Նախաքննական ողջույններս
բոլորին: Բոլորս պատրաստվում ենք քննություններին: Մի քանի անկապ, անիմաստ անցկացրած
օրեր ու նորից ամեն ինչ կարգին կլինի: Բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Իրենց
աշխարհի գիտունիկներ համարողները դեռ հազիվ ավարտած սրանք, կսկսեն մտածել եկող միջանկյալների
մասին: Բայց……մի կողմ դնենք այս անիմաստ անգիր անելը: Մեկ է` ինչ գիտեք` գիտեք…վերջին
օրով գիրք կրծելուց ու տառապելուց հաստատ ձեզ մոտ հանկարծակի պայծառացում չի լինելու:
Ավելի լավ է զբաղվեք մեկ այլ գործով, որը ավելի օգուտ կբերի քան գրքա-քննությունա-տառապանքը:
Սրանից ձեզ կմնա միայն սթրես իր բոլոր անցանկալի հետևանքներով: Իսկ ձեզ հարկավո՞ր է
սթրեսը: Չեմ կարծում:
Անձամբ ես վաղը
ունեմ անհատական աշխատանքի պաշտպանություն և ռուսերենի ստուգարք, բաաայց….ավելի լավ
է սնիկերս ուտեմ` հիշողությունս թարմացնելու համար, ու հավատամ, որ ամեն-ինչ լավ է
լինելու: Թե չէ ամեն անգամ, երբ սկսում եմ խորասուզված պարապել ու տանջվել, գնում ու
ցածր եմ ստանում: Դրա համար հիմա արդեն անում եմ ճիշտ հակառակը: Լավ, եկեք կտրվենք
այդ աշխարհից: Կտրվենք այդ աշխարհից ու պարզապես ծիծաղենք, այո՛, ծիծաղենք: Ինչպե՞ս….Իսկ
դուք գիտե՞ք, որ ծիծաղը վարակիչ է: Ու մենք հենց հիմա վարակվելու ենք: Կասկածու՞մ եք….Դե
նայեք ներքևում դրված հոլովակներն ու կհամոզվեք:
Երանի ամեն քննությունից առաջ մեկը ինձ այ էսպես քաջալերեր... Քննություններին պիտի ամբողջ թափով ու եռանդով պարապել: Օրինակ երբ ես կիսամյակի ընթացքում ամեն ինչ սովորում եմ, ավելի է հեշտանում գործս, քան երբ ամեն ինչ թողնում եմ վերջին օրվան
Բա ասա քննություններիդ օրերը ես քաջալերեմ :D Ես վերջին օրվան չեմ թողում, ուղղակի սովորում եմ ընթացքում: Ընդհանրապես վերջին օրով պարապելը ավելիա վատացնում վիճակը:
Ինչ լավ փոքրիկ է :))
ОтветитьУдалитьԵրանի ամեն քննությունից առաջ մեկը ինձ այ էսպես քաջալերեր...
ОтветитьУдалитьՔննություններին պիտի ամբողջ թափով ու եռանդով պարապել: Օրինակ երբ ես կիսամյակի ընթացքում ամեն ինչ սովորում եմ, ավելի է հեշտանում գործս, քան երբ ամեն ինչ թողնում եմ վերջին օրվան
Բա ասա քննություններիդ օրերը ես քաջալերեմ :D
ОтветитьУдалитьԵս վերջին օրվան չեմ թողում, ուղղակի սովորում եմ ընթացքում: Ընդհանրապես վերջին օրով պարապելը ավելիա վատացնում վիճակը: