացում ունենանք դրա գիտական կողմի մասին: Գովազդի բազմաթիվ
սահմանումներից ընտրենք այս մեկը:
Գովազդը հայտնի հովանավորի անունից գաղափարների, ապրանքների
և ծառայությունների անդեմ ներկայցման և առաջմղման ձևն է, որը իրականացվում է զանգվածային
լրատվամիջոցների, կապի այլ տեսակների մջոցով և որը քարոզում է հօգուտ որևէ ապրանքի,
մակնիշի, ֆիրմայի և այլն:
Պետք չի էս սահմանումը անգիր անել, որ հենց հարցնեն ջրի նման
ասեք: Սա մեզ պետք էր ուղղակի ընդհանուր պատկերացման համար: Հիմա անցնենք առաջ:
Երբ ասում են գովազդ, մարդկանց մեծամասնության մոտ
առաջանում են տհաճ զգացումներ և հիշողություներ: Բայց դա իհարկե կապված է մեր հայկական
գովազդների հետ, որոնք տևում են անտանելիորեն երկար և վերջում էլ հասկանում ես, որ
անիմատ էր: Արդյունքում դուրս է գալիս,որ ֆիրմայի կատարած ծախսերը լրիվ անօգուտ էին
և դա չհասավ իր նպատակին: Ի՞նչն է մեր հայկական գովազդի ձախողման պատճառը: Դե իհարկե
ամենակարևորն այն է, որ դրանք պատրաստողները գովազդային հոլովակի մեջ տեղադրում են
ընկերության անհետաքրքիր պատմությունը, երկար բարակ խոսում են ապրանքի մասին ու դառնում
է դա գովազդ: Մյուս պատճառը, համամիտ լինելով դասախոսիս (Կ. Բաբաջանյան) հետ կասեմ,
որ հոլովակները պատրաստողներից շատերը ռաբիզ մարդիկ են, ովքեր ամեն տեղ և ամեն պահի
լսում են Արտաշ Ասատրյան և մեր <<էսրադայի>> բազմաթիվ այլ ռաբիզի ներկայացուցիչների:
Եվ ցավն էն չի,որ լսում են (գոնե մենակ էտ լիներ),նրանք մտածում են ռաբիզ, հագնվում
են ռաբիզ, ուտում են ռաբիզ…և տենց շարունակ: Իսկ էս ամեն ինչի արդյունքը այն ամենն
է ինչ մենք տեսնում ու լսում ենք` կոչելով գովազդ: Այ իրական գովազդ կարելի է անվանել Pepsi-ի Coca
Cola-ի Adidas-ի BMW-ի և շատ ու շատ հայտնի ընկերությունների կատարած գործողությունները,
որոնց վրա նրանք ծախսում են միլիարդներ, այիսնքն ավելին քան արտադրության վրա: Եվ արդյունքում
մենք դրանք ավելի հաճույքով ենք դիտում,քան մերոնց: Օրինակ դիտեք Pepsi-ի այս գովազդը,
որը ճիշտ է վաղուց է նկարահանվել, բայց արժանի է բազմաթիվ դիտումների: Ես փորձեցի գտնել,
թե որքան է ծախսվել այս գովազդի վրա,բայց չկարողացա: Եթե դուք գիտեք ապա ինձ անպայման
ասեք: Չիմանալով էլ կարելի է պատկերացնել, թե որքան թանկ է եղել Claudia Schiffer-ի և Thierry Henry -ի մասնակցությամբ այս 20 վայրկյանանոց փոքրիկ հոլովակը:
Առաջին մասում
այսքանը: Հաջորդին ավելի շատ կխոսենք հայտնի գովազդների , քան դրա տեսական մասի:
Ժպտացեք մարդիկ…

0 մեկնաբանություն:
Отправить комментарий