Բարևներ բոլորին, բոլորին, բոլորին:
Հեսա կասեք. “Ու՞ր ես ա՜յ Գունավորիկ ջան: Ուշ-ուշ ես գալիս, “ծիկ” ես անում, գնում
ես”: Ինչպես կասեր Պ. Սևակը. “Ուշ-ուշ եմ գալիս, բայց ոչ ուշացած…)))”: Ընթերցողներ
ջաաան, շատ խառն էի: Քանի որ հեռակա եմ սովորում, շատ ուշ եմ վերադառնում տուն և չեմ
հասցնում գրել, բայց դա պատճառի մի մասն է: Մյուսն այն է, որ շորի վրա նկարելու պատվեր
ունեի և էի մի քանի օր է աշխատում էի դրա վրա: Արդեն վերջացրել եմ ու եկել եմ ձեզ մոտ:
Ուզում եմ ինձ հույս տալ, որ կարոտել էիք: Հա՜, քիչ էր մնում մոռանայի: Ուշացումով
շնորհավորում եմ բոլոր ուսանողների, ներառյալ իմ տոնը: Ցանկանում եմ մեզ լիքը-լիքը
գիտելիքներ: Շնոր-հա-վոր…Ոռա՛, ուռա՛, ուռա՛…Այ հիմա անցնեմ գրառմանս:
Այսօր ձեզ եմ ցանկանում ներկայացնել
մարդու հոգեբանության մասին մի գրառում: Ավելի ճիշտ գրառում ձեռագրի և հոգեբանության
միջև կապի մասին: Իսկ ի՞նչ է ձեռագիրը: Ձեռագիրը տվյալ մարդու ուրույն գրելաոճն է:
Օրինակ, երբ մենք վերցնում ենք ինչ-որ տետր, առանց անուն կարդալու ասում ենք. “Սա
“Դավիդի” տետրն է, նրա ձեռագիրն է”: Սրանից հետևություն, որ յուրաքանչյուր մարդ ունի
իր գրելու ձևը` ձեռագիրը: Կարծում եմ շատերդ եք լսել, որ մարդու ձեռագիրը շատ բան է
ասում տիրոջ մասին:
Ահա այս բավականին երկար աղյուսակը գծեցի հատուկ ձեզ համար իմ սիրելի ընթերցողներ
ջաաան: Չգիտեմ` դուք որքանով համձայն կլինեք Ե. Ի. Ռոգովի հետ, բայց իմ կարծիքով կարելի
է սա համարել մարդուն ըստ ձեռագրի բնութագրող
մոտավորապես ճիշտ աղյուսակ:

Ձեռագիրը արտահայտում է մարդու էմոցիոնալ
վիճակը: Օրինակ, ստորագրությունը շատ բան է ասում տիրոջ ապրումների և բնավորության
գծերի մասին: Անկեղծ ասած չեմ ուզում ձեր գլուխները ցավեցնել երկա՜ր բարա՜կ հոգեբանական
վերլուծություններով, փաստերով և նման տիպի բաներով: Դա թողնենք հոգեբաններին: Ուղղակի
ուզում եմ ասել, որ ձեռագրի միջոցով կարելի է որոշել տվյալ մարդու բնավորության գծերը:
Երևի հիմա բոլորիդ հետաքրքրեց, թե ինչպես անել դա: Անձամբ ինձ ավելի հետաքրքիր է իմանալ`
ինչպես անել, քան երկար բարակ կարդալ ինչ-որ հոգեբանական հոդված,որից հասկանալու եմ
ընդհամենը նրա 30%-ը մասնագիտական տերմինաբանության պատճառով: Ով սպասում էր նման դասախոսության,
ցավոք պետք է հիասթափեցնեմ: Իսկ փորձել ցանկացողներդ հենց հիմա վերցնում եք ձեր կամ մեկ ուրիշի տետրերից
որևէ մեկը և ուշադրությամբ սկսում եք կարդալ այն աղյուսակը, որը ես գրել եմ ներքևում:
Պահպանելով հեղինակային իրավունքները` գրեմ, որ այս աղյուսակը կազմել է Ե. Ի. Ռոգովը:
Ուշադրություն աղյուսակին`
Հատկանիշը
|
Բացատրությունը
|
Տարածքների
վերլուծությունը
|
|
Փոքրիկ տարածք ձախից
|
Չափավորություն,
ընտանեկան կյանքի հակում, մանրախնդրություն
|
Լայն տարածք ձախից
|
Գործունության մեջ պահանջկոտություն, մանրախնդրության բացակայություն
|
Շատ լայն տարածք ձախից
|
Առատաձեռնություն,
պարծենկոտություն, ցանկություն և ձգտում լինել օրիգինալ, շքեղության և փայլի ձգտում,
խելառություն
|
Ձախ կողմը աստիճանաբար մեծանում է
|
Շռայլություն, խելառություն, պահպանողության և խնայողության ձգտում
|
Ձախ կողմը նեղանում
է
|
Էգոիզմ,
ժլատության հասնող պահպանողություն, ինքնատիրապետում
|
Տարածքի բացակայություն
|
Իրեն դրսևորելու մեծ ցանկություն, մաքսիմալիզմ, չարի չընդունում, հոգեկան մաքրության ձգտում, իր
գործունեության մեջ խորասուզման, իր նպատակին հասնելու համար ամեն ինչի օգտագործման,
ամեն ինչ իր օգտին թեքելու ցանկություն:
|
Տառերի թեքվածության
վերլուծություն
|
|
Գրեթե պառկած
|
Չզսպվածություն, սենտիմենտալություն,
|
Շեղ
|
Ջերմություն,
տրամաբանական մտածելակերպ, աշխատանքում բարեխղճություն, կարգ ու կանոնի, որակի, հավասարության
ձգտում,
|
Ուղղաձիգ
