Գունավորիկը կրկին ողջունում
է իր բոլոր բոլոր ընթերցողներին: Շատ բլոգերներ են անդրադարձել այս թեմային, բայց ես
նույնպես ցանկանում եմ գրել ու իմ կարծիքը հայտնել սրա շուրջ:
Հայաստանի ցավոտ տեղերից մեկը, բազմաթիվ այլ բնագավառների
նման նախ փողի վրա հիմնված երևույթ և նույն ինքը հայկական շոուբիզնես, կամ ինչպես ինքս
եմ սիրում այն անվանել` շոՅուբիզնես:
Ինչպե՞ս են ՍՏԵՂԾՎՈՒՄ հայ երգչիստները և նրանց ա՜աախ, վա՜խ, ջա՜ն երգերը:
Այստեղ տեղին կլինի հետևյալ թեորեմը`
Այն մարդը, ով ունի լիքը փող ու թափով ծանոթ, բայց չունի ձայն կամ ունի ձայն,
բայց չունի երգելու կողմնորոշված ուղղություն, կոչվում է հայ երգչիստ:
Հիմա բացենք թեորեմը և փորձենք բացատրել:
Ի՞նչ է պետք երգի ասպարեզ մտնելու համար: Թվում է, թե պատասխանն
ակնհայտ է` ձայն: Բայց արի ու տես, որ մեզ մոտ առաջին տեղում դա չէ, այլ փողը: Եկեք
պատկերացնենք հայկական շոՅուբիզնես մտնելու գործընթացը օրինակի վրա: Հերիքնազ անունով
մի աղջիկ ցանկանում է դառնալ երգչուհի: Նա, ավելի ճիշտ նրա պուզատի հայրիկը ունի լիքը
փող: Հերիքնազը մի օր առավոտյան վեր է կենում ու գնում է իր հոր թափով ծանոթի ասած
պրոդյուսերի` Պողոսի մոտ ու ասում, որ ուզում է երգչուհի դառնալ: Պողոսը ուրախությունից
թռչկոտում է` հասկանալով, որ իր մոտ է եկել մի մեծ փողի տոպրակ:Այնուհետև լրջանալով`
նրանից պահանջում է որոշակի կլորիկ գումար ու ասում, որ ոչնչի համար չանհանգստանա ու
ոչնչի մեջ չխառնվի: Հաջորդ առավոտվանից սկսվում է Հերիքնազի նոր կյանքը:
Նախ փոխում են նրա արտաքինը ու դարձնում արհեստական մարդ
կամ որ նույնն է` տիկնիկ: Հետո, ավելի սեքսուալ ու սիրուն լինելու համար անունը դնում
են, ասենք` Հեքի, ու ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ նա իրականում Հերիքնազն է: Նոր
իմիջը պատրաստ է և կարծես գործի մեծ մասն արված է: Իսկ հիմա պետք է մտածել PR–ի մասին: Քանի որ մեր
Հեքին հարուստ է, նրա մասին գրում են բոլոր գլՅամուռ ամսագրերում, պլակատները կպցնում
են Երևանի երևացող տեղերում, գովազդներ են տեղադրում հառուստատեսության որոշ ալիքներում, այս բոլորը անվանում են <<ՇՈՒՏՈՎ, ՇԱՏ ՇՈՒՏՈՎ>> վերնագրով
ու…վուալյա…Ունենում ենք գլՅամուռ, սեքսուալ, տղաների սրտակեր և ազատ սիրտ ունեցող
երգչուհի Հեեեքիիիի……
Բայց մի վայրկայն: Մենք կարծես մի բան մոռացել ենք…Եթե նա
երգչուհի է, ապա պետք է նաև ունենա երգ, ըստ տրամաբանության: Ես մտածված թողեցի սա
վերջում, քանի որ երգչուհի դառնալու ճանապարհին, սա վերջին էտապն է: Վերջին և ամենահեշտ….Պրոդյուսերը,
վերցնում է Հեքիից մի 100 $ և գնում
է մոտակա <<երգահանի>> մոտ, տալիս
է նրան գումարը, ասում է ժամկետը ու հեռանում: Մեր <<երգահան>> Վաչոն մտնում
է ինտերնետ, միացնում որևէ ռոմանտիկ ֆիլմ, նայում վերջացնում է ու դրա ազդեցության
տակ գրում է մի սրտաճմլիկ ա՜աախ, վա՜խ, ջա՜ն երգ ու տալիս է պատվիրատուին` Պողոսին: Երբեմն շաաատ
<<պատահաբար>> այս երգը նման է լինում այն կինոյի երգերից մեկին, կամ մեկ
ուրիշ երգչուհու երգերից մեկին, բայց ասեմ ձեզ, որ սա զուտ <<պատահականություն>> է:
Ահա և երգը թարմ-թարմ: Երգչուհու կարիեռան արդեն պատրաստ
է, մնում է վերջին շտրիխները, այսինքն` երգել մի քանի մեծ համերգներում (իհարկե ֆանագրամմայով,քանի
որ նրա ձայնը նույնպես արհեստական է սարքած), նկարահանել երգի տեսահոլովակը վինծիլյատռի
դեմը պահած մազերով, ու ԱՆԿԱՊ բացված
մարմնով: Վերջինս նրա համար է արվում, որ մարդկանց համար նայելու բան լինի այդ, ինչպես
ասում էր մեր հին ու բարի դիխլաֆոսի հաղորդավարը, տեսակոլոլակում: Չմոռանամ ասել, որ
<<լավ>> ու պահանջված երգչուհի լինելու համար, նա երգելիս անպայման պետք
է լացող ձայն ունենա ու մուղամի հնչյուններ մտցնի, որը շատերի կարծիքով ուղղակի նրա
համար է, որպեսզի ցույց տա թե նա ինչ <<հզոր>> ձայն ունի ու հեչ էակն չի,թե դա երգի հետ համատեղելի է,
թե` ոչ:
Եվ ամենավերջում, յուրաքանչյուր երգիչ պետք է մի քանի երգ
երգի իր ոճով, հետո սկսի ասել որ ինքը ռաբիզ չի, իսկ դրանից հետո պետք է թողնի իր ոճը
ու սկսի երգել միայն ռաբիզ, քանի որ <<ժողովուրդը էտա լսում>>, բայց միևնույնն
է շարունակի պնդել, որ ինքը ռաբիզ չի երգում:
Այս վերջին մի քանի պայմանը պարտադիր են երգչիստ դառնալու
համար, այլապես նրա <<կարիեռան անկում կապրի>>:
Տեսնու՞մ եք, թե որքան հեշտ էր Հերիքնազից ստանալ Հեքի երգչիստուհի,
միայն փող լինի
ու թափով ծանոթ: Մնացածը արդեն կարևոր չէ:
Սակայն նման երգչիստները սնկի պես աճում են ոչ միայն Հայաստանում,
այլ նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, որտեղ վերջին տվյալներով երգող <<ապրանք>> ստեղծելու համար պահանջվում է 1 մլն $: Ինչպես ասում են` համակարգիչն էլ կերգի, փողին մուննաթ:
Ուղղակի մերի և արտասահմանյանի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ նրանցը
կատարվում է ավելի որակով:
Վերոնշյալ թեորեմն ապացուցված է:
Բայց պետք չի հուսահատվել, մենք ունենք նաև հրաշալի ձայնով
մարդիկ, ովքեր քիչ են, բայց նրանց երգիչ են ասում:
Հարգանքներով` Գունավորիկ
0 մեկնաբանություն:
Отправить комментарий