|
Կամքի և բնվորության ուժ, ինքնատիրապետում, զսպվածություն,
բարոյականություն, սառնություն, հավասարակշռվածություն, ուշադրություն արտաքին տեսքին
|
Թեքվածություն դեպի ձախ
|
Անբնականություն,
խորամանկություն, բռնապետության հակում, փակվածություն, անվստահություն, վախ սեփական
զգացմունքներից
|
Թեքվածություն տարբեր կողմեր
|
Կապրիզնիություն, անհավասարակշռություն, անհամարձակություն,
ներքին տարաձայնություններ, պայքար զգացմունքների և բանականության միջև, անհետևողականություն,
ինքնասիրահարվածություն
|
Ուղղաձգություն բառերի վերջում
|
Զգուշավորություն,
զսպվածություն, սեր ճշտի հանդեպ, հաստատակամություն, զգացմունքները հայտնելու մեջ
չափավորություն,քննադատական վերաբերմունք սեփական արարքներին
|
Բառի վրջում ավելի կարճ
|
Կամքի ուժ, ինքնատիրապետում, պարտքի զգացողություն, արդարության, պատասխանատվության զգացողություն,
կատարողականություն
|
Անհանգիստ, ուղությամբ, թեքվածությամբ և տառերի մեծությամբ
անընդհատ փոփոխվող ձեռագիր
|
Նախաձեռնողականություն,
նյարդայնանալու հակում, ներքին անհանգստություն
|
Թեքվածություն դեպի աջ
|
Զգացմունքայնություն, տաղանդավոր բնույթ, լավ աշխատունակություն,
ցավակցություն մարդկանց, համակրանքի և հակակրանքի առկայություն, սեր և ատելություն,
ոչ անտարբերություն, ջերմություն հարազատների հետ հարաբերություններում, էմոցիոնալ
հարստություն, անկեղծություն, զգացմունքների փակ աշխարհ, հույսի, հավատի, սիրո առկայություն,
կապվածություն հարազատներին, չարի չընդունում, հոգեկան մաքրության ձգտում, տառպանքը
չբարձրաձայնելու ցանկություն
|
Ձեռագրի մեծության
և լայնության վերլուծություն
|
|
Մանր ձեռագիր
|
Հետևողականություն, սառնարյունություն, հանգստություն,
փակվածություն, սրամտություն, հոգատարություն, կարծիքի հաստատունություն, սկզբունքայնություն,
կատարողականություն
|
Կլոր ձեռագիր
|
Հպարտություն,
ինքնասիրություն, նախաձեռնողականություն, գործունեության մեջ պահանջկոտություն, համարձակություն,
կառավարելու ձգտում
|
Տառերը դուրս են գալիս վերին տողի սահմաններից
|
Կատարելություն, նրբություն
|
Տառերը դասավորված են տողից ներքև
|
Առևտրային
հակումներ, նյութապաշտություն, խելք, փառամոլություն, սնափառություն
|
Տառերը դուրս են գալիս ներքևի տողի սահմաններից
|
Սնափառություն, երևակայելու հակումներ, հեռատեսություն,
նախաձեռնողակնություն, կազմակերպչական ունակություններ, լավ կառավարում
|
Նեղ ձեռագիր
|
Զսպվածություն,
փակվածություն, մանրախնդրություն, ժլատություն,
կատարողականություն, կոպտություն, ճշտության ձգտում, կարողությունը և փողը
կորցնելու վախ
|
Վերջին բառի տառերը սեղմված են, որպեսզի խուսափեն տողադարձից
|
Խելառություն
|
Լայն ձեռագիր
|
Խելք, էներգիա, գործունեության մեջ պահանջկոտություն,
ան- հոգություն, անփութություն, մարդամոտություն, անկաշկանդություն, կապվածության
հեշտ ձեռք բերում, շռայլություն, խելառություն
|

Դե իսկ հիմա, երբ ավարտեցիք կարդալը, մոտավորապես հասկացաք ձեր ձեռքում գտնվող
տետրի տիրոջ բնավորության գծերը, կխնդրեի գրել ձեր կարծիքները գրառմանս վերաբերյալ:
Անհամբեր սպասելու եմ: Չմոռանաք: Իսկ արդեն հետո կարող եք ստուգել մեկ այլ մարդու բնավորության
գծերը ըստ նրա ձեռագրի: Ամպի չափ շնորհակալություն եմ հայտնում անտարբեր չանցնելու
ու կարդալու համար: Հարգանքներով` Գունավորիկ:)))
ապրես Գունավորիկ ջան, ես էլ եմ կարծում ,որ սա մոտավորապես ճիշտ աղյուսակ էր, միայն կարելի է <> բացատրությանը ավելացնել տողադարձի կանոնների չիմացություն բացատրությունը:
ОтветитьУдалитьՔեզ նույնպես շնորհակալություն Արմինե ջաաան:
ОтветитьУдалитьԲայց գրվածդ չակերտների միջինը չի երեևում,եթե նորից առանց չակերտների գրես, կկարդամ և կավելացնեմ:)))